AM | RU
USD
EUR
RUB

Նորից ադրբեջանական դիվերսիայի մասին

 

ԼՂՀ Քարվաճառի շրջանի վարչական տարածքում ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի հայտնաբերման լուրը հայկական ինտերնետ հանրության շրջանում ունեցավ պայթած ռումբի ազդեցություն: Ցավոք սրտի, ոմանք ներքաղաքական ինչ-ինչ հաշվարկներից ելնելով կամ սեփական կարճամտության բերումով փորձեցին իրենց մեկնաբանություններով խեղաթյուրել իրականությունը՝ ձևավորելով կարծիք, որ ԼՂՀ ուժային կառույցների կողմից ձերբակալված քաղաքացիական հագուստով, սակայն հետախուզական ստորաբաժանումների սպառազինման մեջ գտնվող զենք ու հանդերձանք կրող արևայրված դեմքերով ադրբեջանցիները դիվերսանտ լինել չեն կարող, որովհետև՝ «նման չեն դիվերսանտի» և պետական սահմանների նկատմամբ թույլ վերահսկողության անհիմն մեղադրանքներ հասցեագրելով երկրի իշխանություններին:

Դիվերսիոն-հետախուզական խմբի հայտնաբերման և առաջին դիվերսանտի՝ Շահբազ Գուլիևի ձերբակալության և խմբի մյուս անդամի՝ Հասան Հասանով անվանյալ զինյալի ոչնչացման ու խմբի պարագլուխի՝ Դիլհամ Ասքերովի ձերբակալության միջև ընկած մի քանի օրվա ժամանակահատվածում հասարակությունը Քարվաճառում ընթացող հակադիվերսիոն գործողության մասին տեղեկանում էր ԼՂՀ ՊԲ ԼՔԲ պաշտոնական հաղորդագրություններից:

Ինչպես միշտ՝ առավելապես ակտիվ էր ինտերնետ հանրության ֆեյսբուքյան հատվածը: Նախնական շրջանում, թերևս, ստույգ տեղեկատվության բացակայության պատճառով մեկնաբանություններում գերակշռում էին տագնապի ու անհանգստության զգացողությունները, իսկ դիվերսանտների ձերբակալությունից և հայ գյուղացիներից գողացած հորթի մսից խորոված անելու հայտնի տեսանյութի համացանցում հայտնվելուց հետո ավելի ու ավելի բարձր սկսեցին հնչել ձերբակալված դիվերսանտների համար հնարավոր ամենից խիստ պատիժ պահանջողների ձայները:

Ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի հետ կապված իրադարձություններն, ըստ իս, հերթական անգամ ապացուցեցին, որ հայ հասարակության որոշակի մասի մոտ պարզապես կա հակառակորդի կերպարի ճիշտ ընկալման խնդիր: Ընդ որում ընկալման սխալի չափը հաճախ ուղիղ համեմատական է տվյալ մարդու բնակության վայրի՝ Ադրբեջանի հետ սահմանից հեռավորության չափին:

Յուրաքանչյուր մարդ ենթագիտակցորեն ուրիշից ակնկալում է մոտավորապես այնպիսի գործողություններ, ինչպիսիք նույն պայմաններում կկատարեր ինքը, մյուս կողմից հոլիվուդյան մարտաֆիլմերն ու թրիլերները ձևավորել են թե հետախույզ-դիվերսանտի, թե մարդասպան-ոճրագործի կերպարների կայուն կարծրատիպեր: Զարմանալի չէ, որ նայելով իրեն ձերբակալած հատուջոկատայինների ճնշումից Դիլհամ Ասքերովի ծամածռված դեմքին, ոմանք չեն ցանկանում հավատալ , թե ալեխառն մազերով այդ հասուն տղամարդը կարող է լինել վտանգավոր ահաբեկիչ, այնինչ այդ «անասնագողը» սառնասրտորեն սպանել է իր առևանգած և օրեր շարունակ իրենց խմբին ուղեկցել հարկադրված անչափահաս քարվաճառցի Սմբատ Ցականյանին:

Իմ խորին համոզմամբ առաջնահերթ է հասկանալ, որ հակառակորդի աշխարհընկալումը տրամագծորեն տարբերվում է մեր աշխարհընկալումից: Փորձելով հակառակորդի հետ հարաբերվել հիմնվելով մեր արժեքային համակարգի ու բարոյական չափանիշների վրա՝ մենք երբևէ չենք կարողանալու հասկանալ հակառակորդի գործողությունների շարժառիթները կամ առավել ևս կանխատեսել դրանք: Զինվորական համազգեստ կրող կամ եվրոպական թանկարժեք կոստյումով պճնված հերթական ադրբեջանցու արտաքինի ներքո չենք կարողանալու նշմարել Ռամիլ Սաֆարովի ծանոթ դիմագծերը: Ի դեպ, եվրոպական ամբիոններից ադրբեջանական «քաղաքակրթության» մասին ճամարտակող Իլհամ Ալիևից նրա դիվերսանտներն ավելի անկեղծ են:

Քարվաճառի անտառներում գողացած հորթի մսից խորոված անելիս նրանք հպարտ-հպարտ խոսում են այն մասին, որ գողությունը եղել է իրենց պապերի ու հայրերի արհեստը, որի նրբությունները ցանկանում են փոխանցել իրենց երիտասարդ ընկերոջը: Որևէ աշխարհագրական տեղանքի հետ պատմությամբ, մշակույթով, նախնիների գերեզմաններով կապված լինելու գենետիկ հիշողություն չունեցող քոչվորը զուրկ է նաև բարոյականության պատմությունից ու սովորությունից: Թալանել,բռնաբարել,սպանել և փախչել-յուրաքանչյուր քաղաքակիրթ միջավայրում ոչ միայն քրեորեն, այլև հասարակական բարոյականության տեսանկյունից խստիվ դատապարտելի այս ոճիրները միայն իր ցեղի առջև հաշվետու քոչվորի աչքերում իսկական տղամարդուն վայել սխրագործություններ են: Արցախյան պատերազմի փորձը, հայ-ադրբեջանական հակամարտության պատմությունը բազմիցս ապացուցել են, որ մեր հակառակորդը՝ անկախ կրթության, բարեկեցության կամ հասարակական դիրքի արտաքին ատրիբուտներից,չնչին բացառություններովշարունակում է մնալ իր պապերի՝ տափաստանային ելուզակների արժանի հետնորդը:

Սուրեն ՍԱՐՈՒՄՅԱՆ

Լրահոս
Խորհրդարանական լսումներ ԱԺ-ում. ՈՒՂԻՂ Ասադն առաջին անգամ մեկնաբանել է Սիրիա Թուրքիայի ներխուժումը Կրեմլը մեկնաբանել է Սիրիայի հարցով Թուրքիայի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունը Ռուբեն Մելիքյանն իրավապաշտպաններին կոչ է անում Հրայր Թովմասյանի դուստրերի հարցաքննության ժամանակ հավաքվել ԱԱԾ շենքի մոտ (տեսանյութ) Թբիլիսիում կամրջի վերակառուցման ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր «Էրդողանն իմ ընկերն է, և սա հիանալի օր է բոլորիս համար». Թրամփ «Իրատես». «Իմ քայլը» խմբակցությունում կոնվենցիային դեմ պատգամավորներն ավելի շատ են, քան հնարավոր է պատկերացնել «Հրապարակ». Ինչպե՞ս պատահեց, որ իրենց առաջ վեհ նպատակներ դրած երիտասարդները վերածվեցին փոքրիկ բռնակալների... «Փաստ». Ինչ է հայտարարագրել Կատարում ՀՀ դեսպանը «Իրավունք». «Իմ քայլի» որոշ պատգամավորներ լիովին դուրս են մնացել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի վերահսկողությունից «Իրատես». Փաշինյանի աներորդին ու ԼՀԿ-ից Աննա Կոստանյանը մեկնում են ԱՄՆ՝ մշակույթ ուսումնասիրելու «Փաստ». Լավ կլիներ ունենալ առավել լուրջ ձեռքբերումներ, մեկ-մեկ էլ՝ սեփական ձեռքբերումներ «Ժողովուրդ»․ Կառավարությունից քաղաքական հրահանգ է իջեցվել «Իրատես». «Ով էս սենյակից մի խոսք դուրս հանեց, նրա...». հատված «Իմ քայլ»-ի նիստից «Փաստ». Հանրությանը ներկայացնելու դրական ցուցանիշների փնտրտուքների մեջ «Հրապարակ». Արսեն Թորոսյանը ազատվեց ՔՊ-ին լուրջ ձայներ բերած փոխնախարարից «Իրատես». Դա տա­րա­ծաշր­ջա­նում հայ ժո­ղովր­դին ոչն­չաց­նե­լու ու­ղիղ կոչ է «Ժողովուրդ». Իռլանդական Ryanair լոուքոսթերի ավիաընկերության՝ Հայաստան մուտքը միայն առաջին հայացքից է գայթակղիչ «Փաստ». «Սասնա ծռերը» նոր պլանների է անեցել «Հրապարակ». Երեկ 6-րդ վարչությունում ծեծի են ենթարկել քաղաքացիներին՝ ստիպելով ցուցմունք տալ Արթուր Վանեցյանի դեմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 18 Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանի բողոքի նոտան ՝ կապված Արցախում Կոնստանտին Զատուլինի այցի հետ Այս իշխանությունները նախորդ երեքին գերազանցեցին. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Հարգելի Սասուն Խաչատրյան, ընդունեք սա որպես հանցագործության մասին հաղորդում «Ալիևը վճարում է CBS հեռուստաալիքին». ամերիկացիները սերիալ են ցուցադրել, որում «պաշտպանում են» ադրբեջանցիներին հայերից Ինչպիսի՞ն են լինելու քաղաքները 10 տարի անց (Տեսանյութ) Փաշինյանը և Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը Լարիսա Մինասյանը 5000 ԱՄՆ դոլար գումար է հատկացրել «Ռեստարտ» խմբին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին Ի՞նչ ես կարծում, պլստալու՞ ես, թե՞ երկրից ես թռնելու՝ ընտանյոք հանդերձ Հրայր Թովմասյանի դեմ սկսված գործընթացը զավեշտի է հասնում Տարեվերջին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կրկին կհանդիպեն Աջակցությունս եմ հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքին Գեղարքունիքի մի քանի համայնքում մեկ օր ջուր չի լինի Կրեմլ. «Թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը պիտի ստանձնի Սիրիան» Մարիա Զախարովան մեկնաբանել է Գարեգին Նժդեհի շուրջ ստեղծված իրավիճակը Այսպիսի իրավիճակ եղել է մեկ էլ «լուսահոգի» ժողդատարանների օրոք Հետաքրքիր տվյալներ ԱԺ պաշտոնական կայքում ԱԱԾ աշխատակիցները գտնվում են Հրայր Թովմասյանի հոր տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Թրամփի նամակն Էրդողանին Կրեմլում «արտասովոր» են որակել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan