Հալեպում 32-ամյա երիտասարդ է զոհվել, կան վիրավորներ

Հալեպում 32-ամյա երիտասարդ է զոհվել, կան վիրավորներ

Հալեպի հայաշատ Նոր գյուղ և Սուլեյմանիե թաղամասերում հունիսի 7-ին հրասանդների և հրթիռների ընկնելու հետևանքով հայ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Զոհվածը 1982թ. ծնված Կարո Աստուրյանն է: Սուլեյմանիե թաղամասում հրասանդներ ընկնելու հետևանքով 2 հայեր են վիրավորվել՝ Հակոբ Սեմերջյանը և Պայծիկ Մելքոնյան-Չերչյանը: Տեղեկությու ններ կան, որ Պայծիկ Մելքոնյանի վիճակը մտագոհիչ չէ:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Հալեպի հայկական Նոր գյուղ թաղամասում հունիսի 1-3-ը հրետակոծման հետևանքով վիրավորվել են Մարիա Խաչերյան- Չիլինկիրյանը, Լևոն Չերչյանը, Թալին Մինասյանը, Անի Մահսերջյանը և Հովսեփ Դեմիրճյանը: Բարեբախտաբար, հայերի վիճակը մտահոգիչ չէ:

Հունիսի առաջին օրերից սկսած՝ Հալեպում և մասնավորապես հայկական Նոր գյուղ թաղամասում իրավիճակը կտրուկ վատացել է: Ահաբեկիչ խմբավորումների կողմից, որոնց կարևոր մասը թուրք կամ թուրքամետ արմատական ահաբեկչական խմբերն են, տարբեր տեսակի կործանարար հրթիռներ և հրասանդներ են տեղացել տեղալ խաղաղ բնակչության վրա: Հայկական Նոր գյուղ թաղամասում ընկած հրթիռները մարդկային վնասներից բացի նյութական սարսափելի վնասներ են պատճառել: Նոր գյուղում մեծաթիվ բնակարաններ բոլորովին անբնակելի են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգելու կարիք ունեն: Երբ եմնի հայաշատ Նոր գյուղ թաղամասն այսօր աղետալի շրջան է, ամայացած ու ավերակ: Նոր գյուղը և հալեպահայությունը կործանման վտանգի առջև են կանգնել …

Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնելու ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում