AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ-ի այցագրային ռեժիմը լարված իրավիճակ է ստեղծել ջավախահայության մոտ

 

Ջավախահայությունը լրջորեն մտահոգված է ՀՀ-ի հետ այցագրային (վիզային) ռեժիմ սահմանելու մասին Վրաստանում ընդունված նոր օրենքի առնչությամբ, որն ուժի մեջ է մտնում շուրջ տաս օրից'  2014 թ. սեպտեմբերի 1-ից:

Հիշեցնենք, որ վերջերս ընդունված օրենքի համաձայն' ՀՀ քաղաքացիները, որոնք ապրում են Վրաստանում, յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում իրավունք ունեն մնալու այնտեղ ընդամենը 90 օր: Արդյունքում' տարվա ընթացքում այդ քաղաքացիների Վրաստանում երկու փուլերով գտնվելու ընդհանուր ժամկետը կազմում է 6 ամիս (3+3):

Վրաստանի պատկան մարմինների այն հավաստիացումները, թե նրանք կարող են համապատասխան վիզաների միջոցով տեղում ստանալ կացության վկայական և այդպիսով երկարացնել Վրաստանում ապրելու ժամկետը, ջավախահայության մոտ հույսեր չի ներշնչում, քանի որ, ըստ նրանց, վերջին շրջանում չափազանց մեծ թիվ են կազմում կացության վկայական ստանալու դիմումների մերժման դեպքերը:

Հիշեցնենք, որ ջավախահայությունը ՀՀ-ում երքաղաքացիության հիմքերով ՀՀ անձնագրեր է սկսել ստանալ սկսած 2000-ական թթ. երկրորդ կեսից, իսկ մինչ այդ, երբ ՀՀ-ում դեռևս լիարժեք չէր գործում երկքաղաքացիության ինստիտուտը, ջավախահայության մի խոշոր հատված ՌԴ մեկնելու նպատակով ժամանակին հրաժարվել է Վրաստանի քաղաքացիությունից և այդպիսով ստացել ՀՀ անձնագիր: Այդպիսի քաղաքացիները, որոնք Վրաստանում ընդունված նոր օրենքի բերումով խնդրի առաջ են կանգնում, այսօր մեծ թիվ են կազմում Ջավախքում, իսկ շատերին արդեն մերժել են տալու կացության վկայականներ:

Ջավախահայության ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ խնդրահարույց այս հարցը, որը կարող է հուզումներ առաջացնել ազգաբնակչության շրջանում, մինչ ուժի մեջ մտնելը կկարգավորվի երկու պետությունների' ՀՀ-ի և Վրաստանի ղեկավարության առաջիկա հանդիպումներում, որոնց ընթացքում կարող են կնքվել վիզային ռեժիմը վերացնող պայմանագրեր:

Լրահոս
«Ժամանակ». Թիկունքում անձնազոհ աշխատանք կատարած անձինք ինչո՞ւ որևէ կարգավիճակ չունեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 22 Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում օգոստոսի 22/23-ին Սաուդյան Արաբիայում զգուշացրել են՝ չայցելել Թուրքիա Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Պյոտր Սվիտալսկու հետ Քննարկվել են Արցախում հանքարդյունաբերության առչվող հարցեր Երկրաշարժ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք Արմեն Գիչյանը նշանակվել է նախագահի խորհրդական Իռլանդական ավիաընկերությունը մտադրություն ունի մուտք գործել հայկական ավիաշուկա Երևանում խոշոր գործարարների մասնակցությամբ տեղի է ունեցել Start-up ծրագրերի շնորհանդես (Տեսանյութ) Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացությունը մտահոգիչ հարցեր է առաջացնում Մեզ մոտ տղամարդը տղամարդ է, կինը՝ կին. Ակցիա ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման (Տեսանյութ, լուսանկարներ) Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ակցիա են անցկացնում Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների դիմաց Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն (Լուսանկարներ) Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոսին` ծննդյան oրվա կապակցությամբ «Ժամանակին պետք է համայնքները, քաղաքապետարանը խոտերը ջրեն, հնձեն, որ հրդեհները քիչ լինեն» «Թող քննությունն ընթանա, հետո կերևա». Արթուր Գրիգորյանը փաստաթուղթ կներկայացնի ԱԱԾ Հանրաքվեի ճանապարհով հասնել պետության շահերից բխող և հանրության կողմից ընդունելի որոշման. ՀՅԴ Հրդեհ Արայի լեռան ստորոտում. այրվում է մոտ 150 հա խոտածածկույթ (խմբագրված) «Ժամանակ». Կանևսկոյը գնացել է Սեյրան Սարոյանի տուն «Հրապարակ». Իրականում իշխանության «սորոսական» թևը դեմ է Ամուլսարի շահագործմանը «Հրապարակ». Հին մասնագետները հեռանում են «Հրապարակ». ԱԺ աշխատակազմում հասկացել են, որ իրենց քայլն անօրինական է, և որոշել են հետողորմյա անել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 21 Թուրքիայի մի շարք քաղաքներում հակակառավարական ցույցեր են Հազար ամոթ Փաշինյանի ծաղրածուի դերը ստանձնած Սեյրան Սարոյանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան ՊԲ հրամանատարն ընդունել է Անջեյ Կասպշիկին Վարչապետն ընդունել է ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենին Արցախի ԱԳՆ ղեկավարը դեսպան Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ադրբեջանում գտնվող Արայիկ Ղազարյանի հարցը Իրանի ԱԽ քարտուղարը սխալ է համարել միջուկային գործարքի կնքումը Կրեմլում գնահատել են Պուտինի ու Զելենսկու հանդիպման հնարավորությունը Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի (Տեսանյութ) Դատարանը մերժեց Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը Եղանակը Հայաստանում առաջիկա օրերի համար Այսուհետ դադարեք ինձ համարել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Նիկոլ Փաշինյանը մարդկանց ուղեղն ուտելու մեծ մասնագետ է. Հրանտ Մելիք-Շահնազարյան Թուրքիան կյանքի որակի որոշ ցուցանիշներով ամենավատն է Եվրոպայում Մանսուրյանական երաժշտության տոն՝ Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայազգի ռազմագերի Արայիկ Ղազարյանին Մակրոնը Պուտինի հետ հանդիպումից հետո վստահություն Է հայտնել Ռուսաստանի եվրոպական ապագայի հարցում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan