AM | RU
USD
EUR
RUB

Լոնդոնում կազմակերպվել է Արամ Խաչատրյանի 111-ամյակին նվիրված համերգ

 

Դասական երաժշտության համերգաշրջանի բացումը Լոնդոնի հայտնի «St. John’s Smith Square»-ում նշանավորվել է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 111-ամյակին նվիրված համերգով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համերգը կազմակերպել էին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը և Թեքեյան մշակութային միությունը ։

Համերգին որպես մենակատար հանդես է եկել հայ տաղանդաշատ ջութակահարուհի Անի Բատիկյանը: Նրան նվագակցել է բրիտանացի դաշնակահար Բենջամին Ֆրիթը։ Ծրագրում հնչել են Խաչատրյանի,Դեբյուսիի, Բրամսի, Սեն-Սանսի, Շոպենի, Բաղդասարյանի ստեղծագործությունները։

Համերգը եզրափակվել է Բատիկյանի ամուսնու՝ Ռոլանդ Ռոբերթսի՝ ՀՀ ազգային «Մեր հայրենիք» օրհներգի հիման վրա գրված վարիացիաների ներկայացմամբ: Իրադարձությանը ներկա են եղել բարձրաստիճան հյուրեր՝ տարբեր երկրների դեսպաններ և դիվանագետներ, ինչպես նաև արվեստի բնագավառի ներկայացուցիչներ։

Համերգից մի քանի օր առաջ Անի Բատիկյանը հարցազրույց է տվել BBC Radio 3-ին: Ընդամենը 15 տարեկանում Անին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժին։ 2003թ. ընդունվել է Լոնդոնի Թագավորական ակադեմիայի ասպիրանտուրան։ Այնուհետև ավարտել է Շոտլանդիայի թագավորական ակադեմիայի մագիստրատուրան։ Սովորել է նաև Իտալիայի Կրեմոնա քաղաքի Մոնտեվերդի երաժշտական դպրոցում' աշխարհահռչակ ջութակահար Սալվատորե Ակարդոյի մոտ: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է: Մենահամերգներով հանդես է եկել Շվեցարիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Շվեդիայում, Հայաստանում, Կանադայում և Միացյալ Թագավորությունում։ Մենհամերգներ է ունեցել բազմաթիվ հեղինակավոր համերգասրահներում: 2007 - 2012թ. դասախոսել է Շոտլանդիայի թագավորական երաժշտական ակադեմիայում։

Լրահոս
Այս մղձավանջին պետք է վերջ տրվի և պետությունն իր բոլոր ինստիտուտներով պետք է կանգնի բանակի թիկունքին. Կարեն Բեքարյան Փաշինյաններն այնուամենայնիվ հերքում են այն, ինչը հնարավոր է հերքել. Հրանտ Մելիք-Շահնազարյան Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա. Միքայել Մինասյան Գեղարքունիքում գրանցվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք Կրակոցներ Առինջ գյուղում Բելառուսում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 41 հազարը. «ՌԻԱ Նովոստի» Պուտինը հայտնել է, թե երբ կլինի Հաղթանակի շքերթը Արթուր Վանեցյան. «Հայաստանում մարդը պետք է լավ ապրի» Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Պարետի նոր որոշումը Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8952, մահվան 181 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի» Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում Սպասվում է առանց տեղումների եղանակ.առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան. ՀՀ ԱԳՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 251, մահվան՝ 10 նոր դեպք Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ»․ Իրարանցում՝ դատական համակարգում «Ժողովուրդ»․ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է «Հրապարակ»․ Մինչև հուլիսի կեսերը Ավինյանը պաշտոնից կազատվի, ո՞վ է հաջորդը «Հրապարակ»․ Փոխադարձ մեղադրանքներ ԵԽԽՎ-ում՝ ԱԺ ծեծկռտուքի վերաբերյալ «Հրապարակ»․ Իշխանությունը ռեյդ է սկսել ընդդիմադիր օգտատերերի էջերում. փորձելու են թափանցել-ջարդել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 30 Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է Արցախը համաձա՞յն է Ադրբեջանի առաջարկած փուլային տարբերակին Ադրբեջանի նախագահի ելույթ-հարցազրույցներից պետք չի նյարդայնալ Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահին Կորոնավիրուսը կարող է դառնալ սեզոնային հիվանդություն, ինչպես գրիպը Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք․ մարզպետ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում 111-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող Վիտալի Բալասանյան. Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրեն Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին գործերի հետ կապված հարցերով. Արայիկ Հարությունյան 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan