AM | RU
USD
EUR
RUB

Երկու տարի Քարվաճառով. չկորցնելով հրաշքը

 

Վերնագիրն ուզում էի գրել` «Երկու տարի Քարվաճառում», բայց սխալմամբ հավաքեցի «Քարվաճառով»: Ու թերեւս սխալմամբ ավելի ճիշտ ստացվեց. արդեն երկու տարի է` ապրում եմ ոչ միայն Քարվաճառում, այլեւ Քարվաճառով: Երկու տարի` ապրում եմ մի մեծ երազանքի հետեւից գնալով, որն այս երկու տարվա մեջ շատ է ձեւափոխվել, կտրտվել, կոտրտվել, սեղմվել ու ընդարձակվել, երբեմն` թվացել է, թե անհետացել է:

Երեկ Հրանտն իր հոդվածում գրել էր, որ մենք սխալ ենք անում, որ Քարվաճառում անասնապահությամբ չենք զբաղվում, հող չենք մշակում, ու որ մեր տունը կիսակառույց է` չնայած որ կարող էր շատ ավելի լավը լինել… Խելացի ու լավ ընկերոջ ուշադիր աչքի այս նկատածը չէր կարող մտորելու առիթ չտար. իսկ եթե իրոք սխալ ենք ապրում, իսկ եթե իրոք մի տեսակ իներցիայով ենք ապրում մեր կյանքն ու առանձնապես մի մեծ բան էլ չի մեր արածը… ու երկու տարին Քարվաճառում ամփոփելիս թերեւս սրանք այն ամենակարեւոր հարցերն են, որ պետք է տամ ինքս ինձ:

Միգուցե մենք Քարվաճառին հարիր կենսակերպով չենք ապրում այստեղ, բայց մի ուրիշ խնդիր կա. մենք չենք կարող այստեղ չապրել. թեկուզ սխալ, թեկուզ դժվարություններով, թեկուզ հաճախ` անարդյունավետ, բայց Քարվաճառում ու Քարվաճառով:

Քարվաճառում ապրելու համար մի անվերապահ պայման կա. Քարվաճառում պետք է հրաշք տեսնել. այլապես այստեղ ապրելը ոչ թե դժվար կլինի, այլ ուղղակի անիմաստ: Ես հայ զինվորի արյունով ազատագրած Քարվաճառ տեղափոխվել եմ հրաշքի հետեւից ու երկու տարի այստեղ ապրելով` ես մի գերխնդիր ունեմ` Քարվաճառին չնայել սովորական աչքերով, Քարվաճառը չտեսնել որպես ավերակների կույտ, չընկալել որպես չլուծված խնդիրների պահեստ… Հենց որ եկավ այդ օրը, ես ակամա կհավաքեմ իրերս ու կհեռանամ:

Իսկ այսօր Քարվաճառի լեռներն ինձ համար այն կանաչ լեռներն են, որոնց գալուստին դեռ Հովհաննես Թումանյանն էր սպասում իր «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ:

Կյանքիս երրորդ տարին Քարվաճառում սկսված է. նոր նպատակներ ձեւակերպելու օր է այսօր:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Հուսով եմ, որ հաջորդ անգամ վարչապետի և «բլոգեր» Ռամիլ Սաֆարովի հարց ու պատասխանի ականատեսը չենք լինելու Միքայել Մինասյան. Վատիկանի նկուղներից մեկում հանգչում է Պետրոս առաքյալի աճյունը։ Այնտեղ չեն մտնում «պադվալի» աշխարհընկալմամբ Միջադեպ՝ Փաշինյանի ելույթի ժամանակ. Միլանի եկեղեցի մտած ադրբեջանցի բլոգերը Փաշինյանին խնդրեց վերադարձնել «իրենց հողերը» (տեսանյութ) ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համաժողովում. Տեսանյութ Մոսկվայի մարզում կանխել են ԻՊ-ի անդամների գործունեությունը Հունաստանի Կալամատա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել Ուկրաինայում պատգամավորի են գնդակահարել ՀՀ վարչապետը նոր որոշում է ստորագրել Սորոսականները փողի դիմաց սկսեցին տարածել, որ Հայաստանում սարսափելի հոմոֆոբիա է. Նարեկ Մալյանը Բացի հակամշակութային լինելուց՝ այդ ապուշությունն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. Նարեկ Մալյանը՝ «Հուզանք ու Զանգի» մասի Տոնոյանն ու Կասպրշիկը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը «Ազատություն Նիկոլ Փաշինյանին».«ՎԵՏՕ» շարժումը բողոքի ցույց է իրականացնում «Սորոսի» գրասենյակի դիմաց ՝ ուղիղ Dark Ravens՝ «Տղա եղե՛ք» մոտոերթ. Ուղիղ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի հապճեպությունն առավել քան տարօրինակ է. Իվետա Տոնոյան 2887. Սինձո Աբեն դարձել է Ճապոնիայի ամենաերկար պաշտոնավարած վարչապետը Ոչ թե մենք ենք դեմ ներկայիս իշխանությանը, այլ նրանք՝ հայի ինքնությանը ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանը մտադրված է ռուսական ռազմական տեխնիկա գնել Դատարանն արձանագրել է, որ Արսեն Բաբայանի իրավունքները եղել են խախտված (Տեսանյութ) Իրանը «վառվում» է բենզինից. բողոքի ակցիաները տարածվել են գրեթե ամբողջ երկրով Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Հյուսիսային համալսարանի ուսանողները դասադուլով միացել են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջողներին․ ՈՒՂԻՂ Իրանում ավելի քան 100 ցուցարար է մահացել. Amnesty International «Իրավունք». Արայիկ Հարությունյանը նեղ շրջապատում ասել է՝ դասերին չեկող ուսանողները կմնան նույն կուրսում ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում հավասարաչափ ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին «Փաստ». Ինչ գույք է ձեռք բերել Կոտայքի մարզպետի տեղակալը և ինչ է հայտարարագրել «Ժողովուրդ». Արտառոց նշանակում ՊՆ-ում «Հրապարակ». Մեծ Բրիտանիայի հետ բարդ հարաբերություններ. ինչ-որ բան այն չէ «Փաստ». Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքները՝ «խոշորացույցի» ներքո «Ժողովուրդ». Պատգամավորական մասսայական գործուղումների պատճառով օրինագծերի քվեարկություններ են տապալվում «Փաստ». Ալա­վերդ­ցի Վա­հա­գը ազատ կար­ձակ­վի՞ «Հրապարակ». Ինչո՞ւ է ՊԵԿ-ը՝ հարցաքննության է հրավիրվել իտալացի գործարարին «Ժողովուրդ». Անառողջ մթնոլորտ՝ առողջապահության ոլորտում․ «Իմ քայլում» լուրջ տարաձայնություններ կան «Հրապարակ». Իմքայլականները զգուշորեն են իրականացրել օպերացիան, որ ջերմուկցիների հետ փակ հանդիպմանը բնապահպանները չմասնակցեն «Փաստ». Հովհաննես Հովհաննիսյանը ոգևորված աշխատում է հայագիտական առարկաների դասավանդման դեմ «Փաստ». Արհամարհական վերաբերմունք և սպառնալիքներ «Հրապարակ». Ինչո՞վ կավարտվի «Իմ քայլը»-ԲՀԿ սագան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 20 Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել 749 փախստական Արայիկ Հարությունյանը պարտավոր է գոնե մի քիչ տղամարդկություն գտնել իր մեջ և հրաժարական ներկայացնել. Դավիթ Սահակյանց (տեսանյութ) Ապազգային քաղաքականության ու քաղաքական տրանսգենդերիզմի խաչմերուկներում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan