«Զենք չկար, որ փոշոտ կամ արյունոտ լիներ, ինչպես մեր դեպքում». Արծրուն Հովհաննիսյանը՝ ադրբեջանական շոուի մասին

«Զենք չկար, որ փոշոտ կամ արյունոտ լիներ, ինչպես մեր դեպքում». Արծրուն Հովհաննիսյանը՝ ադրբեջանական շոուի մասին

«Ինչպես միշտ հագցրել են իրենց համազգեստը, համազգեստը մերը չի, ի դեպ, ավելի վաղ տարածված լուսանկարներում նա քաղաքացիական հագուստով և սպորտային կոշիկներով է: Կամ ցույց են տալիս  «Նոկիա» մի հին և «թույլ» հեռախոս, որով հնարավոր չէ նման նկարներ անել, իսկ ֆոտոներում 2003-2004-ի համազգեստներից է: Զենքերի մասով՝ մի հատ զենք չկար, որ փոշոտ կամ արյունոտ լիներ, փոշոտ լիներ, եթե ասում են «դիվերսանտներից» են վերցրել, ինչպես մեր դեպքում  էր:  Դրանք լրիվ մաքուր, նոր զենքեր էին: Այս ամենը վատ սարքած շոու է»,Times.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Չինարիի բնակչին ադրբեջանական կողմի դիվերսանտ ներկայացնելու փաստին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Times.amը՝ գերեվարվել է Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Պետրոսյանը:

Երեկ նախ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին իբր գյուղացիները տեղեկացրել են, թե բռնված Չինարիի բնակիչը պատմել է, որ երեքով են եղել, սակայն, երկուսն ականի վրա պայթել են սահմանը հատելիս և միայն ինքն է կենդանի մնացել:

Ավելի ուշ 31-ամյա գյուղացին ներկայացվեց 1989 թվականին ծնված «դիվերսանտ»՝ ասելով, որ խմբի մնացած արդեն 4 անդամը ոչնչացված են: Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են իբր ոչնչացված «դիվերսանտների» մոտ եղած զենքեր, որոնք ինչպես երևում նշեցինք ՝ շոու է:

Այս ամենն ըստ էության, արվում է Քարվաճառ ներթափանցած իրենց հանցագործներին հետ ստանալու  համար, քանի որ հայկական կողմը բազմիցս նշել է, որ նրանք գերի չեն կարող համարվել, ուստի փոխանակման կամ հանձնման մասին խոսք լինել չի կարող, նրանք ԼՂՀ և միջազգային օրենքների համաձայն պետք է խստորեն դատապարտվեն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում