AM | RU
USD
EUR
RUB

Գերմանիայի Միջեկեղեցական խորհուրդը հայտարարություն է ընդունել Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ

 

Հոկտեմբերի 1-2-ը Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցավ Գերմանիայի Միջեկեղեցական խորհրդի տարեկան նիստը։ ժողովն ընդունեց պաշտոնական հայտարարություն Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով, որի թարգմանությունը ստորև ներկայացվում է:

2015 թվականին մենք ոգեկոչում ենք Օսմանյան Կայսրության կողմից իրագործած Հայոց Ցեղասպանության 100-ամյակը։ 1915-1922թթ. մեկ ու կես միլիոն հայեր սպանվեցին, իսկ հազարներ էլ տեղահանվեցին իրենց տներից /ներկայիս Թուրքիա/ և աքսորվեցին։ Այսօր աշխարհով մեկ սփռված ավելի քան վեց միլիոնանոց հայկական սփյուռքն այդ ցեղասպանության տեսանելի հետևանքն է: Անցել է մեկ հարյուրամյակ, սակայն կատարվածն իր ծանր ազդեցությունն է թողել ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև միջազգային հանրության վրա։ Անգամ եթե այսօր գրեթե վերապրողներ չկան, ցավի և անարդարության ճանաչումը շարունակում է մնալ արդիական։

Մենք հարգում ենք հայ, ինչպես նաև շուրջ վեց հարյուր հազար արամեացի, ասորի և հույն քրիստոնյաների, ներառյալ կաթոլիկների ու բողոքականների, հիշատակը՝ ովքեր սպանվեցին իրենց հայ եղբայրների և քույրերի հետ միասին։ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի ջանքերը «հայ եկեղեցիներին հնարավորություն ընձեռել՝ իրենց ձայնը բարձրացնելու և պայքարելու 20-րդ դարի առաջին Ցեղասպանության ճանաչման համար», միշտ գնահատվել է հայ եկեղեցու կողմից։

Գերմանիայի Հայ-առաքելական եկեղեցին Միջեկեղեցական խորհրդի անդամ եկեղեցի է, որի հետ համերաշխ 2015-ին մենք ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 100-ամյակը: 2005թ. Գերմանիայի Բունդեսթագը մատնանշել է Գերմանիայի պատմական ու բարոյական պատասխանատվությունն այս հարցում։ Որպես Գերմանիայում գործող եկեղեցիներ մենք միասնաբար կրում ենք այս պատասխանատվությունը և անհրաժեշտ համարում այն ամեն անգամ հիշեցնել։

Ուստի 2014թ. Մագդեբուրգում կայացած Միջեկեղեցական խորհրդի ժողովն իր անդամ եկեղեցիներին և համայնքներին քաջալերում և կոչ է անում, աղոթքով և հիշատակի միջոցառումներով ոգեկոչել այն։ Ժողովն անդրադարձել է նաև Միջեկեղեցական խորհրդի նախագահության 2012թ. առաջարկին՝ տեղերում կազմակերպել միասնական միջոցառումներ հայ-առաքելական, ասորի-ուղղափառ և հույն-ուղղափառ եկեղեցիների հետ։ Բոլոր եկեղեցիներում աղոթքի հրավերը պետք է լսելի դարձնել եկեղեցու զանգերի ղողանջով և որպես միասնական ժամ առաջարկվել է 2015թ. ապրիլի 24-ին ժամը 17.00-ն:

Լրահոս
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 9 Ովքե՞ր են խանգարում Ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ Սենատում Թույլատրելի՞ է արդյոք նման արտահայտությունը բարձրաստիճան պաշտոնյայի կողմից. Ռուբեն Մելիքյան Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Երևանում և ևս 6 մարզում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ Մի՛ ջղաձգվեք, Դաշնակցությունն իր օրակարգով շարժվում է առաջ. Իշխան Սաղաթելյան Ադրբեջանի կողմից ծայրահեղ դիրքորոշման պնդումը կհանգեցնի բանակցությունների դադարեցման․ Տիգրան Աբրահամյան Էրդողանը հայտնել է, թե երբ թուրքական զինված ուժերը կհեռանան Սիրիայից Ուտելիքներ, որոնք առաջացնում են աղիքային հիվանդություններ Երևանում շունը հարձակվել է 17-ամյա աղջկա վրա Որոշ շրջաններում օդի ջերմասիճանը կբարձրանա Էրմիտաժ մտնելու համար հերթեր են գոյացել Երևանի պատմության ամենաթանկ ամանորը Բաղդադում կրակոցներից զոհերի թիվը հասել է 50-ի Նոյեմբերին կաթնամթերքի, հացաբուլկեղենի գներն աճել են, շաքարավազինը՝ նվազել Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը ԱՄՆ-ում հայտարարել են, որ կշարունակեն առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա Թուրքիան կրկին սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում Ֆինանսների նախարարը դեմ է առողջապահության պարտադիր ապահովագրության նախագծին ԱՄՆ-ը փորձում է տնտեսապես խեղդել Իրանին․ Սերգեյ Լավրով Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 130 անգամ Հայաստանում վերջին երեք տարիներին սեյսմիկ ցնցումների քանակն աճել է Գիտե՞ք մեր իրականության ամենասարսափելի բաներն ինչերն են... Ավերիչ երկրաշարժից 31 տարի է անցել. Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ Պուտինը Գերմանիայից ժամանած գործարարների հետ հանդիպման ժամանակ գերմաներեն է խոսել (տեսանյութ) Զելենսկին հստակ արդյունքի է սպասում Պուտինի հետ հանդիպումից «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Լրացավ 1988-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցը ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Փաստ». Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. թվերն այլ բան են փաստում «168 ժամ». Մենք շարժվում ենք այն օրակարգով, որը տարիներ շարունակ ունենք. Ադրբեջանի հարցերով փորձագետ «Հրապարակ». Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ բանակցությունները «Հրապարակ». Ամանորին կծախսվի մոտ 10 անգամ շատ գումար, քան Տարոն Մարգարյանի օրոք «Փաստ». Փաշինյանն հասարակության դժգոհ շերտին վերագրում է «չուզողի սինդրոմ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 7 Դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Արցախի ժողովրդավարական զարգացմամբ շահագրգռված պետք է լինենք բոլորս. Աշոտ Ղուլյան Ախալքալաքում նույնպես կլինեն ցույցեր Հայաստանի ՏԿԵ փոխնախարարը «դուխով» ելույթ է ունեցել Բաքվում. «Բազար» է սկսվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan