AM | RU
USD
EUR
RUB

Ուկրաինական հակամարտության որոշ կողմերի մասին

 

Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոն օրերս հայտարարեց, որ երկրի արևելքում ընթացող «հակաահաբեկչական» ռազմագործողությանն ընդգրկված ուկրաինական ստորաբաժանումներն այլևս որևէ կերպ սահմանափակված չեն հրադադարի մասին նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանելու անհրաժեշտությամբ: Նախագահի հայտարարությունից հետո Ուկրաինայի ապստամբած արևելքում հակամարտությունը բորբոքվեց նոր թափով: Ռազմագործողության գոտում երևացին 9Կ57 «Ուրագան» ռեակտիվ հրթիռային համալիրներ և Սու-24 ռմբակոծիչներ: Ռուսական հեռուստաալիքները սկսեցին ցուցադրել հիմնիվեր ավերված տների պատկերներ ու զոհված խաղաղ բնակիչների արնաշաղախ դիակները:

Սակայն թեժացող հակամարտության տարբեր կողմերին աջակցող ՌԴ և ԱՄՆ ղեկավարների վերջին հայտարարությունների ու գործողությունների վերլուծությունը հուշում է, որ նրանք կարծես թե ձեռք են բերել որոշակի պայմանավորվածություններ: ՌԴ նախագահ Վ. Պուտինը Դաշնային Խորհրդին էր ներկայացրել Ուկրաինայում անհրաժեշտության դեպքում ռուսական զինուժի կիրառումն արտոնող որոշումը հետ կանչելու առաջարկ: Բացի այդ Ռուսաստանը խստացրել է վերահսկողությոնը Ուկրաինայի ապստամբած շրջանների հետ իր սահմանի նկատմամբ, ինչպես նաև ռուսական անցակետերում թույլատրել է ծառայություն իրականացնել ուկրաինացի սահմանապահներին: ԱՄՆ իր հերթին սկսել է խոսել Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների նկատմամբ եվրոպացի գործընկերների ունեցած էական վերապահումներին ըմբռնումով մոտենալու մասին, իսկ Ղրիմի թեման կարծես թե բոլորովին դուրս է եկել օրակարգից: Թվում է, թե Ղրիմը այն գինն է, որ Ուկրաինան ներքուստ պատրաստ է վճարել իր եվրոպական ասոցացման և ռուսական ազդեցության գոտուց դուրս գալու համար, իսկ Ռուսաստանը Ղրիմի դիմաց կարծես թե հատուցում է Ուկրաինայի կորստով:

Ուկրաինական հակամարտությունը հետաքրքրություն է ներկայացնում նաև արցախյան հակամարտության հետ հնարավոր աղերսների տեսանկյունից, հակամարտության վերլուծությունը հնարավորություն է տալիս կատարել մեզ առնչվող որոշակի եզրահանգումներ :

1. Եվրոպական պետությունը իր արյունակից և հավատակից քաղաքացիների բողոքը ճնշելու համար կիրառում է ԶՈՒ բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ ծանր փողային և ռեակտիվ հրետանի ու ռազմաճակատային ավիացիա՝ ռմբահարելով ապստամբած շրջանների բնակավայրերն ու տնտեսական ենթակառուցվածքը, ինչը խրախուսվում է իրենց ժողովրդավարական արժեքների տարածման ու մարդու իրավունքների պահպանման երաշխավոր հռչակած պետությունների կողմից: Այսինքն՝ ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների վերսկսման համար անհրաժեշտ ռազմական (ռազմական հավասարակշռության էական փոփոխություն հօգուտ Ադրբեջանի) և արտաքին-քաղաքական (գերտերությունների համաձայնություն) նպաստավոր գործոնների առկայության դեպքում այդ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը իր տնօրինած բոլոր ռազմատեխնիկական միջոցները ուղղելու է ոչ այնքան հայկական բանակի ստորաբաժանումների, այլև ԼՂՀ ողջ ազգաբնակչության դեմ՝ փորձելով հայաթափել Արցախը:

2. ՄԱԿ-ի դերը գրեթե հավասարվել է զրոյի: ՄԱԿ-ի բանաձևերը փաստացիորեն ունեն միայն խորհրդատվական կամ նույնիսկ խորհրդանշական արժեք: Այսինքն՝ արցախյան հակամարտության ակտիվ մարտական գործողությունների փուլի վերսկսման դեպքում հակամարտության կողմերը համարձակորեն կարող են անտեսել միջազգային հանրության արձագանքը: Տարբեր կառույցների ընդունած բանաձևերը, հայտարարությունները, որոշումները, եթե ամրապնդված չեն դրանք կյանքի կոչելու հարցում կենսականորեն շահագրգռված գերտերությունների ռազմական ուժով, հակամարտության ընթացքի վրա չեն կարող ունենալ որևէ ազդեցություն:

3. Հակամարտող կողմերի հաստիքապաշտոնային կազմում տեղեկատվական ստորաբաժանումների ստեղծումը, լրագրողների դեմ ընթացող իսկական որսը հուշում են, որ ինչպես 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի բոլոր հակամարտություններում, այնպես էլ ուկրաինական հակամարտությունում կողմերի միջև լուրջ պայքար է ընթանում տեղեկատվական գերիշխանության համար: Ուկրաինական կողմը փորձում է հասնել տարածաշրջանի տեղեկատվական մեկուսացմանը՝ հետապնդելով հետևյալ նպատակները:

ա) ցույց տալ աշխարհին, որ ուկրաինական բանակը գործում է ոչ թե Դոնբասի բնակչության, այլ ՌԴ կողմից հովանավորվող ,,անջատողական-ահաբեկչական խմբավորումների,, դեմ

բ) ստեղծել տպավորություն, որ ուկրաինական բանակը հարվածում է բացառապես նախօրոք հետախուզված ռազմական թիրախներին:

գ) համոզել, որ խաղաղ բնակչության դեմ պատերազմական հանցագործություններ կատարում են «անջատողական-ահաբեկչական խմբավորումները»

դ) ձևավորել կարծիք, որ ,,անջատողական-ահաբեկչական խմբավորումները,, զինվում, ֆինանսավորվում և ուղորդվում են Ռուսաստանի կողմից

Այդ քարոզչական թեզերին արժանահավատություն հաղորդելու նպատակով ըստ ռուսական մամուլի ուկրաինական կողմը դիմում է հատուկ տեղեկատվական-հոգեբանական գործողությունների՝ տարբեր ուժային կառույցների զգալի միջոցների ներգրավմամբ:

Ակնհայտ է, որ Արցախում պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում, տեղանունների և հակամարտող կողմերի անվանումների փոփոխություն կատարելով, վերոհիշյալ քարոզչական թեզերը փորձելու է կիրառել նաև Ադրբեջանը՝ ձգտելով քողարկել իր հայատյաց գաղափարախոսությունից անխուսափելիորեն բխող պատերազմական հանցագործությունները:

Ուկրաինական հակամարտությունը հերթական անգամ ապացուցում է, որ խոշոր տերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման դեպքում նշանակություն են ստանում բացառապես սեփական շահերն ու ռազմական նպատակահարմարությունը: Այս համատեքստում բացարձակապես ակհայտ է, որ ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա հայ ժողովրդի ազգային անվտանգության գլխավոր երաշխավորը մարտունակ, իր առջև դրված խնդիրները կատարելու ունակ հայոց բանակն է:

 

Սուրեն ՍԱՐՈՒՄՅԱՆ

 

Լրահոս
Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է… Ամրամ Մակինյան Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել Կորոնավիրուսի վարակվածության 35 նոր դեպք է հաստատվել. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը խոսում է ՌԴ՝ սահմանների փակման որոշման մասին․ Տեսանյութ Գուցե զանգեք և լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետների տեսակետը․ Լիլիթ Գալստյան Երևանի որոշ սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի խախտումներ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 13 պացիենտի մոտ կա թոքաբորբ, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է Աշխարհում կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ Մեկ ժամից Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը կանջատվի Ռուսաստանը սահմանափակում է պետական սահմանով տեղաշարժը. РИА Новости Աբխազիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը. lenta.ru Մեկնարկեց հանրապետական մաղթանքի արարողությունը․ դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը․ ՈՒՂԻՂ Մտածում եմ, որ Արցախին հենց այդպիսի առաջնորդ է պետք. Հրանտ Մելիք-Շահնազարյան Արցախը երկու քարի արանքում Մասիվի շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում Չափերը մի անցեք. Վիտալի Բալասանյանը զգուշացնում է Իշխանությունը ավանդական դարձած պոպուլիզմի փոխարեն, պետք է գնան պրագմատիկ հաշվարկի ճանապարհով. Արթուր Ղազինյան Արփինե Հովհաննիսյանի հարցերը՝ Նիկոլ Փաշինյանին Կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների ինքնազգացողությունը լավ է, միայն մեկը ջերմություն ունի Հայտնի է, թե որքան ժամանակ է կորոնավիրուսը պահպանվում օրգանիզմում Ոստիկանության աշխատանքն ու քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները՝ Երևանում (տեսանյութ) Պարետի նոր որոշումը՝ ձևաթղթի վերաբերյալ Ընդամենը մի քանի օրից Հայաստանում պոպուլիզմը կմեռնի կորոնավիրուսից. Նարեկ Մալյան Կորոնավիրուսի թեմայով առցանց վեբինարը սկսվեց. ՈՒՂԻՂ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ևս 228 մարդ․ «ՌԻԱ Նովոստի» Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 3076 նոր դեպք. Ria.ru Շները կկարողանան հայտնաբերել կորոնավիրուսով վարակված մարդկանց Նախօրեին Ռուսաստանում հայուհի է մահացել. Նա հայտնի բժիշկ էր. «Московский комсомолец» Քաղաքացին կարող է 100 հազար դրամով տուգանվել, եթե կողքի շենքի խանութ գնալիս չունենա ձևաթուղթը Բակո Սահակյանն Արցախի ոստիկանությունում խորհրդակցություն է անցկացրել Ռուս գիտնականը գնահատել է էթնիկ պատկանելիության ազդեցությունը կորոնավիրուսի վրա. «ՌԻԱ Նովոստի» Կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկած ռիսկերը պետական կառավարման համակարգերի համար Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 85-ի. «ՌԻԱ Նովոստի» Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 600 000-ը․ Worldometer Իտալիայի նախագահը դիմել է ժողովրդին «Ինձ ընտրողն ինձ հետ միասին կանգնում է մեր զորքի շարքերում». Վիտալի Բալասանյան Ս. Գրիգոր Լուսավորչի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրն է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan