Times.am Առցանց լրատվական ռադիո

Հարգելի ընթերցողներ, ուրախ ենք տեղեկացնելու, որ այսօրվանից գործարկվել է Times.am կայքի Առցանց լրատվական ռադիոն: Օրվա բոլոր հիմնական նորությունները, մամուլի հրապարակումներն ու կարևորագույն իրադարձությունների մեկնաբանություններն այսուհետ հասանելի կլինեն նաև իրական ձայնային տիրույթում:

Քաղաքական, սպորտային, տնտեսական և հասարակական լուրերից բացի, Times.am առցանց ռադիոն հեռարձակելու է նաև հաճելի երաժշտություն: Իսկ շուտով մեր եթերում կարող եք լսել Times.am-ի թղթակիցների պատրաստած հեղինակային հաղորդումները:

Նշենք, որ այս նախագծի իրականացումը հնարավոր է դարձել Լրատվական ռադիոյի (FM 106,5) մեր գործընկերների աջակցության շնորհիվ: Առանց նրանց խորհուրդների, հոգատար մոտեցման և մշտապես օգնելու պատրաստակամության, ոչինչ հնարավոր չէր լինի: Ուստի մեր խմբագրության անունից շնորհակալություն եմ հայտնում Լրատվական ռադիոյի ողջ անձնակազմին:

Հարգելի ընթերցողներ, հուսով եմ` մեր լրատվական առցանց ռադիոն կդառնա համացանցում ձեր սիրելի վայրերից մեկը: Բոլորիս մաղթում եմ միայն բարի և դրական լիցքերով լի օրեր և դրանց համապատասխան` լրահոս:

 

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Times.am-ի գլխավոր խմբագիր 

Հետևեք մեզ նաև Telegram-ում