Քեսաբն ազատագրված է

Քեսաբն ազատագրված է

Ինչպես տեղեկացնում է Ասպարեզը, Թուրքիային սահմանակից հայաբնակ Քեսաբը, որը մարտ ամսից գտնվում էր ահաբեկիչների ձեռքում, ազատագրված է: Ապստամբները և Ալ-Քայիդային հպատակ զինյալները հեռացել են Քեսաբից:

Հալեպի Գանձասար պարբերականը տեղեկացնում է, որ սիրիական պետական բանակի մարտիկների տիրապետություն տակ է գտնվում ռազմավարական կարևորությւոն ունեցող այդ քաղաքի երկու երրորդ մասը: Սիրիայի Մարդու իրավունքների դիտարկումներ անցկացնող խումբը տեղեկացնում է, որ Ալ-Նուսրայի և այլ ապստամբ խմբավորումների զինյալները փախել են՝ հետևում թողնելով միայն մի քանի մարդկանց:

Սիրայի պետական բանակի զինվորները շնորհակալություն են հայտնել մոտակա գյուղերին,որոնք անմիջապես ազդարարեցին սահմանային քաղաքում զորեքրի հաղթանակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում