AM | RU
USD
EUR
RUB

Աշոտ Մարգարյան. «Արցախը հնարավորությունների երկիր է»

 

«Մեր արտադրության մեջ հիմնական խնդիրը ապրանքի սպառումն ու նոր շուկաների ընդլայնումն է», պատասխանելով արտադրության կազմակերպման ընթացքում հանդիպող հիմնական խոչընդոտների մասին հարցին' ասում է «Woodpeckers» (Փայտփորիկներ) ծրագրի հիմնադիր Աշոտ Մարգարյանը: Վերջինս Լոնդոնի համալասարանական քոլեջի շրջանավարտ է և ներկայումս բնակվում է Արցախում:

Ծրագիրն առանձնահատուկ է նրանով, որ փայտե խաղալիքների պատրաստմանը մասնակցում են նաեւ երեխաները' հանդիսանալով ծրագրի ստեղծագործական մասի հիմնական ուղղորդիչները:
Ըստ Աշոտի, Արցախում որեւէ ծրագիր կյանքի կոչելուց առաջ նախ պետք է շուկայական հետազոտություն իրականացնել, գնահատել պահանջարկի մակարդակը, ծանոթ լինել արտահանման պահանջներին, ինչպես նաեւ հասկանալ, թե ինչպես պետք է կազմակերպվի արտահանումը դեպի հայկական սփյուռք եւ ընդհանրապես արտերկիր:

«Արցախը հնարավորությունների երկիր է բոլոր տեսակի փոքր եւ միջին բիզնես նախաձեռնությունների զարգացման համար: Առաջին հերթին պետք է ուսումնասիրել տեղի պահանջարկը, հասկանալ, թե մարդիկ ինչի կարիք ունեն, հետո հասկանալ, թե ինչ կարող է աշխարհին տալ Արցախը: Այդ հետազոտության ու տնտեսագիտական վերլուծության հիման վրա արդեն կարելի է ներդրում կատարել ու նախաձեռնել արտադրություն»:

Ինչպես նշեց մեր զրուցակիցը, այժմ փոքրածավալ քանակով պատրաստվում են խաղալիքներ, փայտե իրեր ' պարզելու համար պահանջարկի ծավալը:

«Հետազոտությունն իրականացվում է Արցախում, ուսումնասիրվում է արտահանման պահանջարկը թե´ դեպի ՀՀ, թե´ դեպի արտերկիր: Մենք ուսումնասիրում ենք օնլայն տարբերակով վաճառքի հնարավորությունները, փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարելի է օգտագործել ինտերնետ հարթակը արցախյան արտադրանքը բրենդավորելու եւ ճանաչելի դարձնելու համար»:

Աշոտ Մարգարյանը տեղեկացրեց նաեւ, որ ապրանքատեսականին պատրաստվում է ոչ թե առաջնային հումքի հիման վրա, այլ փայտանյութի մնացորդներից, եւ դա էկոլոգիական տեսանկյունից առավել ընդունելի է:

«Փայտփորիկներ» կազմակերպությունը կարեւորում է իր արտադրանքի հասանելիությունն անգամ նրանց համար, ովքեր ի վիճակի չեն գնելու այն:

«Արդեն կազմակերպել ենք խաղալիքների նվիրատվություն Ստեփականերտի ինտերնատին: Հաջորդ նվիրատվությունը կլինի Քաշաթաղի շրջանի մանկատանը: Մենք հնարավորություն կընձեռենք բոլոր քաղաքացիներին մասնակցելու արտադրության գործընթացին. օրինակ, եթե քաղաքացին ցանկություն ունի ձեռք բերելու որեւէ տեսականի, եւ վճարունակ չէ,կարող է մասնակցել պատրաստման գործընթացին և ստանալ մեկ պարկ խաղալիք որպես վարձատրություն: Այս ակցիայի նպատակն է արտադրանքը հասանելի դարձնել բոլորի համար»:

Ըստ մեր զրուցակցի, բացի նյութական սպառումը, խաղալիքների արտադրությունը նաեւ քաղաքական նպատակ ունի:

«Մենք նպատակ ունենք արցախյան տեղանունները հասանելի դարձնելու աշխարհին եւ առաջին հերթին' սփյուռքի մեր հայությանը: Փոխարեն Լաչին եւ նմանատիպ այլ ոչ հայկական անունների, ավելի գործածական պետք է դառնան հայկական տեղանունները-Քաշաթաղ եւ այլն: Մենք նաեւ շատ ենք կարեւորում գյուղերի բրենդավորումը, եւ որոշել ենք խաղալիքների ամբողջ տեսականին անվանել Արցախի տեղանուններով: Հիմա պատրաստում ենք «Մեծ շեն» կոնստրուկտորները, որոնք երեխաները կարող են օգտագործել զանազան փայտե շինություններ կառուցելու համար», -ամփոփեց մեր զրուցակիցը:

Տեղեկացնենք, որ «Woodpeckers»-ի պատրաստած խաղալիքները կարելի է գտնել ֆեյսբուքյան էջի, ինտերնետ կայքի միջոցով:

Թամարա Գրիգորյան

 

Լրահոս
Ասադն առաջին անգամ մեկնաբանել է Սիրիա Թուրքիայի ներխուժումը Կրեմլը մեկնաբանել է Սիրիայի հարցով Թուրքիայի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունը Ռուբեն Մելիքյանն իրավապաշտպաններին կոչ է անում Հրայր Թովմասյանի դուստրերի հարցաքննության ժամանակ հավաքվել ԱԱԾ շենքի մոտ (տեսանյութ) Թբիլիսիում կամրջի վերակառուցման ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր «Էրդողանն իմ ընկերն է, և սա հիանալի օր է բոլորիս համար». Թրամփ «Իրատես». «Իմ քայլը» խմբակցությունում կոնվենցիային դեմ պատգամավորներն ավելի շատ են, քան հնարավոր է պատկերացնել «Հրապարակ». Ինչպե՞ս պատահեց, որ իրենց առաջ վեհ նպատակներ դրած երիտասարդները վերածվեցին փոքրիկ բռնակալների... «Փաստ». Ինչ է հայտարարագրել Կատարում ՀՀ դեսպանը «Իրավունք». «Իմ քայլի» որոշ պատգամավորներ լիովին դուրս են մնացել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի վերահսկողությունից «Իրատես». Փաշինյանի աներորդին ու ԼՀԿ-ից Աննա Կոստանյանը մեկնում են ԱՄՆ՝ մշակույթ ուսումնասիրելու «Փաստ». Լավ կլիներ ունենալ առավել լուրջ ձեռքբերումներ, մեկ-մեկ էլ՝ սեփական ձեռքբերումներ «Ժողովուրդ»․ Կառավարությունից քաղաքական հրահանգ է իջեցվել «Իրատես». «Ով էս սենյակից մի խոսք դուրս հանեց, նրա...». հատված «Իմ քայլ»-ի նիստից «Փաստ». Հանրությանը ներկայացնելու դրական ցուցանիշների փնտրտուքների մեջ «Հրապարակ». Արսեն Թորոսյանը ազատվեց ՔՊ-ին լուրջ ձայներ բերած փոխնախարարից «Իրատես». Դա տա­րա­ծաշր­ջա­նում հայ ժո­ղովր­դին ոչն­չաց­նե­լու ու­ղիղ կոչ է «Ժողովուրդ». Իռլանդական Ryanair լոուքոսթերի ավիաընկերության՝ Հայաստան մուտքը միայն առաջին հայացքից է գայթակղիչ «Փաստ». «Սասնա ծռերը» նոր պլանների է անեցել «Հրապարակ». Երեկ 6-րդ վարչությունում ծեծի են ենթարկել քաղաքացիներին՝ ստիպելով ցուցմունք տալ Արթուր Վանեցյանի դեմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 18 Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանի բողոքի նոտան ՝ կապված Արցախում Կոնստանտին Զատուլինի այցի հետ Այս իշխանությունները նախորդ երեքին գերազանցեցին. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Հարգելի Սասուն Խաչատրյան, ընդունեք սա որպես հանցագործության մասին հաղորդում «Ալիևը վճարում է CBS հեռուստաալիքին». ամերիկացիները սերիալ են ցուցադրել, որում «պաշտպանում են» ադրբեջանցիներին հայերից Ինչպիսի՞ն են լինելու քաղաքները 10 տարի անց (Տեսանյութ) Փաշինյանը և Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը Լարիսա Մինասյանը 5000 ԱՄՆ դոլար գումար է հատկացրել «Ռեստարտ» խմբին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին Ի՞նչ ես կարծում, պլստալու՞ ես, թե՞ երկրից ես թռնելու՝ ընտանյոք հանդերձ Հրայր Թովմասյանի դեմ սկսված գործընթացը զավեշտի է հասնում Տարեվերջին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կրկին կհանդիպեն Աջակցությունս եմ հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքին Գեղարքունիքի մի քանի համայնքում մեկ օր ջուր չի լինի Կրեմլ. «Թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը պիտի ստանձնի Սիրիան» Մարիա Զախարովան մեկնաբանել է Գարեգին Նժդեհի շուրջ ստեղծված իրավիճակը Այսպիսի իրավիճակ եղել է մեկ էլ «լուսահոգի» ժողդատարանների օրոք Հետաքրքիր տվյալներ ԱԺ պաշտոնական կայքում ԱԱԾ աշխատակիցները գտնվում են Հրայր Թովմասյանի հոր տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Թրամփի նամակն Էրդողանին Կրեմլում «արտասովոր» են որակել Բաբաջանյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրգործը Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. փաստաբան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan