AM | RU
USD
EUR
RUB

Արգենտինայում Հայաստանին և ԼՂ հակամարտությանը նվիրված կոնֆերանս է կազմակերպվել

 

Միջազգային հարաբերությունների գծով արգենտինական խորհուրդը (GARI) Հարավային Կովկասին նվիրված 20-րդ գիտական կոնֆերանսն է կազմակերպել, որն ամբողջությամբ նվիրված է եղել Հայաստանին, նրա զարգացմանը, մարտահրավերներին եւ ԼՂ հակամարտությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով prensaarmenia.com-ը, կոնֆերանսում ելույթ են ունեցել Արգենտինայում, Չիլիում, Ուրուգվայում եւ Պարագվայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը, Սան Անդերսի համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Խաչիկ Տեր Ղուկասյանը, hայ-արգենտինական առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Հովհաննես Բոգիաձյանը:

Կոնֆերանսին դեսպանը ներկայացրել է Հայաստանի պատմությունը, որից հետո անդրադարձ է կատարել ԼՂ հակամարտությանը: Նա շեշտել է, որ Հայաստանը ցանկանում է, որ խաղաղ բանակցություններ ընթանան: Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է, որպեսզի ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին միանա նաեւ ԼՂՀ-ն, քանի որ անհնար է առանց հակամարտության կողմի որոշում կայացնել կարգավորման վերաբերյալ: Դեսպանը շեշտել է, որ Հայաստանը կարեւորում է նաեւ այն հանգամանքը, որ հակամարտությունը կարգավորվի ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա:

Պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանն էլ ներկայացրել է 1991թ. սկսած Հայաստանի վերաբերյալ միջազգային ամենատարբեր զեկույցներն ու վարկանիշային աղյուսակները: Տեր -Ղուկասյանը նշել է, որ հարեւան պետությունների' Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի հետ համեմատած Հայաստանի ցուցանիշները շատ բարձր են, եւ արդյունքները փաստում են, որ Հայաստանը գնում է զարգացման ճանապարհով: Տեր-Ղուկասյանը հատկապես շեշտել է Հայաստանում մարդու իրավունքների վիճակը'հավելելով, որ այս առումով նույնպես երկիրը ավելի բարձր մակարդակի վրա է, քան հարեւանները: Հայ-արգենտինակա ն առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Հովհաննես Բոգիաձյանն էլ շեշտել է, որ Հայաստանը հանդիսանում է կամուրջ, եւ, Հայաստանում ներդրումներ կատարելուն զուգահեռ, կարելի է Հայաստանի միջոցով բիզնես գործունեություն ծավալել նաեւ Ռուսաստանում:

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի գնահատմամբ, սփյուռքում բնակվող բոլոր գործարարները պետք է ներդրումներ կատարեն Հայաստանում, նրա խոսքերով Հայաստանին ավելի մոտենալու լավագույն տարբերակն այնտեղ լուրջ ներդրումներ կատարելն է:

Լրահոս
Այս մղձավանջին պետք է վերջ տրվի և պետությունն իր բոլոր ինստիտուտներով պետք է կանգնի բանակի թիկունքին. Կարեն Բեքարյան Փաշինյաններն այնուամենայնիվ հերքում են այն, ինչը հնարավոր է հերքել. Հրանտ Մելիք-Շահնազարյան Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա. Միքայել Մինասյան Գեղարքունիքում գրանցվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք Կրակոցներ Առինջ գյուղում Բելառուսում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 41 հազարը. «ՌԻԱ Նովոստի» Պուտինը հայտնել է, թե երբ կլինի Հաղթանակի շքերթը Արթուր Վանեցյան. «Հայաստանում մարդը պետք է լավ ապրի» Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Պարետի նոր որոշումը Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8952, մահվան 181 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի» Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում Սպասվում է առանց տեղումների եղանակ.առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան. ՀՀ ԱԳՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 251, մահվան՝ 10 նոր դեպք Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ»․ Իրարանցում՝ դատական համակարգում «Ժողովուրդ»․ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է «Հրապարակ»․ Մինչև հուլիսի կեսերը Ավինյանը պաշտոնից կազատվի, ո՞վ է հաջորդը «Հրապարակ»․ Փոխադարձ մեղադրանքներ ԵԽԽՎ-ում՝ ԱԺ ծեծկռտուքի վերաբերյալ «Հրապարակ»․ Իշխանությունը ռեյդ է սկսել ընդդիմադիր օգտատերերի էջերում. փորձելու են թափանցել-ջարդել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 30 Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է Արցախը համաձա՞յն է Ադրբեջանի առաջարկած փուլային տարբերակին Ադրբեջանի նախագահի ելույթ-հարցազրույցներից պետք չի նյարդայնալ Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահին Կորոնավիրուսը կարող է դառնալ սեզոնային հիվանդություն, ինչպես գրիպը Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք․ մարզպետ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում 111-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող Վիտալի Բալասանյան. Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրեն Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին գործերի հետ կապված հարցերով. Արայիկ Հարությունյան 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan