AM | RU
USD
EUR
RUB

Քարվաճառում դպրոցականներն ուժերը չափեցին Արցախի պատմության վերաբերյալ մրցույթում

 

Հոկտեմբերի 15-ին ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառ շրջկենտրոնում անցկացվեց ինտելեկտուալ խաղ-մրցույթ` Արցախյան պատմության, մշակույթի եւ ազատագրական պայքարի վերաբերյալ: Մրցույթին մասնակցում էին բարձր դասարանների դպրոցականներ շրջանի Ականաբերդ, Եղեգնուտ, Նոր Բրաջուր, Նոր Էրքեջ, Նոր Վերինշեն եւ Քարվաճառ համայնքների դպրոցներից:

Մրցույթի նպատակն էր դպրոցականների ուշադրությունը հրավիրել Արցախյան պատմության, նորօրյա ազատագրական պայքարի, մերօրյա հերոսների սխրանքների, Հայոց բանակի կարեւորության վրա: Դպրոցականներին ուղղված հարցերը հենց այս ոլորտներից էին: Միջոցառման հաղորդավարուհի, Քարվաճառի դպրոցի ուսուցչուհի Ռոզա Սերոբյանն իր խոսքում կարեւորեց պատմության իմացությունն ու անցյալի արժեվորումը` արժանապատիվ ապագա կերտելու ճանապարհին:

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին Շահումյանի շրջանի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ եւ Քարվաճառում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ներկայացուցիչներ: Դպրոցականների տված պատասխաններից հետո պատմության մասնագետը հնչեցնում էր իր եզրակացությունը` օգնելով ժյուրիի անդամներին ավելի հեշտ կողմոնորշվել մասնակիցներին գնահատելիս:

Մրցույթի ավարտին ներկաներին ողջունեց Շահումյանի շրջանի վարչակազմի կրթության բաժնի վարիչ Խորեն Վարդանյանը: Նա կարեւորեց նման միջոցառման անցկացումը Քարվաճառում` ընդգծելով, որ առաջինը լինելով` առկա էին որոշ դժվարություններ ու վրիպումներ, որոնք հաջորդ անգամ արդեն կշտկվեն:

Շրջվարչակազմի կրթության բաժնի վարիչը շնորհակակություն հայտնեց ժյուրիի անդամներին ու այն դպրոցների տնօրեններին եւ ուսուցիչներին, որոնք թիմեր էին պատրաստել` մրցույթին մասնակցելու համար:

Նշենք, որ մրցույթում առաջին տեղը գրավեց Նոր Էրքեջ համայնքի դպրոցի թիմը, Ականաբերդ համայնքի թիմը երկրորդ տեղում էր, իսկ Քարվաճառի ու Նոր Վերինշենի թիմերը կիսեցին երրորդ տեղը:

Բոլոր թիմերն ստացան պատվոգրեր` ակտիվ մասնակցության համար, իսկ առաջին տեղը գրաված թիմը Քարվաճառի քաղաքապետարանի կողմից պարգեւատրվեց մրցանակով:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Արցախի ժողովրդավարական զարգացմամբ շահագրգռված պետք է լինենք բոլորս. Աշոտ Ղուլյան Ախալքալաքում նույնպես կլինեն ցույցեր Հայաստանի ՏԿԵ փոխնախարարը «դուխով» ելույթ է ունեցել Բաքվում. «Բազար» է սկսվել Ամանորի միջոցառումներին ծախսում են 30 վերելակի գումար Քննարկվել է մինչև 2030 թվականը ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության նախագիծը Մանրամասներ՝ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից․ (Տեսանյութ) Ծիծաղելի է Սերժ Սարգսյանին նման մեղադրանք առաջադրելը, նա հափշտակող չէ․ Բարսեղ Բեգլարյան ՀՀ ԱԳ նախարարը Միրոսլավ Լայչակին ներկայացրել է ԼՂ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները ՊԵԿ. Հնարավորություն է ստեղծվում ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ ՀՅԴ–ն երբևէ չի ղեկավարվել միանձնյա, ուր մնաց հանդուրժի որևէ մեկի կողմից ստվերային ղեկավարում. Հրանտ Մարգարյան ՀՀ-ի ու ԱՀ-ի անվտանգությունը կախված է Փաշինյանի քմահաճույքներից. Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ) Հայկական զինված ուժերն ամրապնդում են իրենց դիրքերը Զոհրաբ Մնացականյանն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ԱՆ-ն հերքում է «Պյեռլուիջի Կոլինա» անունով քաղաքացի երեխա չի որդեգրել Ռուսաստանը պատասխանել է ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների կիրառմանը Որոշ ուղևորներ օդի տուրք չեն մուծի Ի՞նչ է մտածում Ռոբերտ Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի գործի մասին. Փաստաբանի պատասխանը Գլխավոր դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի փաստաբանի բողոքը Քրեական գործ հարուցող մարմինները գործադիր իշխանության ազդեցության տակ են․ Ռոբերտ Քոչարյան «Ադեկվադ» միաբանության ասուլիսը՝ արցախյան հարցի շուրջ ծավալվող զարգացումների մասին․ ուղիղ Մեկուկես տարի անց իշխանությունը վերադարձավ Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթին. Փաշինյան Մարինե Սուքիասյան. Կառավարությունն՝ ընդդեմ ներդրողների Արմեն Աշոտյան. Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիան ՀՀ իշխանությունը ակնհայտորեն անցել էր Տեր-Պետրոսյանի «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է» դոկտրինի իրականացմանը․ Ավետիք Չալաբյան ՀՀ 2020թ. պետական բյուջեի նախագիծն ընդունվեց Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է. Արմեն Աշոտյան Այսօրվա հոսանքազրկումների մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ասուլիսը՝ ՀՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական վերջին զարգացումների մասին․ ուղիղ Իշխան Սաղաթէլեան Թորոնթոյի Մէջ Հանդիպեցաւ Նահանգային Նախարարներու, Երեսփոխաններու եւ Քաղաքապետական Ներկայացուցիչներու Հետ ԱԺ-ում քննարկվում է 2020թ-ի պետբյուջեի նախագիծը, մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը․ նիստը՝ ուղիղ Մեր զինված ուժերն առավել քան երբևէ պետք է պատրաստ լինեն ցանկացած սադրանքի. Կարեն Բեքարյան (տեսանյութ) ԱԳՆ կեղծել է պաշտոնական հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը հանդիպման էր հրավիրել Արա Վարդանյանին ու հենց վարչապետի ընդունարանում ձերբակալել էին նրան NASA-ն Զոհար և Հելգա անունները կրող «կին» մանեկեններ կուղարկի լուսին (Լուսանկարներ) ԱՄՆ-ում Ազգային գվարդիայի ուղղաթիռ է կործանվել Հայոց ցեղասպանության բանաձևը կրկին չի ընդգրկվել ԱՄՆ Սենատի օրակարգում «Ժողովուրդ». Խնդիր է դրված դատական իշխանության ոչ թե 30-50 տոկոսի, այլ ամբողջ կազմով լիազորությունների դադարեցման «Ժողովուրդ». «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդի համար հայտ ներկայացնելու մտադրություն ունի ընդամենը մեկ ընկերություն «Փաստ». Մինչև ուշ գիշեր ՀՀԿ գրասենյակը «եռում» էր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan