AM | RU
USD
EUR
RUB

Հայ զինվոր. «Հայոց բանակում ծառայելը հպարտություն է» (լուսանկար)

 

Հուլիսի 24-28 տեղի ունեցած Barcamp Արցախ 2014 միջոցառման մասնակիցները ծրագրի մեկ օրը նվիրեցին ՊԲ զորամասերից մեկի այցելությանը: Ծրագրի մասնակիցները շրջեցին զորամասում, ճաշեցին զինվորական ճաշարանում եւ շփվեցին զինվորականների հետ: Times.am-ի թղթակիցն այցելության ընթացքում զրուցել է զինվորների եւ զորամասի պատասխանատուների հետ:

Արթուր Խաչատրյանը հայոց բանակի շարքերը համալրել է երկու շաբաթ առաջ:
«Հայոց բանակում ծառայում եմ արդեն 14 օր: Դեռեւս զինվորական երդում չեմ տվել, առաջիկա ամսում երդում կտամ», պատմում է Արթուրն ու հավաստիացնում, որ արդեն հարմարվել է զինվորական կարգուկանոնին, պարտականություններին:

«Մինչեւ բանակ գալը պատկերացնում էի բանակը մյուս տեսանկյունից, իսկ հիմա, երբ արդեն բանակում եմ, իմ պատկերացումներն ավելի իրական են», իմ մտքերով է կիսվում Արթուրն ու խորհուրդ տալիս բոլոր նոր զորակոչվողներին, որ պատվով ու արժանապատվորեն գան ու համալրեն հայոց բանակի շարքերը:

«Խորհուրդ եմ տալիս չխուսափել ծառայությունից, հայ տղային վայել է պատվով ծառայելը: Մեր ծառայությունն ընդամենը երկու տարի է, եւ մենք չպետք է մոռանանք, որ մեզանից առաջ մենք ունեցել ենք պապեր, հայրեր, ովքեր իրենց կյանքը չեն խնայել ու տվել են հայրենիքին: Այսօր մենք ունենք մեր երկիրը, մեր Արցախ աշխարհը, ու մենք պահպանում ենք մեր երկրի սահմանները:»

Նորակոչիկն ասում է, որ դժվարություններ բնականաբար կան, բայց չկա դժվարություն, որը չհաղթահարվի:

Արթուր Խաչատրյանը ծառայում է մեր տարածաշրջանի ամենամեծ զորամասերից մեկում:

Նույն զորամասի անձակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ, փոխգնդադեպ Արա Քամալյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ զորամասը պահպանում է մեր արեւելյան սահմանը:

«Մեր զորամասն իրականացնում է մարտական հերթապահություն' պահպանելով Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: Զորամասը կազմավորվել է 1992 թվականին, արդեն 22 տարեկան է եւ միշտ էլ պատվով է կատարել իր առջեւ դրված խնդիրը: Զորամասը լավագույն հրամանատարների ղեկավարությամբ անցել է փառավոր մարտական ուղի», պատմում է փոխգնդապետն ու հավաստիացնում, որ զորամասում բոլորն էլ պարտավոր են զգում այդ փառքն ու պատիվը բարձր պահել, ինչ գնով էլ որ դա լինի:

Փոխգնդապետը կարծում է, որ ինչքան մեծ է զորամասը, այնքան դժվար է այն ղեկավարելը: «Մենք սահմանի շատ մեծ հատվածի պաշտպանություն ենք իրականացնում, եւ որքան անձնակազմի քանակը մեծ է, այնքան զինվորական առօրյայի, կենցաղային հարցերում խնդիրները շատ են: Բայց փառք Աստծո, մեզ մոտ զինվորական կարգապահությունն ամուր հիմքերի վրա է»: Զորամասում զինվորներն ապահովված են սննդի բոլոր նորմաներով, զորամասն ունի նորմաներին համապատասխան բուժկետ:

Հրամանատարի տեղակալն անդրադառնում է նաեւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հղած գլխավոր ուղերձին' ուղղված բանակում փողոցային բարքերը բացառելուն:
«Նախարարի այս տարվա ուղերձն էր փողոցային բարքերի դեմ պայքարը. մեր խնդիրն է ստեղծել մեր ամրոցը եւ այդ ամրոցում առաջնորդվել մեր օրենքներով: Դրա հետ կապված բազմապիսի կանխարգելիչ միջոցառումներ ենք իրականացրել, եւ անձնակազմը գիտակցաբար է մոտենում այս հարցին»:

Փոխգնտադեպը հպարտությամբ տեղեկացնում է, որ զորամասն ունի գրադարան, «Ապահովված ենք գրքերով, մեզ մոտ այցելողները մեզ շատ գրքեր են նվիրել, եւ մեր գրադարանը հարստացել է»:

Զինվորները զորամասում ունեն եւս մեկ կարեւորագույն հոգեւոր անկյուն' եկեղեցի: Այն կառուցվել է հենց զինվորների ձեռքով, եւ արդեն զորացրված զինծառայողներ էլ իրենց ձեռքով պատկերած որեւէ սրբանկար են թողել եկեղեցում' վրան նշելով իրենց անունն ու զորացրման տարեթիվը: Զորամասն ունի հոգեւոր ծառայող:

Գարիկ սարկավագ Ասրյանը զորամասում հոգեւոր ծառայություն է իրականացնում արդեն հինգերորդ տարին:
«Ծառայությունները բավականին շատ են, սկսած ամենատարրական ծառայությունից, հոգեւորականի պարտականությունից, այն է' Աստծո խոսքը հասցնել քրիստոնյա հետեւորդներին: Քանի որ զինվորականներն իրենք հասկանալի պատճառներով չեն կարող գալ եկեղեցի, ապա հոգեւորականն ինքն է գալիս բանակ», պատմում է հոգեւորականն ու հավելում, որ բացի զուտ հոգեւորականների պարտականությունները կատարելուց, իրենք որոշ չափով կատարում են նաեւ հոգեբանի պարտականություն, որոշ չափով' մարդու իրավունքների պաշտպանի պարտականություն:

«Մենք պատրաստ ենք ամենատարբեր հարցերով օժանդակել զինվորներին: Եթե զինվորը որեւէ խախտում է անում, մենք չենք կարող արդարացնել նրան կամ պատժից փրկել, բայց կարող ենք մեղմացնել պատիժը: Իսկ եթե որեւէ անարդարություն է տեղի ունեցել զինվորի հանդեպ, մենք զինվորի կողքին ենք»:

Զինվորը կարող է դիմել հոգեւորականին ցանկացած ժամի, ցանկացած պահի:
«Ես միշտ իրենց տրամադրության տակ եմ, եւ իրենք գիտեն, որ կարող են մոտենալ ինձ»:
Barcamp Արցախ 2014-ի մասնակիցներին զորամասում ուղեկցում էր սերժանտ Արգամ Հարությունյանը: Գրագետ ու տեղեկացված սերժանտը վստահ կերպով պատասխանում էր հյուրերի հարցերին, խոսում մեր զինվորների մարտական պատրաստվածությունից: Բանակում մեկ տարուց ավել ծառայած սերժանտի համար մեծագույն դժվարությունը կարոտն է, իսկ մեծագույն հպարտությունը' առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելը:

«Բանակն ինձ հնարավորություն է տվել միայնակ ինչ-որ բանի հասնելու կարողություն զարգացնել, ինձ մտածելու եւ կարեւոր եզրակացություններ անելու ժամանակ է տվել», պատմում է Արգամն ու կոչ անում նորակոչիկներին գիտակցաբար մոտենալ ծառայությանը, պատասխանատու լինել եւ կարողանալ հաղթահարել հարազատների հանդեպ կարոտի զգացումը:

«Մենք ապրում ենք մի այնպիսի անկանխատեսելի տարածաշրջանում, որ «դատապարտված ենք» ուժեղ բանակ ունենալու», կարդում ենք զորամասի բակի մեծ ցուցանակին, ու զորամասին հրաժեշտ տալիս հանգիստ սրտով ու մեր բանակը մեր կարողացածի չափով ուժեղացնելու ուժեղ ցանկությամբ:

Թամարա Գրիգորյան 

Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Բոլոր ժամանակներում մարդկությունը ձգտել է արդար և ճշմարիտ դատաստանի Հայտնի է Աֆղանստանում կործանված ինքնաթիռի երթուղին և ուղևորների թիվը Քարոզչական տրամաբանությունը` Նիկոլ-Գրիչ-Իկռա-ընտանիք. Նարեկ Սամսոնյան Ավագանու «Իմ քայլի» անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ասուլիսը՝ տեսանյութ Պայքարը Նիկոլի եւ Սահմանադրության միջեւ է. Դավիթ Հարությունյան Ն․ Փաշինյանի ասուլիսները ունեն մեկ նպատակ՝ շարունակել խաբել ժողովրդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ասուլիս՝ հայ-ղազախական տնտեսական սկանդալի մասին․ ուղիղ Ես այդ հայտարարությունը լուրջ չեմ ընդունել. Անի Սամսոնյանը՝ Փաշինյանի հրապարակած «ապացույցների» մասին Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39-ի Խաբարովսկից Մոսկվա թռչող ինքնաթիռը ռումբի մասին ահազանգի պատճառով ընդհատել է թռիչքն ու օդանավակայան վերադարձել Սողոմոնյան կղզիներում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Վարչապետը՝ ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ ՈՒՂԻՂ Ավագանու անդամի արարքի համար քաղաքական պատասխանատվություն է կրում անձամբ Նիկոլ Փաշինյանը Փակել սահմանամերձ Աչաջուրի ծննդատունը նշանակում է դատարկել այդ համայնքը (տեսանյութ) Իրանի նախագահը բնակիչներին կոչ է անում դիմակայել Թրամփի ճնշմանը Բիլ Գեյթսը 10 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուսների տարածման դեմ պայքարելու համար Ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով Զոհրաբ Մնացականյանը Ժնևում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Թբիլիսիի օդանավակայանում կորոնովիրուսի հետ կապված հետազոտություններ են անցկացվում Արման Թաթոյան. Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է ԱԳՆ. Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ է մատուցվել և պարգևաբաշխություն կայացել Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 օրում աճել է 1/3-րդով. զոհերի թիվը հասել է 80-ի Իրանում օդում բռնկված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը Հրանտ Բագրատյան. 5 ինդեքսներից 2-ում«թավշյա» հեղափոխությունն արձանագրել է հետընթաց Պուճուր երեխու «պասպորտ» կամ ուղղակի Ստյոպա Սաֆարյան. Նարեկ Սամսոնյան 3000$ 1կգ սև իկռա առնող Վարչապետը. Նարեկ Սամսոնյան Բաց նամակ ուժային կառույցների բոլոր պատասխանատու սպաներին Երկրի վարչապետը համազգային ծաղրի առարկա է դարձել Անցել է մեկ տարի և որևէ լուր չկա Մհեր Եղիազարյանի դեմ հարուցված քրեական գործից Իշխող կուսակցությունը պետք է քննարկի վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը. Արթուր Վանեցյան ՍԴ նախագահը մեզ խնդրել է պատրաստել Նիկոլ Փաշինյանի դեմ հայցադիմում. փաստաբան «Ինչ ունեն-չունեն, հանել Հրայր Թովմասյանի վրա են քսի տվել։ Խղճուկ տեսարան է». Քազաքագետ Մի կեղտոտ ստոպ կադրի պատմություն Ամեն ինչ անլրջացնելն անթույլատրելի է. Արթուր Վանեցյան Պարոնայք քննիչներ, տղերք ջան, մի րոպե չկասկածեք, որ վաղը-մյուս օր Նիկոլը ձեզա դեմ տալու Կոռումպացված ռեժիմից ում հետ է մեծ հաճույքով համագործակցում Փաշինյանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan