Արգենտինայի հայ համայնքը խնդրել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին` միջամտել Սիրիայի հակամարտությանը

Արգենտինայի հայ համայնքը խնդրել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին` միջամտել Սիրիայի հակամարտությանը

Արգենտինայի հայ համայնքը նամակ է հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ խնդրելով նրան’ միջամտել Սիրիայի հակամարտությանը՝ համոզված լինելով, որ պապի խոսքը կարող է խաղաղություն բերել Միջին Արևելքի հակամարտող տարածաշրջանում և ապահովել փախստականների վերադարձն իրենց տները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Prensa armenia.com կայքը, նամակում արգենտինահայերը ներկայացրել են այն սարսափելի իրավիճակը, որում հայտնվել են Սիրիայի քրիստոնյա փոքրամասնությունները:

«Քաղաքացիական հասարակությունն ապրում է ծայրահեղ մտահոգիչ վիճակում: մեծամասամբ հայերով բնակեցված Քեսաբ քաղաքը հարձակումների է ենթարկվել «Ալ-Կաիդային» հարող խմբավորումների կողմից, որոնք Սիրիա են ներխուժել Թուրքիայի հետ սահմանից: Մարտի 24-ի հարձակումներից հետո քեսաբահայությունն ստիպված տարհանվել է և տեղավորվել Լաթաքիայի ապաստաններում: Հունիսի 2-ից՝ Սիրիայի նախագահական ընտրություններից հետո, հարձակումների թիրախ էր դարձել Հալեպը: Նույն զինված խմբավորումները հրթիռներ են նետել Նոր գյուղի ուղղությամբ, որը ևս մեծամասամբ բնակեց ված է հայերով: Իշխանությունները տարածքը հայտարարել են աղետի գոտի», – ասվում է Հռոմի պապին ուղղված նամակում:

Արգենտինայի հայ համայնքը խնդրել է Հռոմի պապին’ «ևս մեկ անգամ ապացուցել, որ տարբեր կրոնների, ազգության, լեզու կրող և տարբեր գաղափարներ ունեցող մարդիկ կարող են բնակվել ներդաշնակության և համերաշխության մթնոլորտում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում