AM | RU
USD
EUR
RUB

Նվերներ Դադիվանքի դպրոցի աշակերտներին` նոր ուսումնական տարվա մեկնարկին

 

«Նոր ուսումնական տարվա մեկնարկին չէի ցանկանում դատարկաձեռն այցելել աշակերտներիս», պատմում է ԼՂՀ Շահումյանի շրջանի Դադիվանք համայնքի դպրոցի անգլերենի ուսուցչուհի Սաթինե Քալանթարյանը, ով Դադիվանքի դպրոցում աշխատում է անցած ուսումնական տարուց:

Ըստ մեր զրուցակցի, նախորդ ուսումնական տարվա ընթացքում ինքն աշակերտների հետ աշխատելիս նկատել էր, որ շատ երեխաներ գրենական պիտույքների եւ դպրոցական հագուստի կարիք ունեն: «Վեց հոգանոց դասարանում, օրինակ, չկարողացա ստուգողական աշխատանքների համար տետրեր հավաքել, ի վերջո ինքս եմ գնել տետրերը», հիշում է ուսուցչուհին:

Ամառային արձակուրդների ընթացքում դպրոցի ուսուցչուհին դիմել է մի շարք պաշտոնյաների' երեխաների համար գրենական պիտույքներ գնելու համար աջակցություն ստանալու նպատակով:
«Մի շարք պաշտոնյաների եմ դիմել, սակայն իմ նամակին արձագանքեց միայն ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար պարոն Վահրամ Բաղդասարյանը: Ու հենց նրա աջակցության շնորհիվ հնարավոր եղավ Դադիվանքի աշակերտներին նվերներ փոխանցել»:

Դպրոցի աշակերտներին նոր ուսումնական տարվա մեկնարկին տրամադրվել են գրենական պիտույքներ, դպրոցական պայուսակներ, վերնաշապիկներ ու քաղցրավենիք:
Երիտասարդ ուսուցչուհին անձամբ ճանաչում է գյուղի բոլոր ընտանիքներին եւ նվերներ գնելիս հաշվի է առել յուրաքանչյուր երեխայի ու տվյալ ընտանիքի կարիքները:

Նվերները երեխաներին հանձնվել են սեպտեմբերի 8-ին:

Բացի Դադիվանքի դպրոցում աշխատելը, Ս. Քալանթարյանը անգլերեն լեզու է դասավանդել նաեւ Շահումյանի շրջանի Նոր Մանաշիդ ու Չարեքտար համայնքների դպրոցներում: Ուսուցչուհին գիտի, որ վերոնշյալ երկու համայնքների դպրոցների աշակերտները եւս սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեն, եւ նմանատիպ նվերների անհրաժեշտություն նաեւ այնտեղ կա:

«Շնորհակալ եմ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին' օժանդակության համար: Նաեւ հույս ունեմ, որ հաջորդ անգամ հնարավորություն կունենամ նվերներով այցելել Չարեքտար ու Նոր Մանաշիդ համայնքների դպրոց եւ ուրախություն պարգեւել նաեւ այդ դպրոցներում սովորող աշակերտներին», ընդգծեց մեր զրուցակիցը:

Տեղեկացնենք, որ այս ուսումնական տարում Դադիվանք համայնքի դպրոց է հաճախում 23 աշակերտ, որոնցից 3-ն առաջին դասարանցի են:

Դպրոցն անցած ուսումնական տարում շրջանավարտ չի ունեցել:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Պետք է լինի պետության ղեկավարի գիտակցում, որ սա նախկինների ու ներկաների պայքար չէ. Արփինե Հովհաննիսյան (Տեսանյութ) Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը ԱԱԾ-ում վատացել է Իրավապաշտպաններն ուղևորվում են ԱԱԾ, որտեղ այսօր հարցաքննվում են Հրայր Թովմասյանի դուստրերը. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ դեսպանը Հ. Թովմասյանը գերադասեց ծառայել ՀՀ-ի սահմանադրականությանը, ոչ թե Փաշինյանին Սա քաղաքական բեսպրեդել է. ՀՅԴ ներկայացուցիչը՝ Հրայր Թովմասյանի անձի շուրջ տեղի ունեցածի մասին Ավետիք Իշխանյանն այլևս չկարողացավ լռել Էլինար Վարդանյան. Իրավական ռեպրեսիաները Հայաստանում այլևս իրականություն են Զ. Փոստանջյան. Այս ճանապարհով առաջ գնացող իշխանությունը կհայտնվի առավել դժբախտ իրավիճակում, քան նախորդները Թուրքիան վերսկսել է գործողությունը Սիրիայում՝ չնայած ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնության Հայաստանում ներպետական օրենքներն ու Սահմանադրությունն այն չեն. Լարիսա Ալավերդյան «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկումը՝ ուղիղ Արա Զոհրաբյան. Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ ՍԴ նախագահ Հ. Թովմասյանի և նրա հարազատների նկատմամբ տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ ասուլիսը՝ ուղիղ Ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Իրանի և Թուրքիայի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել ԱԺ-ն միայն սեպտեմբերի գործուղումների համար ծախսել է ավելի շատ, քան 2017-ին և 2018-ին Վնասվածք ստացած ոստիկանի վիճակը լավ է, շուտով դուրս կգրվի. «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մամուլի խոսնակ «Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից. Նաղդալյանի թեթևակի հիշեցումը՝ Բաքվին Խորհրդարանական լսումներ ԱԺ-ում. ՈՒՂԻՂ Ասադն առաջին անգամ մեկնաբանել է Սիրիա Թուրքիայի ներխուժումը Կրեմլը մեկնաբանել է Սիրիայի հարցով Թուրքիայի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունը Ռուբեն Մելիքյանն իրավապաշտպաններին կոչ է անում Հրայր Թովմասյանի դուստրերի հարցաքննության ժամանակ հավաքվել ԱԱԾ շենքի մոտ (տեսանյութ) Թբիլիսիում կամրջի վերակառուցման ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր «Էրդողանն իմ ընկերն է, և սա հիանալի օր է բոլորիս համար». Թրամփ «Իրատես». «Իմ քայլը» խմբակցությունում կոնվենցիային դեմ պատգամավորներն ավելի շատ են, քան հնարավոր է պատկերացնել «Հրապարակ». Ինչպե՞ս պատահեց, որ իրենց առաջ վեհ նպատակներ դրած երիտասարդները վերածվեցին փոքրիկ բռնակալների... «Փաստ». Ինչ է հայտարարագրել Կատարում ՀՀ դեսպանը «Իրավունք». «Իմ քայլի» որոշ պատգամավորներ լիովին դուրս են մնացել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի վերահսկողությունից «Իրատես». Փաշինյանի աներորդին ու ԼՀԿ-ից Աննա Կոստանյանը մեկնում են ԱՄՆ՝ մշակույթ ուսումնասիրելու «Փաստ». Լավ կլիներ ունենալ առավել լուրջ ձեռքբերումներ, մեկ-մեկ էլ՝ սեփական ձեռքբերումներ «Ժողովուրդ»․ Կառավարությունից քաղաքական հրահանգ է իջեցվել «Իրատես». «Ով էս սենյակից մի խոսք դուրս հանեց, նրա...». հատված «Իմ քայլ»-ի նիստից «Փաստ». Հանրությանը ներկայացնելու դրական ցուցանիշների փնտրտուքների մեջ «Հրապարակ». Արսեն Թորոսյանը ազատվեց ՔՊ-ին լուրջ ձայներ բերած փոխնախարարից «Իրատես». Դա տա­րա­ծաշր­ջա­նում հայ ժո­ղովր­դին ոչն­չաց­նե­լու ու­ղիղ կոչ է «Ժողովուրդ». Իռլանդական Ryanair լոուքոսթերի ավիաընկերության՝ Հայաստան մուտքը միայն առաջին հայացքից է գայթակղիչ «Փաստ». «Սասնա ծռերը» նոր պլանների է անեցել «Հրապարակ». Երեկ 6-րդ վարչությունում ծեծի են ենթարկել քաղաքացիներին՝ ստիպելով ցուցմունք տալ Արթուր Վանեցյանի դեմ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan