AM | RU
USD
EUR
RUB

Սպանված դիվերսանտները, վիրտուալ Ադրբեջանն ու գեներալ Աքպերովի հերթական սուտը

 

ԼՂՀ պետական սահմանի ողջ երկայնքով անցյալ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի սադրած միջադեպերի հետեւանքով շուրջ 30 ադրբեջանցի զինվորների մահը կարծես թե դարձել է այդ երկրի ռամաքաղաքական ղեկավարության ցնցակաթվածի պատճառ: Հուլիսի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂՀ տարածք դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելիս ՊԲ դիրքապահների կողմից ոչնչացվեցին գրեթե մեկ տասնյակ ադրբեջանցի հատուկ ջոկատայիններ, Ադրբեջանի ղեկավարության ծայրահեղ շփոթմունքի մասին հուշում էր այդ երկրի ռազմաքաղաքական վերնախավի տարօրինակ լռությունը: Ակներեւ էր, որ իրենց հատուկ նշանակության ստորաբաժանումներին նախօրեին ԼՂՀ ՊԲ թիկունք անցնելու հրաման տված ադրբեջանական ղեկավարության բոլոր հաշվարկները ձախողվել էին. ԼՂՀ տարածք անցնելու և դիվերսիոն-հետախուզական հաջող գործողությունների փոխարեն, ադրբեջանցի դիվերսանտները ստիպված եղան խուճապահար նահանջել՝ մարտադաշտից մի կերպ հանելով սպանվածների մարմիններն և թողնելով գրեթե ողջ սպառազինությունն ու հանդերձանքը: Սակայն, չնայած պաշտոնական Բաքվի քար լռությանը, իրականությունը կոծկելն անհնար էր. ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցները մեկը մյուսի հետեւից հանրությանը գուժեցին ընտիր ասկյարների ոչնչացման լուրը:

Պաշտոնական առաջին արձագանքը եղավ միայն հաջորդ օրը երեկոյան, երբ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, գլխիվայր շրջելով փաստերը, հաղորդեց, որ ՊԲ հետախուզական ստորաբաժանումների դիվերսիոն-հետախուզական գործողությունը կասեցնելիս զոհվել են 5 ադրբեջանցի զինծառայող: Սուտն այնքան աչք ծակող էր, որ հարուցեց անգամ ադրբեջանական փորձագիտական հանրության տարակուսանքը:

«Ես չեմ հավատում մեր պաշտպանության նախարարությանը,- լրատվամիջոցներին ասել էր ռազմական փորձագետ Ուեզիր Ջաֆարովը,- բոլորը գիտեն, որ հարձակվող կողմը միշտ ավելի շատ զոհեր է ունենում: Կարծում եմ, որ անհրաժեշտ է լուրջ հետաքնննություն՝ պաշտպանության նախարարության ընդգրկմամբ»:

Որոշ ժամանակ անց Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հակասելով ինքնիրեն հայտարարեց, որ ադրբեջանցի զինվորները զոհվել են եռօրյա համառ մարտերի ընթացքում: Այդ պահից սկսած ադրբեջանական բանակի գործողությունները սկսեցին ընթանալ երկու զուգահեռ իրականություններում: Իրականություններից առաջինում, կարելի է համոզված պնդել, որ ադրբեջանական բանակը ստացել էր դեռևս հուլիսի 28-ին դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհված զինակիցների դիմաց ամեն գնով վրեժխնդիր լինելու առաջադրանք:

Հուլիսի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կենտրոնական ենթակայության հատուկ նշանակության բրիգադներից մեկի դիվերսիոն-հետախուզական խումբ փորձեց Մարտակերտի հատվածում ներթափանցել ՊԲ ստորաբաժանումների թիկունք: Հայտնվելով մեր դիրքապահների ծուղակում՝ խումբը տվեց 6 զոհ եւ 7 վիրավոր ու ստիպված եղավ ճողոպրել՝ մարտադաշտում թողնելով մեծաքանակ հանդերձանք եւ սպառազինություն:

Նույն օրը Ասկերանի ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած հատուկ կանխարգելիչ գործողության շնորհիվ շարքից դուրս են եկել հակառակորդի 16 զինծառայող՝ 9 սպանված, 7 վիրավոր:

Հակառակորդը նշանակալի կորուստներ է ունեցել նաեւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանների մյուս ուղղություններում:

Մյուս՝ վիրտուալ իրականության մեջ փաստերը պարզապես նենգափոխվել են: Դիվերսիոն-հետախուզական գործողությունների ձախողված փորձերի հետեւանքով ունեցած երեք տասնյակ ասկյարների մահերը սեփական հանրության աչքերում արդարացնելոււ համար հակառակորդը ձեռնարկել է տեղեկատվական-հոգեբանական հատուկ գործողություններ՝ փորձելով ադրբեջանական ժողովրդին համոզել, որ 1994թ. հրադադարի հաստատումից ի վեր աննախադեպ կորուստներն ադրբեջանական բանակն ունեցել է հայկական ստորաբաժանումների դեմ մղված թեժ մարտերի ընթացքում: Այդ նպատակով պաշտոնական Բաքվի կողմից վերահսկվող լրատվամիջոցները սկսել են ռազմահայրենասիրական քարոզարշավ: Ադրբեջանական լրատվամիջոցների վերնագրերը հիշեցնում են պատերազմական ամփոփագրեր, ընդ որում, զգացվում է, որ, ջանադրաբար կատարելով «վերևների» հրահանգը, ադրբեջանցի հեղինակներն առանձնապես չեն մտահոգվում անգամ իրենց քարոզչական արտադրանքի արժանահավատության մասին:

«Haqqin.az» կայքն, օրինակ, գրում է զենիթահրթիռային համալիրներով Հայաստանի տարածքին հասցվող հարվածների մասին՝ անտեսելով այն փաստը, որ զենիթային համալիրները նախատեսված են բացառապես օդային թիրախներ խոցելու համար և վերգետնյա նշանակետերի դեմ կիրառվել չեն կարող:

«Aze.az» կայքն իր էջում տեղադրել էր Ադրբեջանի կենտրոնական շրջաններից իբրև թե ղարաբաղյան սահման փոխադրվող տանկային շարասյունների լուսանկարները: Սակայն տեղեկատվական անվտանգության հայ մասնագետներն արագորեն բացահայտեցին, որ իրականում տեղադրվել են 2013թ Ռուսաստանից ձեռք բերված տանկերի առաքման ընթացքում նկարահանված լուսանկարներ:

Վիրտուալ իրականության ստեղծման գործին հընթացս լծվել են նաեւ Ադրբեջանի ազգային հերոսները: ԱՀ ԶՈՒ 3-րդ ԲԿ հրամանատար, գեներալ-լեյտենանտ, Ադրբեջանի ազգային հերոս Ռովշան Աքպերովը զոհված զինծառայող Իսա Ալմազովի հարազատներին շքանշան հանձնելու ժամանակ ասել է.

«Մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 71 հայ զինվորական, իսկ 80-ը վիրավոր են»:

Ում-ում, բայց գեներալ-լեյտենանտի կոչումով բարձրաստիճան զինվորականին իրականությունը, անկասկած, հայտնի է: Բայց փաստերն իրեն անհրաժեշտ ձևով ներկայացնելու հատկությունը Աքպերովն ամենայն հավանականությամբ ձեռք է բերել դեռեւս Արցախյան պատերազմի տարիներին, երբ նա ադրբեջանական բանակի 777-րդ գումարտակում վաշտի, հետագայում՝ նույն գումարտակի հրամանատարն էր: Աքպերովի «սխրանքներն» իսկապես զարմանահրաշ են: Իր իսկ վկայությամբ Շուշիի մարտը նա «բաց է թողել» որովհետև…. քնած է եղել հրամանատարական ՈՒԱԶ-ում: Պատերազմի տարիներից է նաև Աքպերովի՝ վերադասին ներկայացրած այս չափազանց ուշագրավ զեկուցագիր:

«Հայկական ստորաբաժանումները, որոնց կազմում կային սեւամորթ վարձկաններ եւ անգլերեն ու արաբերեն խոսող օտարերկրացիներ, հարձակում են գործել մեր դիրքերի վրա: Համառ մարտերի ընթացքում ոչնչացրել ենք հակառակորդի կենդանի ուժի 70 տոկոսը, սակայն ստիպված ենք եղել նահանջել»:

Գլխովին «ոչնչացված» հակառակորդից նահանջելու սովոր Աքպերովը կարծես թե անբացատրելի հակում ունի 70 թվի նկատմամբ: Ավելի քան քսան տարի հետո մարտական գործողությունները նկարագրելիս նա կրկին օգտագործում է թիվը, երկու դեպքում էլ բացահայտորեն ստելով առաջին դեպքում՝ վերադասին, մյուս դեպքում՝ իր զոհված զինվորի հարազատներին:

Միայն այս երկու փաստը թերևս բավական են ադրբեջանցի գեներալին բնութագրելու համար: Սակայն Աքպերովի կենսագրության մեջ կան հեաքրքրական այլ էջեր եւս:

Աքպերովի հաջող ռազմական կարիերան եւ ծառայողական երկարակեցությունը բացատրվում է ոչ թե նրա մասնագիտական ունակություններով, այլ Ալիեւյների ընտանիքին մատուցած արժեքավոր ծառայությամբ:

1995թ. մարտին հենց Աքպիրովի հրամանատարությամբ գործող 777-րդ գունդն է մասնակցել ահաբեկիչ Ռովշան Ջավադովի ղեկավարած ոստիկանության հատուկ ջոկատի՝ տխրահռչկ ՕՄՕՆ-ի ապստամբության ճնշմանը: Այդ անձնական ծառայության համար Ռ. Աքպերովին ներվել է անգամ ծանր քրեական հանցագործությունը՝ սպանությունը: Արդեն գեներալ և ազգային հերոս դարձած Աքպերովը Կիեւի ռազմական ակադեմիայում ուսանելու տարիներին ռեստորանային հարբած վեճի ժամանակ դաշունահարել եւ սպանել է ադրբեջանցի բիզնեսմեն Էլչին Ալիեւին: Ուկրաինական արդարադատության պատժից խուսափել օգնել է նախագահ Հեյդար Ալիեւի միջնորդությունը: Աքպերովի մարդկային և մասնագիտական հատկանիշների նկարագրության տեսանկյունից բնութագրական է նաեւ հետեւյալ փաստը. նշանակվելով ԱՀ ԶՈՒ 3-րդ ԲԿ հրամանատար՝ Աքպերովը որոշակի քայլեր է ձեռնարկում կորպուսի աղետալի ցածր կարգապահությունը բարելավելու եւ ԱՀ ԶՈՒ ամենից արյունոտ միավորման համբավից ձերբազատվելու համար: Որոշ ժամանակ անց, տեսնելով իր ջանքերի անարդյունավետ լինելը, գեներալ-լեյտենանտի կոչումով Ադրբեջանի ազգային հերոսը իրեն նվիրում է հարբեցողության եւ վատահամբավ հաստատություններում օրնիբուն զվարճություններ որոնելուն:

Իրական Ադրբեջանում նախահարձակ ադրբեջանցի դիվերսանտները տասնյակներով ոչնչացվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Վիրտուալ Ադրբեջանում ԶԼՄ-ներն ու գեներալները զեկուցում են հայկական կողմի ծանր կորուստների մասին: Սակայն Ղարաբաղի լեռներից ադրբեջանական բնակավայրեր ուղարկվող տասնյակ զինվորական դագաղները միանգամայն իրական են, շոշափելի: Իրական է նաեւ ոչնչացված ասկյարների հարազատների վիշտն ու ցասումը՝ ուղղված իրենց արկածախնդիր իշխանություններին: Հերթական անգամ սեփական հանրության դժգոհությունը ադրբեջանական իշխանությունը փորձում է չեզոքացնել արտաքին վտանգի շահարկմամբ՝ ամեն գնով ստեղծելով լայնածավալ մարտական գործողությունների պատրանք:

Սուրեն ՍԱՐՈՒՄՅԱՆ

Լրահոս
Դատավորին ՍԴ շենք մտնել չթույլատրելն ուղղակիորեն ՀՀ Քրեական օրենսգրքով հետապնդվող արարք է. Դավիթ Հարությունյան ՀՀ իշխանությունների գերակա խնդիրը ՌԴ-ի հետ հարաբերությունները չեղարկելն է․ Արա Վարդանյան (տեսանյութ) Արցախի Հանրապետության նախագահը նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ Վարչապետը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նոր նշանակում է արել Խուզարկություն՝ Սևանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում Գլուխներդ պատին եք տվել, եթե մտածում եք, թե կարող եք Հայաստանում ազատ խոսք ճնշել. քաղաքագետ Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Ոստիկանության ծառայողներն «Արմնյուզ» ՀԸ–ում են (տեսանյութեր) Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը. Ռուբեն Մելիքյան Հանրային համերաշխության քայքայումը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ․ Արթուր Վանեցյան «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է Միջադեպ Սահմանադրական դատարանում՝ ոստիկանների մասնակցությամբ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը Արթուր Ղազինյանը ներկայացնում է կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մասին իր հաղորդման վերաբերյալ ՀՔԾ-ի պատասխանը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 662 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում Ամերիաբանկը՝ համաճարակային պայմաններում օնլայն ծառայությունների ու նոր հնարավորությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի նախագահի հաստատած կառավարութան որոշումներով՝ նշանակվել են փոխնախարարներ Մոսկվա-Երևան երեք թռիչք կիրականացվի «Իրատես». Նիկոլի գաղտնիքը «Ժողովուրդ». ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն «ընդհատակ է անցել» «Իրավունք». Շատ կարճ ժամկետում կձևավորվի ազգային փրկության կառավարություն «Իրավունք». Նիկոլ Փաշինյանն էլի ցույցեր է հրահրում «Ժողովուրդ». «Սեւան ազգային պարկ»-ում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում «Ժողովուրդ». ՀՔԾ-ն մերժել է համավարակի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրգործ հարուցելու՝ Արթուր Ղազինյանի դիմումը «Հրապարակ». Իշխանություններն ամեն ինչ անում են երկրում քաոս, անկայունություն ստեղծելու համար «Փաստ». Ի՞նչ ճակատագիր է սպասվում դպրոցների տնօրեններին «Հրապարակ». ՍԴ-ի շուրջ ճգնաժամը կխորանա «Հրապարակ». Ինչո՞ւ էր կորել գյումրեցի տատիկի դին «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանն այսօր սենսացիոն ցուցմունք է տալու «Փաստ». Ձև­ա­կան, հրա­տապ ու մա­կե­րե­սա­յին գոր­ծըն­թաց­ներ են տե­ղի ունե­նում՝ իրենց քա­ղա­քա­կան նպա­տա­կին օր առաջ հաս­նե­լու հա­մար «Փաստ». Մի­ակ ել­քը մնում է ներ­քին տու­րիզ­մը. որ­քա­նո՞վ դա կօգ­նի թույլ չտալ ոլոր­տի փլու­զու­մը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 3 «Փաստ». Էլի մեղավոր են բոլորը, իշխանություններից բացի «Փաստ». Կա­րող է ունե­նանք շատ լավ փաս­տա­թուղթ, խնդիրն իրա­կա­նա­ցումն է «Գազպրոմ Արմենիա»-ի, «Վեոլիա Ջուր»-ի, «Վարկս Էյ Էմ»-ի և մի շարք այլ տնտեսվարողների գործունեությունը արգելվել է Արտակարգ դեպք Երևանում. «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղում փոխանակել են խոշոր չափի կեղծ եվրո Դատական մարմիններում դրամաշնորհներ ստացող, դատավոր չհանդիսացող անձինք են փորձում ներթափանցել և որոշիչ դեր խաղալ Կանեմ ամեն ինչ՝ կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները․ Գագիկ Ծառուկյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan