AM | RU
USD
EUR
RUB

Քարվաճառի դպրոցում հնչեց առաջին զանգը

 

Այսօր, սեպտեմբերի 1-ին, ինչպես Արցախի բոլոր դպրոցներում,  Քարվաճառ քաղաքի միջնակարգ դպրոցում եւս հնչեց առաջին զանգը:

Այս տարի Քարվաճառի Վիլյամ Սարոյանի անվան միջնակարգ դպրոցն ունի 13 առաջին դասարանցի, իսկ 18 երեխա կհաճախեն դպրոցի նախապատրաստական դասարան:

Դպրոցի տնօրեն Արեգնազան Ղուկասյանն իր ողջույնի խոսքում նախ շնորհավորեց բոլորին Գիտելիքի օրվա կապակցությամբ ու հաջողություն մաղթեց նոր ուսումնական տարում:

«Կյանքի բոլոր ոլորտներում անհրաժեշտ հիմնական գիտելիքը մենք ձեռք ենք բերում հենց դպրոցում», նշեց նա ու կոչ արեց ներկա ծնողներին խստորեն հետեւել երեխաների կարգապահությանը:
Ներկաներին ողջունեց նաեւ ԼՂՀ Շահումյանի շրջանի վարչակազմի կրթության բաժնի վարիչ Խորեն Վարդանյանը:

Նա եւս շնորհավորեց ուսուցիչներին ու աշակերտներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ ու հաջողություն մաղթեց:

«Սիրելի աշակերտներ, ամեն ինչ կախված է ձեզանից: Եթե դուք ցանկանաք լավ սովորել, մենք ամեն ինչ կանենք, որ դուք լավ արդյունքի հասնեք, իսկ եթե ցանկանություն չլինի, մեր բոլոր ջանքերն իզուր կլինեն», ընդծեց շրջանի կրթության բաժնի վարիչը:

Նա նաեւ շնորհավորեց բոլոր ներկաներին վաղվա տոնի' Արցախի անկախության օրվա կապակցությամբ ու ընդգծեց, որ հենց այսօրվա դպրոցականներն են վաղվա օրվա տերը եւ նրանցից է կախված մեր անկախ պետության հետագա զարգացման ընթացքը:

Ուսուցիչներին ու աշակերտներին ողջունելու էր եկել նաեւ ՊՆ զորամասի շտաբի պետ Տիգրան Գեւորգյանը: Նա իր խոսքում կարեւորեց բանակ-հասարակություն կապի ամրապնդումն ու հավաստիացրեց Քարվաճառի բնակիչներին, որ այսօր հայ զինվորն ապահովում է իր քաղաքացիների անվտանգությունը: «Մենք այսօր հիանալի սերունդ ունենք, եւ վերջին սահմանային դեպքերն էլ դա ապացուցեցին: Քանի դեռ մեր զինվորները դիրքերում են, դուք կարող եք հանգիստ քնել, մեր երեխաները խաղաղ երկնքի տակ կգնան առաջին դասարան», հավաստիացրեց զինվորականը:

Այնուհետեւ առաջին դասարանցիներին հանձնվեցին նվերներ: Նրանք գրենական պիտույքներ ստացան Երկրապահ Կամավորական Միության կողմից, ինչպես նաեւ յուրաքանչյուր առաջին դասարանցու ընտանիքի կառավարության կողմից տրամադրվեց դրամական օժանդակություն:

Նախապատրաստական դասարանի սաները նվերներ ստացան Քարվաճառի բնակիչ, անհատ ձեռներեց Ռուբիկ Ենոքյանի կողմից:

Ըստ նախնական տվյալների, այս ուսումնական տարում Քարվաճառի միջնակարգ դպրոցը կունենա 130 աշակերտ:

Նշենք, որ Քարվաճառի ներկայիս դպրոցի շենքը շահագործման է հանձնվել 2011-ին:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ «Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը». կոչ՝ ԱՄՆ Կոնգրեսում (տեսանյութ) Պետք է լինի պետության ղեկավարի գիտակցում, որ սա նախկինների ու ներկաների պայքար չէ. Արփինե Հովհաննիսյան (Տեսանյութ) Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը ԱԱԾ-ում վատացել է Իրավապաշտպաններն ուղևորվում են ԱԱԾ, որտեղ այսօր հարցաքննվում են Հրայր Թովմասյանի դուստրերը. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ դեսպանը Հ. Թովմասյանը գերադասեց ծառայել ՀՀ-ի սահմանադրականությանը, ոչ թե Փաշինյանին Սա քաղաքական բեսպրեդել է. ՀՅԴ ներկայացուցիչը՝ Հրայր Թովմասյանի անձի շուրջ տեղի ունեցածի մասին Ավետիք Իշխանյանն այլևս չկարողացավ լռել Էլինար Վարդանյան. Իրավական ռեպրեսիաները Հայաստանում այլևս իրականություն են Զ. Փոստանջյան. Այս ճանապարհով առաջ գնացող իշխանությունը կհայտնվի առավել դժբախտ իրավիճակում, քան նախորդները Թուրքիան վերսկսել է գործողությունը Սիրիայում՝ չնայած ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնության Հայաստանում ներպետական օրենքներն ու Սահմանադրությունն այն չեն. Լարիսա Ալավերդյան «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկումը՝ ուղիղ Արա Զոհրաբյան. Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ ՍԴ նախագահ Հ. Թովմասյանի և նրա հարազատների նկատմամբ տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ ասուլիսը՝ ուղիղ Ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Իրանի և Թուրքիայի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել ԱԺ-ն միայն սեպտեմբերի գործուղումների համար ծախսել է ավելի շատ, քան 2017-ին և 2018-ին Վնասվածք ստացած ոստիկանի վիճակը լավ է, շուտով դուրս կգրվի. «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մամուլի խոսնակ «Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից. Նաղդալյանի թեթևակի հիշեցումը՝ Բաքվին Խորհրդարանական լսումներ ԱԺ-ում. ՈՒՂԻՂ Ասադն առաջին անգամ մեկնաբանել է Սիրիա Թուրքիայի ներխուժումը Կրեմլը մեկնաբանել է Սիրիայի հարցով Թուրքիայի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունը Ռուբեն Մելիքյանն իրավապաշտպաններին կոչ է անում Հրայր Թովմասյանի դուստրերի հարցաքննության ժամանակ հավաքվել ԱԱԾ շենքի մոտ (տեսանյութ) Թբիլիսիում կամրջի վերակառուցման ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր «Էրդողանն իմ ընկերն է, և սա հիանալի օր է բոլորիս համար». Թրամփ «Իրատես». «Իմ քայլը» խմբակցությունում կոնվենցիային դեմ պատգամավորներն ավելի շատ են, քան հնարավոր է պատկերացնել «Հրապարակ». Ինչպե՞ս պատահեց, որ իրենց առաջ վեհ նպատակներ դրած երիտասարդները վերածվեցին փոքրիկ բռնակալների... «Փաստ». Ինչ է հայտարարագրել Կատարում ՀՀ դեսպանը «Իրավունք». «Իմ քայլի» որոշ պատգամավորներ լիովին դուրս են մնացել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի վերահսկողությունից «Իրատես». Փաշինյանի աներորդին ու ԼՀԿ-ից Աննա Կոստանյանը մեկնում են ԱՄՆ՝ մշակույթ ուսումնասիրելու «Փաստ». Լավ կլիներ ունենալ առավել լուրջ ձեռքբերումներ, մեկ-մեկ էլ՝ սեփական ձեռքբերումներ «Ժողովուրդ»․ Կառավարությունից քաղաքական հրահանգ է իջեցվել «Իրատես». «Ով էս սենյակից մի խոսք դուրս հանեց, նրա...». հատված «Իմ քայլ»-ի նիստից «Փաստ». Հանրությանը ներկայացնելու դրական ցուցանիշների փնտրտուքների մեջ «Հրապարակ». Արսեն Թորոսյանը ազատվեց ՔՊ-ին լուրջ ձայներ բերած փոխնախարարից «Իրատես». Դա տա­րա­ծաշր­ջա­նում հայ ժո­ղովր­դին ոչն­չաց­նե­լու ու­ղիղ կոչ է «Ժողովուրդ». Իռլանդական Ryanair լոուքոսթերի ավիաընկերության՝ Հայաստան մուտքը միայն առաջին հայացքից է գայթակղիչ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan