AM | RU
USD
EUR
RUB

Քարվաճառում նշվեց Արցախի անկախության տոնը

 

Այսօր, սեպտեմբերի 2-ին, ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառ շրջկենտրոնում նշվեց Արցախի անկախության 23-րդ տարեդարձը: Քաղաքի բնակիչները, դպրոցի ուսուցչական կազմն ու աշակերտները, տեղական ղեկավարության ներկայացուցիչները նախ երթով շարժվեցին դեպի արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար, ծաղիկներ ու ծաղկեպսակ դրեցին խաչքարին:

Այնուհետ միջոցառումը շարունակվեց Քարվաճառի մշակույթի տան դահլիճում: Նախ, ներկաներին ողջունեց Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Պյոտր Հակոբյանն ու շնորհավորեց բոլորին անկախության տոնի կապակցությամբ: Այնուհետ, անկախության օրվա կապակցությամբ եղան պարգեւատրումներ, մասնավորապես, պարգեւատրվեց Շահումյանի շրջանի ոստիկանության աշխատակից Ռոբերտ Հայկի Ադիբեկյանը, ով կարեւոր մասնակցություն էր ունեցել հուլիս ամսին Շահումյանի շրջան ներթափանցած հետախուզադիվերսիոն խմբի անդամներից մեկին վնասազերծելու գործում:

Այնուհետ ելույթով հանդես եկավ Քարվաճառի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Ռոզա Սերոբյանը: Նա նախ շնորհավորեց բոլոր ներկաներին կարեւորագույն տոնի' անկախության կապակցությամբ:
«Անկախությունը սոսկ իրողություն չէ, այն մեծագույն պարգեւ է մեզ համար: Ամեն ոք պարտավոր է գիտակցել անկախության արժեքն ու իր ամենօրյա գործունեությամբ ամրապնդել այս մեծագույն ձեռքբերումը», ընդգծեց Ռոզա Սերոբյանը: Նա նաեւ պատմական ակնարկ կատարեց անկախության ձեռքբերման դժվարի ճանապարհի մասին: «Այս օրերին աշխարհում կատարվող իրադարձությունների համատեքստում հատկապես լավ ենք գիտակցում, որ անկախ պետություն ունենալը կարեւորագույն պայման է' գոյատեւելու համար», ընդգծեց զեկուցողը:

Նա նաեւ երախտիքի խոսք ուղղեց արցախյան ազատամարտի մասնակիներին, ում շնորհիվ էլ կերտվել է այսօրվա անկախությունը:

«Իհարկե, մեզ ապագայում սպասվում են նորանոր մարտահրավերներ ու նորանոր ձեռքբերումներ, իսկ այսօր ես կրկին ցանկանում եմ շնորհավորել այս պայծառ տոնի կապակցությամբ ու կոչ անել բոլորիս' առավել ուշադիր լինել'ի շահ մեր պետության զարգացման», իր խոսքն ավարտեց Քարվաճառի դպրոցի ուսուցչուհին:

Միջոցառումը շարունակվեց Քարվաճառի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի կողմից կազմակերպած տոնական համերգով, հնչեցին հայրենասիրական երգեր ու ներկայացվեցին ազգային պարեր:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Հայաստանի քաղավիացիայի շուրջ սեղծված իրավիճակի ու պաշտոնական մանիպուլյացիաների մասին Իրանում կորոնայի դեմ պայքարում վարակված և մահացած բժիշկները համարվելու են նահատակներ Նոր խստացումներ՝ վարորդական վկայական ստանալու համար Իտալիայում Covid-19-իվ մահացածների թիվը գերազանցել է 15 000-ը. ТАСС Կորոնավիրուսը սնանկացնում է աշխարհը Ահա այսպես շուրջ երկու տարի է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստում ու ստում է. Միհրան Հակոբյան Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել կորոնավիրուսի թեմայով 30 000 դրամ ստացող նպաստառուն ի վիճակի՞ է վճարել 45 000 դրամ տան վարձ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Բոլորս հասկանում ենք, որ սա բավականին բարդ խնդիր է լուծելու համար. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Վերակենդանացման բաժանմունքներում կորոնավիրուսով վարակված 25 պացիենտ կա Ինչով է տարբերվում կորոնավիրուսը գրիպից Մեր թիվ մեկ բորտը Եվրոպա կարանալու ա թռնի՞, թե երկրի ղեկավարը եզներին լծած ֆայտոնով ա գնալու Բրյուսել. Արմեն Մինասյան Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է մահացել Դեսպանատունը պարզաբանում է՝ ինչպես են ընտրվել Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները Վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացու տեղափոխող շտապօգնության մեքենան «Այստեղ խայտառակ վիճակ է». 500-ից ավելի հայ մնացել են ՌԴ-ում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան (Լուսանկարներ) Այս ապաշնորհ պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանի դեմ ամենածավալուն ցուցմունքներ տվողներն են լինելու. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա, հետո կրկին կիջնի Ռուսաստանը կորոնավիրուսը հայտնաբերելու թեստային համակարգ է փոխանցել ԱՄՆ-ին. ՌԻԱ Նովոստի «Կոնտակտավորների» նկատմամբ վերահսկողություն հաստատելու մեխանիզմը բազմաթիվ հարցեր է առաջացնում. Ռուբեն Մելիքյան Սահմանփակումները խախտելու համար մեկ օրում տուգանվել է 477 մարդ Հայաստանին լրջագույն վնաս է հասցվել Հլը մեկը լինի հարցնող՝ ո՞ւմ վրա ես հոխորտում, ո՞ւմ ես քո կարճ խելքով սովորեցնում. Ռուսլան Բաղդասարյանը՝ Հայկ Մարությանին Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը. «Sputnik-Վրաստան» Զինծառայող Գ. Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը․ ՔԿ Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմն ավելի քան 170 անգամ Արթուր Վանեցյանը հեռավար դաս է անցկացրել Քաշաթաղի դպրոցականների հետ (տեսանյութ, լուսանկարներ) «Դոմոդեդովոյում» մնացած ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են մոտակա հյուրանոց. ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն Որոշել էի չպատմեմ, բայց երևի իզուր. Վարդան Նիկոյան Տաթևիկ Ռևազյանը թքած ունի իր հայրենիքի վրա. Նարեկ Մալյան (տեսանյութ) Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է ԱՀԿ-ն՝ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ճիշտ սննդակարգի մասին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է. Թարմ տվյալներ Ինչ եղանակ է սպասվում հանրապետությունում ԱՄՆ դոլարի և եվրոյի փոխարժեքները բարձրացել են Կորոնավիրուսը Նյու Յորքում գրեթե երկու հազար մարդու կյանք է խլել. Ինտերֆաքս Հայ առաքելական եկեղեցին նշում է Ղազարոսի հարության հիշատակության օրը Մարտին սպառողական շուկայում արձանագրվել է գնաճ Նախկին ԽՍՀՄ երկրներում Հայաստանը 4-րդն է կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով Թրամփն ասել է, թե ինչու դիմակ չի կրում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan