AM | RU
USD
EUR
RUB

Քարվաճառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում գործում են նոր խմբակներ

 

«Շահումյանի շրջանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ում այս ուսումնական տարվա սկզբից որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց կենտրոնի տնօրեն Նելլի Դանիելյանը, մասնավորապես, այս տարի կենտրոնում սկսել են գործել օտար լեզվի եւ համակարգչային հմտությունների առարկայական խմբակներ:

«Այս խմբակները բացվել են ծնողների ու աշակերտների բանավոր դիմումների հիման վրա: Խմբակների հանդեպ հետաքրքրությունը մեծ է, եւ հուսով եմ, որ հետագայում էլ դրական արդյունքները տեսանելի կլինեն», ընդգծեց մեր զրուցակիցը:

Նախորդ տարի շրջանի Նոր Բրաջուր համայքնում գործող ժամանակակից պարի խմբակն այս տարի տեղափոխվել է Քարվաճառ: «Նոր Բրաջուր համայնքում այս խմբակն արդյունավետ չէր գործում, այժմ խմբակը գործում է Քարվաճառում, խմբակավարն աշխատում է 7-8 տարեկան երեխաների հետ», նշեց մեր զրուցակիցը: Բացի նշված խմբակներից, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շրջանակներում գործում են դաշնամուրի, ասմունքի, հմուտ ձեռքերի, ասեղնագործության խմբակներ:
Տեղեկացնենք, որ «Շահումյանի շրջանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը ստեղծվել է 2012 թ. դեկտեմբերի 5-ին:

Կենտրոնի յուրաքանչյուր խմբակում ընդգրկված են 8-12 սան:

Կենտրոնի խմբակավարները հիմնականում մասնագետներ են: Քանի որ աշխատանքը տարվում է երեխաների հետ, հաշվի է առնվում նաեւ խմբակավարների մանկավարժական փորձը:

Քարվաճառում մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն բացելու հիմնական նպատակն է եղել դպրոցից դուրս երեխաներին նոր գիտելիքներ փոխանցելն ու նրանց համար զբաղմունք ապահովելը: «Քարվաճառում ուրիշ շատ զբաղմունք չկա, մենք նպատակ ունենք երեխաներին մշակույթի հետ ծանոթացնել, հնարավորություն տալ նրանց շփվել գեղարվեստի հետ: Կենտրոնը նաեւ օգնում է մշակութային կապ պահել Ստեփանակերտի հետ», ընդգծեց կենտրոնի տնօրենը:

Քանի որ կենտրոնը շենք չունի, այժմ խմբակների պարապունքներն անցկացվում են Քարվաճառի միջնակարգ դպրոցում եւ մշակույթի ակումբում: Նոր Բրաջուր համայնքում եւս պարապունքներն անցկացվում են գյուղի դպրոցում:

Խոսելով առաջիկա ծրագրերից, Նելլի Դանիելյանն ընդգծեց, որ կենտրոնը պատրաստվում է նշել Ոսկե աշունը: «Նախատեսվում է համերգ, ինչպես նաեւ կկազմակերպվի մրցույթ շրջանի համայնքների միջեւ. կընտրվի աշնան բարիքները ներկայացնող լավագույն տաղավարը»:

Կենտրոնը նաեւ պատրաստվում է մասնակցել նոյեմբերին Ստեփանակերտում կայանալիք «Մշակութային խաչմերուկ» մրցույթ-փառատոնին:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Մելինե Դալուզյանը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից և վատաբանել ժողովրդին. Էրիկ Խաչատրյան Թբիլիսիում հատուկջոկատայինները ջրցան են կիրառել. ուղիղ ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը կազմակերպել է այցելություն զորամասեր Ընթանում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, ԵՊՀ դասախոսների և նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարների հանդիպումը․ ուղիղ Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը «Տղա եղե՛ք» մոտոերթ՝ հանուն իսկական տղամարդու տեսակի. Գևորգ Գրիգորյան Ռուբեն Մխիթարյանի կազմակերպած ուսանողներին նվիրված երեկույթը Գյումրիում, միջոցառման հատուկ հյուրն ու խորհրդանշական խորագիրը Արցախի պողոտայում վրաերթի են ենթարկվել 5 հետիոտն, նրանցից 4-ը՝ անչափահաս են «Կա՛մ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կա՛մ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր» Վերահաստատելով ռուսական շահերը: Հայ-ռուսական հարաբերությունների մոռացված կողմը Պահանջը նույնն է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը. Քրիստինե Վարդանյան Բագրատյան. Ես Տեր-Պետրոսյանից պահանջել էի չորս մարդու հեռացում (Տեսանյութ) Դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը. Դավիթ Բալայան Նիկոլ Փաշինյանը «սորոսականների» պատանդն է. «ՎԵՏՕ»-ն կանցկացնի «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» խորագրով ցույց Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության․ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը․ Ուղիղ Gallup. Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում է՝ Շվեյցարիայի ու Ֆինլանդիայի միջև Տնտեսագետ. Վարչապետը հայտարարում է՝ փողի խնդիր չունենք, բայց հետո նոր վարկ են վերցնում Գլխավոր ռազմական տեսչի տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից Մովսես Հակոբյանն ազատվել է պաշտոնից Ռ․ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանի ասուլիսը.Ուղիղ «Հեղափոխական որակվող Երևանի բյուջեն 9 մլրդ 12 մլն դրամի դեֆիցիտ է ունենալու»․Երևանի ավագանու անդամների ասուլիսը (տեսանյութ) «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Բուժման մեջ գտնվող դատապարտյալը հիվանդասենյակից փախուստի է դիմել ԱԺ-ում քննարկվում է Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը. Ուղիղ Գերմանիայում երկու ինքնաթիռ է բախվել թռիչքուղում Պետք է անհապաղ պահանջել հրապարակել բյուջեի մշակութային տողերի բացվածքը Իրանում մեկ օրով անջատվել է ինտերնետը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 18 Պուտինը մտադիր է այցելել Թուրքիա Երևանում և ևս 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը «Դեղին բաճկոնների» պատճառով Փարիզում փակվել է մետրոյի ավելի քան 20 կայարան Հանրապետությունում ջերմաստիճանը շարունակում է նվազել Իշխանության մյուս թևերն իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատելու. ՍԴ դատավոր Բիլ Գեյսթը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է Կներես մեզ, եղբայր, շեղվել ենք քո գծած գծից, ուրիշ ուղղությամբ ենք գնում, գնում ենք ոչ մի տեղ Բակո Սահակյանը ընդունել է Արթուր Ջավադյանին Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Եվս 2 կազմակերպություն միացել է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող շարժմանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan