AM | RU
USD
EUR
RUB

Նարինե Աղաբալյան. «Մեր կարող ուժը, մեր ստեղծագործողն ու արարողը մեր երիտասարդներն են»

 

«Արցախ Երիտֆորում» ծրագիրն իրականացվում է 2011 թ.-ից: Ծրագրի նպատակն է համախմբել երիտասարդներին եւ խրախուսել նախաձեռնողականությունը հատկապես գյուղական համայնքների երիտասարդների շրջանում»: Օրերս Քարվաճառում տեղի ունեցած «Արցախ Երիտֆորում 2014» ծրագրի ընթացքում Times.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

Ըստ տիկին նախարարի, մեր ոգին ու մեր երիտասարդությունը մեր կարեւորագույն ռազմավարական ռեսուրսներն են, եւ այդ ոգին պիտի մշտարթուն լինի:

«Մեր կարող ուժը, մեր ստեղծագործողն ու արարողը մեր երիտասարդներն են», ընդգծեց Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարն ու հավելեց, որ ցավոք, նրանցից շատերն այսօր սպասողական վիճակում են: «Եթե անգամ կան ինչ-որ գաղափարներ, իրենք դժվարանում են կատարել առաջին քայլը, չգիտեն, թե ինչից է պետք սկսել: Եւ կարիք կա երիտասարդներին ուղղորդելու»: Երիտասարդներին ակտիվացնելու նրանց նախաձեռնողականությունը զարգացնելու նպատակով էլ Մշակույթի եւ երիտասարդության նախարարությունն սկսել է իրականացնել «Արցախ Երիտֆորում» ծրագիրը:

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երիտասարդների մեծ մասն ընդհանրապես տեղյակ չի պետության կողմից իրականացվող ծրագրերի մասին, մենք որոշեցինք նաեւ այս ձեւաչափն օգտագործել' նրանց այդ մասին տեղեկացնելու համար: Եւ մենք ամեն անգամ հրավիրում ենք տարբեր ոլորտներից մասնագետների, նրանք ներկայացնում են կոնկրետ իրենց ոլորտը եւ պատասխանում են հենց երիտասարդներին հետաքրքրող հարցերին», նշեց նախարարն ու ընդգծեց, որ ծրագիրն արդյունավետ է: «Տարիների փորձը ցույց է տվել, որ արդյունավետ մոդել է, եւ արդեն մեր ծրագրի արդյունքում ի հայտ ենք բերել մի շարք երիտասարդների, ովքեր իրենց համայնքներում զարգացման ծրագրեր են իրականացնում»:

Ըստ Նարինե Աղաբալյանի, ոչ միայն «Արցախ երիտֆորում»-ը, այլեւ նախարարության իրականացրած բոլոր ծրագրերը, ոչ ֆորմալ կրթության ծրագրերը նույն ուղղվածությունն ունեն: «Այսինքն, հնարավորություն տալ երիտասարդներին կատարելագործվելու, փորձելու իրենց ուժերը իրենց հնարավորություններին ու պահանջներին համապատասխան»: Տիկին Աղաբալյանը տեղեկացրեց, որ նախարարությունը երիտասարդներին օգնելու համար նաեւ նպատակային դասընթացներ է կազմակերպում:

«Զբաղվածության խնդիրը պայմանավորված է ոչ այնքան նրանով, որ չկան աշխատատեղեր, այլ նրանով, որ այսօր մասնագետները չեն համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին: Մենք աշխատանքներ ենք իրականացնում նաեւ մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ, որպեսզի արդեն դպրոցում աշակերտները հաշվի առնեն մեր երկրի զարգացման ուղղությունները եւ ըստ այդմ փորձեն իրենց ուժերը դրսեւորել այդ ոլորտներում: Ճիշտ է, մենք այսօր ասում ենք, որ Արցախը չճանաչված երկիր է, սահմանափակումներ կան եւ այլն, բայց իրականում 21-րդ դարում որեւէ սահմանափակում չկա, 21-րդ դարում տեղեկությունը հասանելի է բոլորին, եւ միակ խոչընդոտը կարող է լինել լեզվի չիմացությունը: Հաճախ չիմանալով օտար լեզու' երիտասարդը չի կարողանում օգտվել այն հնարավորություններից, որ տալիս է համացանցը»: Ըստ մեր զրուցակցի, զբոսաշրջությունը պետության գերակա ուղղություններից մեկն է. վերջինս ենթադրում է նաեւ սպասարման ոլորտի զարգացում, իսկ առանց լեզվի իմացության դա քիչ արդյունավետ է: «Օտար լեզուներ ուսուցանվում են դպրոցներում եւ բուհերում, բայց եթե գործնականում չեն օգտագործվում, սովորած գիտելիքները ոչինչ չարժեն: Այդ իսկ պատճառով մենք կազմակերպում ենք լեզվի կատարելագործման ճամբարներ, տարբեր հնարավորություններ ենք ստեղծում շփումների համար, նաեւ'առաջնորդական կարողություններն ենք փորձում զարգացնել, քանի որ մենք պետք է պատրաստենք վաղվա քաղաքագետներին, իշխանավորներին, պետական գործիչներին, արվեստի գործիչներին: Եւ նպատակային աշխատանք պետք է տարվի հենց այսօր»:

Խոսելով Արցախի շրջաններում մշակութային կյանքի ակտիվացման հեռանկարներից, նախարարը տեղեկացրեց, որ զարգացման կոնկրետ ծրագրեր կան: «Մենք նախաձեռնել ենք Մշակութային խաչմերուկ ծրագիրը, որը մրցույթ-փառատոն է Արցախի համայնքների միջեւ: Սա մի միջոց է' ակտիվացնելու մշակութային կյանքը: Որքան էլ նպատակային ծրագրեր իրականացվեն գյուղում, եթե տվյալ համայքնում շահագրգռված չլինեն, արդյունքը քիչ է լինելու: Մենք պետք է փորձենք խրախուսել, նաեւ' ստեղծել մրցակցային մթնոլորտ: Մշակութային խաչմերուկ մրցույթ-փառատոնի համար իրենք ամբողջ տարին պատրաստվում են, եւ սա էլ հենց ենթադրում է ակտիվ գործընթաց: Համայնքներում են իրականացվում նաեւ մշակութային ինքնության պահպանմանն ուղղված մի շարք ծրագրեր: Մենք փորձում ենք մեր ավանդույթներն ու ծեսերը պահպանել ու վերականգնել, ինչպես նաեւ' նոր տոներ ստեղծել: Օրինակ, մենք կազմակերպեցինք թոնրահացի փառատոն, նախատեսում ենք աղաթթվի տոնը, կորկոտի տոնը: Այսպիսով, թե´ մեր ազգային խոհանոցն ենք պահպանում, թե´ աշխուժացնում ենք մշակութային կյանքը համայնքներում»:

Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ շրջկենտրոններում սեպտեմբեր ամսից երաժշտական դպրոցները կվերակազմակերպվեն արվեստի դպրոցների, որպեսզի արվեստները մյուս ճյուղերը եւս զարգանան' կախված տվյալ գյուղական համայնքում առկա ներուժի:

Քանի որ շրջաններում հաճախ հանդիպող է մասնագետի պակասի խնդիրը, ՄԵ նախարարությունը պատրաստ է աջակցել, խրախուսել այն մասնագետներին, ովքեր ցանկանում են գալ ու աշխատել: «Մենք պատրաստ ենք պայմանագրային հիմունքներով ծրագիր իրականացնել: Ես այսօր Քարվաճառում տեսա հրաշալի երեխաներ, եւ եթե կլինի պարուսույց, ով ցանկություն կունենա գալ այստեղ եւ նրանց հետ աշխատել, մենք պատրաստ ենք պայմանագիր կնքել, միայն թե պայմաններ ստեղծենք զարգացման համար»:

Արցախի մշակույթի եւ երիտասարդության նախարարությունը կարեւորում է ինչպես մշակութային կյանքի ակտիվացումն Արցախում, այնպես էլ մշակութային Արցախն աշխարհին ներկայացնելը:
«Մշակութային միջազգային ինտեգրումը մեր կարեւորագույն ծրագրերից մեկն է, եւ տարբեր համույթներ Արցախից հաճախ են ելույթ ունենում արտերկրում: Ինչպես նաեւ, Արցախում իրականացվում են միջազգային սիմպոզիումներ' այդպիսով Արցախի մշակութային արժեքները հասանելի դարձնելով ողջ աշխարհին», ամփոփեց մեր զրուցակիցը:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով 76-ամյա կնոջ մահվան դեպք. ԱՆ խոսնակ Պարետատունը լրատվամիջոցներին բաժանում է յուրայինների և օտարների. «Մեդիա պաշտպան» նախաձեռնություն Իրանի խորհրդարանի նախագահը վարակվել է կորոնավիրուսով. Интерфакс Լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի ապրիլի 2-ի արդյունքները Պարետի և Առողջապահության նախարարի ասուլիսների ընթացքում AntiFake.am-ի առցանց ուղարկված հարցերը չեն հնչեցվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան դեպք ՀՀ դեսպանությունը ճշտում է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների տվյալները. Նաղդալյան Ադրբեջանը միջազգային-իրավական պատասխանատվություն է կրում ապրիլյան ագրեսիայի սանձազերծման համար. ԱՀ ԱԳՆ ԵՄ-ն 51 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին Երեսուն տարի առաջ այս օրը հռչակվեց Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը՝ որպես ռազմաքաղաքական կառույց Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել ԵՊՀ ուսխորհրդի նախագահի բաց նամակը՝ ՀՀ կառավարությանը և Նիկոլ Փաշինյանին Արցախի ժողովրդավարության համար այս մրցակցային ընտրությունները քայլ առաջ էին. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Ադրբեջանում հնարավոր է արտակարգ դրություն հայտարարվի. РИА Новости Էկվադորի ամենամեծ ջրվեժն անհետացել է Սերժ Սարգսյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյանի հերոսների հիշատակին Սկզբնական շրջանում համատարած հանգստության մեջ կառավարությունն էր, նրանք շատ անլուրջ մոտեցան խնդրին. Անի Սամսոնյան Սյունիքի մարզպետարանը տվյալներ է հրապարակել կորոնավիրուսի դեպքերի մասին Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել Մարիա Զախարովան՝ Տավուշի ուղղությամբ ադրբեջանական վերջին դիվերսիայի մասին Արցախում անհապաղ կոնսենսուսային համաձայնություն է պահանջվում. գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյան Աթեիստը իրավունք չունի խոսել «երջանիկ պատահականությունից» կամ «Աստծո պատժից». Արմեն Մինասյան Գազի նոր սակագնային քաղաքականության ընդունման դեպքում Հայաստանում նկատվելու է կտրուկ գնաճ. փորձագետ Կարծում եմ՝ ետկորոնավիրուսային շրջանում այս թեման առավել մեծ կարևորություն է ունենալու․ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Բելառուսում կորոնավիրուսից մահացել է չորս մարդ. Gazeta.ru Ինքնամեկուսացված եթեր տարբեր բաների մասին. Նարեկ Մալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արթուր Վանեցյան. Չորս տարի առաջ մեր զինված ուժերը վերահաստատեցին՝ խաղաղություն չեն մուրում, պարտադրում են Բակո Սահակյանն այցելել է Թալիշ Վրաստանի առողջապահության նախարարը հայտնել է, թե երբ կաելի է Կորոնավիրուսի պիկին սպասել. Pia.ge ԱՄՆ-ը ՌԴ-ից կորոնավիրուսի պայքարի համար անհրաժեշտ բժշկական ապրանքներ կգնի Գյուղատնտեսական վարկերի մարման գրաֆիկները կերկարաձգվեն Լոռիում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 5-ի. քաղաքացիները չեն ուզում հասկանալ պահի լրջությունը. մարզպետ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ստացիոնար բուժումը բժշկական կենտրոնում Ռազմահայրենասեր ենք՝ այո, բայց շիզոֆրենիկը մենք չենք, շիզոֆրենիկը այս իրականությունից փախչողներն են. Արթուր Դանիելյան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Չինաստանը ցանկանում է COVID-19-ի պատվաստանյութը փորձարկել նաև այլ երկրներում. ՌԻԱ Նովոստի Պարետին տեղեկացրեք, որ Էրեբունիում արտակարգ դրություն կոչվածն ու ինքնամեկուսացումը ֆիկցիա է. Միհրան Հակոբյան «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով 68-ամյա քաղաքացի է մահացել Հակառակորդի կրակոցների հետևանքով վնասվել են Բաղանիսի բնակիչների տները. հարուցվել է քրգործ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan