AM | RU
USD
EUR
RUB

Վրաստանի ԵՄ ասոցացման պայմանագրի ստորագրումն «անամպ» չէ Ջավախքի համար. Վրաստանի հայ համայնք

 

«Վրաստանի հայ համայնք»-ն իր մտահոգություններն է հայտնում Վրաստանի ԵՄ ասոցացման պայմանագրի ստորագրմամբ պայմանավորված պարտավորությունների առնչությամբ: Այս մասին հայտարարություն են տարածել վրացահայերը' նշելով, որ երբ Վրաստանը կստորագրի Եվրամիության հետ ասոցացման պայմանգիրը և այդ երկրի ձեռքերի վրա կլինեն եվրոպական ձեռնաշղթաներ», Վրաստանը ստիպված կլինի արագացնել մցխեթցի թուրքերի վերադարձը:

«Հիշեցնենք, որ Վրաստանը պարտավորություններ ունի Եվրամիության առջև մեսխեթցի թուրքերի վերաբնակեցման հարցով: Առայժմ այդ գործընթացը դանդաղել է, քանի որ Վրաց եկեղեցու համառության շնորհիվ որոշ «արհեստական» դժվարություններ էին ստեղծվում մեսխեթցի թուրքերի վերադարձի համար: Սակայն Թուրքիան համառում է և նույնը պահանջում Եվրամիության անդամ երկրներից:

Այսպես, հիշեցնենք, որ 2013 թվականի փետրվարի 14-ին Վրաստանի վարչապետ Իվանիշվիլին Թուրքիա այցելության ընթացքում վարչապետ Էրդողանին խոստացել էր, որ կդյուրացնի մեսխեթցի թուրքերի վերադարձը Վրաստան:

Տեղին է հիշեցնել նախկինում հայտնի դարձած մի շարք իրադարձություններ, որոնք կանխորոշել են մեսխեթցի թուրքերի վերադարձի նպատակով այսօրվա Թուրքիայի վարած քաղաքականությունը:

Մեսխեթցի թուրքերի դաշնության Անկարայում, 2004թ-ի նոյեմբերի 27-ին կայացած երկրորդ միջազգային համաժողովը որոշում էր ընդունել դիմել Թուրքիայի Մեծ Մեջլիսին և իր որոշման 6-րդ կետում նշել է. «…Թուրքիան չպետք է հաշտվի այդ տարածքում ներկայումս հայերի մեծամասնություն կազմելու փաստի հետ: Վրաստանը չի կարողանում այդ տարածքում լիովին իրագործել իր կառավարական ազդ եցությունը, այդ իսկ պատճառով Բաքու-Ջեյհան նավթատարի կառուցումից հետո Թուրքիան պետք է լրջորեն զբաղվի այդ տարածքի ապագայով»: Հիշեցնենք, որ այս համաժողովին մասնակցում էին շուրջ հինգ տասնյակ պատգամավորներ' Թուրքիայի ներկայիս փոխվարչապետ, այն ժամանակ' պետական նախարար, Բեշիր Աթալայի գլխավորությամբ:

Համաժողովը ներկա պատգամավորների առաջարկությամբ 5-րդ կետով որոշել էր դիմել Մեծ Մեջլիսի նախագահին' պատգամավորական խումբ ձևավորելու համար, որը պետք է մշակի հատուկ պլան և դրա հիման վրա առաջարկություններ կներկայացնի կառավարությանը' մեսխեթցի թուրքերի խնդիրների և նրանց վերադարձի հարցերը լուծելու համար:

Իսկ դաշնության Բուրսայի բաժանմունքի ղեկավար Մեվլութ Էշրեֆն իր ելույթում առաջարկել է այդ ծրագիրն անվանել «Դյոնուշ» (Վերադարձ): Սա եղել է 2004թ-ին: Այդ համաժողովում Բեշիր Աթալայը, ելույթ ունենալով պետության անունից, հայտարարել է, որ այդ խնդիրը քննարկվում է Վրաստանի հետ ամենաբարձր մակարդակով և շարունակելու են աշխատել մինչև անհրաժեշտ արդյունքի հասնելը:

Համաժողովն իր որոշման մեջ նշում է, որ պետք է արդեն ժամանակավրեպ համարել Մեծ Մեջլիսի թիվ 3538 որոշումը, որը կանոնակարգում էր մեսխեթցի թուրքերին Թուրքիայի տարածքում ընդունումը և տեղաբաշխումը, և պահանջել նոր ծրագրի իրագործում, ինչը կնախատեսեր մեսխեթցի թուրքերի վերաբնակեցումն իրենց «պատմական հայրենիքում»:

Այդ համաժողովում, նորից պատգամավորների առաջարկությումբ, որոշվում է մեսխեթցի թուրքերի դաշնության Անկարայի, Բուրսայի, Իգդիրի, Ստամբուլի, Իզմիրի, Դենիզլիի և Անթալիայի բաժանմունքներում բացել համապատասխան բանկային հաշվի համարներ' դրամահավաք կազմակերպելու նպատակով:

Հավաքված գումարներով պետք է գնվեն տներ և բնակության համար առաջին անհրաժեշտության միջոցներ վերադարձող ընտանիքների համար: Ներկա պատգամավորները նշել են, որ պետական միջոցները ևս կուղղվեն այդ հաշիվներին, որպեսզի խուսափեն ավելորդ աղմուկից և ողջ գործընթացին հասարակական նախաձեռնության տեսք տան, ինչը շատ ավելի ընդունելի է եվրոպական կառույցների կողմից և չի առաջացնի սուր հակազդեցություններ: Այս մասին էլ իր ելույթում ասել է Իսպարտայից պատգամավոր, այդ ժամանակ Թուրքիա-Վրաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Մեհմետ Սայիդ Արմաղանը:& nbsp;

Արդեն 2010թ-ի աշնանը Թուրքայում հրատարակվող «Բիզիմ Ահիսկա» ամսագրի թից 20 համարում տպագրվել է արտգործնախարար Դավութօղլուի ընդարաձակ հարցազրույցը, ուր նա ասել է հետևյալը. «…2010թ-ի հունվարի 1-ի դրությամբ' Վրաստան վերաբնակվելու համար դիմել է ընդամենը 6000 ընտանիք, կամ' շուրջ' 10000 մարդ: Հավատացեք, որ սա շատ ու շատ քիչ է ծրագիրն իրականացնելու համար: Անհրաժեշտ է լուրջ կազմակերպչական աշխատանք տանել: Մենք այս հարցը մշտապես քննարկում ենք Վրաստանի իշխանության հետ և համոզված եմ, որ խնդիրներ չեն առաջանա: Ես Ձեզ վստահեցնում եմ, որ Չավուշօղլուի ԵԱՀԿ նախագահ ընտրվելուց հետո այս հարցի վերաբերյալ լուրջ և առանց աղմուկի լոբբինգ է արվում Եվրախորհրդում: Տեղեկացնեմ, որ և' Թուրքիան, և' եվրոպական կառույցները' մեր հետևողական աշխատանքի շնորհիվ, այսօր պատրաստ են ամեն տեսակ և ըստ անհրաժեշտության աջակցություն ցուցաբերել Վրաստանի կառավարությանն այս հարցում: Այդ մասին ես հիշեցնում եմ Վրաստանի իշխանություններին ամեն հանդիպման ժամանակ… Վստահ եմ, որ ռուսաստանաբնակ ահիսկա (մեսխեթցի) թուրքերի Վրաստան վերադարձին աջակցելը Ռուսաստանի իշխանության համար բարոյական խնդիր չի առաջացնի»,- ասված է նրանց հայտարարության մեջ:

Լրահոս
Հայկ Մարությանը քաղաքապետի տնազ է. Ռուսլան Բաղդասարյան Ցանկացած սահմանափակում մարդու իրավունքների պաշտպանություն է պահանջում․ Human Rights Watch-ը՝ ԱԺ ընդունած նախագծի մասին «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը ապրիլի 6-ին կիրականացնի Մոսկվա-Երևան չվերթը Ինչպես են Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածներին բուժելու․ «ՌԻԱ Նովոստի» Միսաք Լազարյանին Ռուսաստանի իրավապահներին հանձնելը՝ ոչ այլ ինչ է, քան խայտառակ և հակահայ որոշում. Արմեն Ավետիսյան Հայաստանի Էկոնոմիկայի նախարարին մսի փոխարեն առաջարկում եմ խոտ ուտել․ Գ․ Համբարյան Միջազգային ավիացիոն կազմակերպությունը լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին Պարետի որոշմամբ որոշ սուպերմարկետների գործունեություն է արգելվել Համաճարակի նման մասշտաբների, այսչափ վարակվածների ու մահերի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է․ Աղասի Ենոքյան Պարետի կողմից սահմանվել են արգելքներ Դեսպանությունը մշտական կապի մեջ է Իսրայելում 9 հայ ուսանողների հետ. ՀՀ ԱԳՆ Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի` Հայաստան ներթափանցելու և տարածվելու հիմնական պատասխանատուներից է. Նարեկ Սամսոնյան ՀՀ-ն արտահանձնում է ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող հային. անթասիբ որոշում՝ Քառօրյայի օրը Արարատի մարզում գրանցվել է կորոնավիրուսի 158 դեպք. մարզպետ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Երկրում տիրող այս իրավիճակի պատասխանատուն վարչապետ Փաշինյանն ու իր իշխանությունն են. Իշխան Սաղաթելյան Արտակարգ դրության մեջ գտնվող քաղաքի քաղաքապետը չի կարող նման վարքագիծ ունենալ. Մարինե Սուքիասյան Թուրքիան սկանդալով լքել է ՆԱՏՕ-ի առաջին վիրտուալ գագաթնաժողովը Ջուր չի լինելու. մանրամասներ Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացության իրավիճակը բարեհաջող սցենարով է զարգանում. ՌԴ առողջապահության նախարար Հայաստանում 4-5 անգամ ավելի վարակակիրներ կան, քան 4 միլիոնանոց Վրաստանում, ինչ է սա ցույց տալիս. քաղաքագետ ՀՀ Պարետի նոր որոշումը Ղազախստանում 28 բուժաշխատող կորոնավիրուսով է վարակվել. «ՌԻԱ Նովոստի» Նոր նշանակում Ստեփանակերտում այսօրվանից ժամը 20։00-ից հետո հասարակական տրանսպորտը չի աշխատի Արցախում քննարկվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքներն ու աջակցության մեխանիզմները Գտնենք մեզ էստոնիա-Բանգլադեշ դիապազոնում. Արմեն Մինասյան (լուսանկար) Արցախում զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ադրբեջանական կողմը փորձում է քողարկել սեփական գործողությունները. ՊՆ Քաղաքապետարանը հորդորում է հայհոյել Տիգրան Ավինյանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան Արմեն Սարգսյանը նոր նշանակումներ է արել Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը մեկնեց Հայաստան Արցախի ՄԻՊ-ը՝ երկրում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել Ճգնաժամի թերագնահատումն ամենավտանգավոր սխալն է Արցախում մահացած զինծառայողն Աբովյան քաղաքից էր Կառավարությունը պետք է բացատրություն տա, թե ինչու օրենքը բերեց և ընդունեց. իրենց նշած գաղափարը անհնար է իրագործել. Պատգամավոր «Վրաստանի պայքարը կորոնավիրուսի դեմ անսպասելիորեն հաջող է ընթանում». Foreign Policy Կլինեն գնային տատանումներ, պետք է հանգիստ վերաբերվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan