Պսակին հրաժարվում է մեկնաբանել Կալիֆորնիայի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցը

Պսակին հրաժարվում է մեկնաբանել Կալիֆորնիայի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցը

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հրաժարվում է մեկնաբանել Կալիֆորնիա նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցը’ այն համարելով նահանգային խնդիր: Պետդեպի խոսնակ Ջեն Փսակին սեպտեմբերի 2-ի հարցուպատասխանի ժամանակ հրաժարվել է պատասխանել Կալիֆորնիայի սենատի կողմից Արցախի անկախության բանաձևի ընդունման հարցին’ նշելով, որ դա նահանգային խնդիր է: «Ես չեմ պատրաստվում որևէ մեկնաբանություն տալ այդ կապակցությամբ: Դա նահանգային խնդիր է»,- ասել է Փսակին:

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատը օգոստոսի 27-ին (տեղական ժամանակով’ օգոստոսի 28-ին) 23/0 ձայների հարաբերակցությամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող AJR 32 բանաձևը: Այն խրախուսում և աջակցում է որպես ազատ-անկախ պետություն զարգանալու ԼՂՀ շարունակական ջանքերին և կոչ անում ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին’ սատարել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավարական անկախությանը:

Բանաձևի հեղինակն է ամերիկացի կոնգրեսական Մայք Գատոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում