AM | RU
USD
EUR
RUB

Դադիվանքում նշվեց Սուրբ Խաչվերացը (լուսանկար)

 

Արցախի Շահումյանի շրջանում նշեց Սուրբ Խաչվերացի տոնը: Նախ, սեպտեմբերի 13-ին Քարվաճառի Վիլյամ Սարոյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջոցառման ժամանակ դպրոցի Հայ եկեղեցու պատմություն առարկան դասավանդող ուսուցչուհի Անահիտ Հարությունյանը ներկայացրեց տոնի պատմությունն ու խորհուրդը: «Սուրբ Խաչվերացը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարեւորն է, քանի որ նվիրված է գերությունից խաչի վերադարձի ու փառաբանության հիշատակին: Տոնը նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը», նշեց ուսուցչուհին ու ընդգծեց, որ այս տարի այն տոնվում է սեպտեմբերի 14-ին. այդ կիրակին կոչվում է Պայծառ կիրակի: Ուսուցչուհին ընդգծեց, որ այս տոնը քրիստոնյաների համար մեծ խորհուրդ ունի, քանի որ Քրիստոսի մարմինը դիպել է խաչափայտին: Նա նաեւ ներկայացրեց տոնի հետ կապված սովորույթները:

Իսկ արդեն կիրակի օրը, Խաչվերացի տոնին նվիրված միջոցառում էր կազմակերպվել Դադիվանք վանական համալիրում: Տոնին մասնակցում էին բնակիչներ շրջանի տարբեր համայնքներից: Հյուրեր կային Մարտակերտից, Շուշիից, Ստեփանակերտից:

Արցախի թեմի հոգեւորական Հայր Սահակը Դադիվանքում մատուցեց Սուրբ Պատարագ, այնուհետ կատարվեց խաչի անդաստանի արարողությունը: Հոգեւորականը շնորհավորեց բոլոր ներկաներին պայծառ տոնի կապակցությամբ ու պատգամեց կյանքում միշտ ապավինել խաչին:
Տոնի հոգեւոր մասին հաջորդեց գեղարվեստականը: Երգերով ու պարային կատարումներ հանդես եկան խմբեր շրջանի Քարվաճառ, Եղեգնուտ, Նոր Բրաջուր համայնքներից, ինչպես նաեւ' Մարտակերտի շրջանից: Այնուհետ հավատացյալներին բաժանվեց մատաղ:

Միջոցառման կազմակերպիչ, Շահումյանի շրջանի Եղեգնուտ համայնքի բնակչուհի Մարիամ Փիլաֆյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ միջոցառումը կազմակերպվել է ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

«Մենք ցանկանում ենք, որ Խաչվերացն Արցախում դառնա ավանդական տոն, քանի որ այն եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Իմ ամենամեծ նպատակն այն է, որ արցախցիներն իրենց հարազատների շիրիմներին այցելեն ոչ թե մայիսի 2-ին, այլ իմանան, որ եկեղեցական տաղավար տոների հաջորդ օրը մեռելոց է, այդ օրը եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ' հանգուցյալների հոգու հանգստության համար եւ հենց այդ օրերին է պետք այցելել հարազատների շիրիմներին», խոսելով միջոցառման նպատակներից' նշեց Մարիամ Փիլաֆյանը:

Մեր զրուցակիցը կարեւորեց նաեւ միջոցառման անցկացման վայրի ընտրությունը: «Հատկապես հուլիս ամսին հակառակորդի կողմից մեր շրջանում հետախուզադիվերսիոն գործողությունների փորձից հետո կարեւոր է ցույց տալ, որ այստեղ կյանքը բնականոն հունով շարունակվում է, տարբեր շրջաններից հյուրեր գալիս են, իրենք էլ տեսնում են, որ մենք հանգիստ ապրում ենք, ու նաեւ չենք մոռանում մեր եկեղեցական տոները», ամփոփեց Մարիամ Փիլաֆյանը:

Թամարա Գրիգորյան


 

Լրահոս
Ռուբեն Մելիքյանն իրավապաշտպաններին կոչ է անում Հրայր Թովմասյանի դուստրերի հարցաքննության ժամանակ հավաքվել ԱԱԾ շենքի մոտ (տեսանյութ) Թբիլիսիում կամրջի վերակառուցման ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր «Էրդողանն իմ ընկերն է, և սա հիանալի օր է բոլորիս համար». Թրամփ «Իրատես». «Իմ քայլը» խմբակցությունում կոնվենցիային դեմ պատգամավորներն ավելի շատ են, քան հնարավոր է պատկերացնել «Հրապարակ». Ինչպե՞ս պատահեց, որ իրենց առաջ վեհ նպատակներ դրած երիտասարդները վերածվեցին փոքրիկ բռնակալների... «Փաստ». Ինչ է հայտարարագրել Կատարում ՀՀ դեսպանը «Իրավունք». «Իմ քայլի» որոշ պատգամավորներ լիովին դուրս են մնացել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի վերահսկողությունից «Իրատես». Փաշինյանի աներորդին ու ԼՀԿ-ից Աննա Կոստանյանը մեկնում են ԱՄՆ՝ մշակույթ ուսումնասիրելու «Փաստ». Լավ կլիներ ունենալ առավել լուրջ ձեռքբերումներ, մեկ-մեկ էլ՝ սեփական ձեռքբերումներ «Ժողովուրդ»․ Կառավարությունից քաղաքական հրահանգ է իջեցվել «Իրատես». «Ով էս սենյակից մի խոսք դուրս հանեց, նրա...». հատված «Իմ քայլ»-ի նիստից «Փաստ». Հանրությանը ներկայացնելու դրական ցուցանիշների փնտրտուքների մեջ «Հրապարակ». Արսեն Թորոսյանը ազատվեց ՔՊ-ին լուրջ ձայներ բերած փոխնախարարից «Իրատես». Դա տա­րա­ծաշր­ջա­նում հայ ժո­ղովր­դին ոչն­չաց­նե­լու ու­ղիղ կոչ է «Ժողովուրդ». Իռլանդական Ryanair լոուքոսթերի ավիաընկերության՝ Հայաստան մուտքը միայն առաջին հայացքից է գայթակղիչ «Փաստ». «Սասնա ծռերը» նոր պլանների է անեցել «Հրապարակ». Երեկ 6-րդ վարչությունում ծեծի են ենթարկել քաղաքացիներին՝ ստիպելով ցուցմունք տալ Արթուր Վանեցյանի դեմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 18 Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանի բողոքի նոտան ՝ կապված Արցախում Կոնստանտին Զատուլինի այցի հետ Այս իշխանությունները նախորդ երեքին գերազանցեցին. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Հարգելի Սասուն Խաչատրյան, ընդունեք սա որպես հանցագործության մասին հաղորդում «Ալիևը վճարում է CBS հեռուստաալիքին». ամերիկացիները սերիալ են ցուցադրել, որում «պաշտպանում են» ադրբեջանցիներին հայերից Ինչպիսի՞ն են լինելու քաղաքները 10 տարի անց (Տեսանյութ) Փաշինյանը և Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը Լարիսա Մինասյանը 5000 ԱՄՆ դոլար գումար է հատկացրել «Ռեստարտ» խմբին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին Ի՞նչ ես կարծում, պլստալու՞ ես, թե՞ երկրից ես թռնելու՝ ընտանյոք հանդերձ Հրայր Թովմասյանի դեմ սկսված գործընթացը զավեշտի է հասնում Տարեվերջին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կրկին կհանդիպեն Աջակցությունս եմ հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքին Գեղարքունիքի մի քանի համայնքում մեկ օր ջուր չի լինի Կրեմլ. «Թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը պիտի ստանձնի Սիրիան» Մարիա Զախարովան մեկնաբանել է Գարեգին Նժդեհի շուրջ ստեղծված իրավիճակը Այսպիսի իրավիճակ եղել է մեկ էլ «լուսահոգի» ժողդատարանների օրոք Հետաքրքիր տվյալներ ԱԺ պաշտոնական կայքում ԱԱԾ աշխատակիցները գտնվում են Հրայր Թովմասյանի հոր տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Թրամփի նամակն Էրդողանին Կրեմլում «արտասովոր» են որակել Բաբաջանյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրգործը Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. փաստաբան ՍԴ-ն հրապարակել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ իր աշխատանքային որոշումը Որոշ փողոցներում տրանսպորտային երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan