AM | RU
USD
EUR
RUB

Պատրա՞ստ ենք արդյոք պատերազմի

 

Հայ-ադրբեջանական պատերազմը չի ավարտվել. պարզապես 1994 թ. մայիսի 12-ին կնքվել է զինադադարի մասին պայմանագիր: Զինադադար, որն արդեն 20 տարի է' խախտվում է ամեն օր' պատճառելով մարդկային կորուստներ: Պատերազմը չի ավարտվել. այն շարունակվում է սահմանի երկարությամբ ամեն օր, ամեն վայրկյան, հայ ու ադրբեջանցի զինվորների միջեւ: Այն այսօր հոսում է բարակ առվի նման' ամեն տարի տասնյակ մատաղ կյանքեր խլելով, ու ամեն պահի վտանգ կա, որ այդ բարակ առուն կվարարի' զոհերի թիվն ավելացնելով…

Պատերազմը չի ավարտել, բայց գիտե՞նք արդյոք մենք դրա մասին: Իհարկե, այդ մասին գիտեն ու էլ երբեք չեն մոռանա զինվորներ Արմեն Հովհաննիսյանի, Էրիկ Գասպարյանի… ընտանիքներն ու ընկերները, իսկ մյուսները, նրանք, ում ընտանիքն այս պահին զինծառայող չունի, գիտե՞ն, որ այսօր մենք փաստացի չավարտված պատերազմի ժամանակակիցն ենք:

Մեր բարեկամներից մեկը տղայի' բանակում ծառայած տարիներին ամեն օր, օրվա մեջ մի քանի անգամ հեռուստատեսությամբ ուշադիր լսում էր լուրերի թողարկումը, հատկապես' սահմանում կատարվող իրադարձությունների մասին նորությունները: Տղայի' ծառայությունն ավարտելուց հետո նրա համար միեւնույնը դարձավ, թե սահմանում ինչ է կատարվում: Լուրերի թողարկմանը վերսկսեց ուշադիր հետեւել մյուս տղայի ծառայության ընթացքում…

Իմ ընտանիքի համար պատերազմն «ավարտվեց» 2010 թ., երբ միակ եղբայրս (Աստծուն փառք), ողջ ու առողջ վերադարձավ Հայոց Բանակից:

Հիմա ընտանիքիս համար պատերազմը «վերսկսվել է»: Կյանքի մեծ մասը խորհրդային հասարակությունում ապրած ծնողներս ու հարազատներիս մեծ մասը, այդպես էլ չպատկերացնելով Արցախի սահմաններն ու Քարվաճառի դիրքը, սահմանային փոխհրաձգությունների մասին նորություններ լսելիս ինձ են հիշում, քանի որ ես ապրում եմ Քարվաճառում: Նրանք անհանգստանում են ու ինձ զանգելով' հարցնում, թե արդյո՞ք մեր մոտ ամեն ինչ խաղաղ է, կրակոցներ չկա՞ն: Քարվաճառի դիրքը քիչ թե շատ պատկերացնող մարդը, պարզ է, ինձ սահմանային իրավիճակից հարց չի տա, քանի որ Քարվաճառը սահմանից բավականին հեռու է ու հուսալիորեն պաշտպանված է Մռավի լեռնաշղթայով ու մեր պայմանագրային զինծառայողների ամուր բազուկներով:

Բայց Քարվաճառում ապրելով, այնուամենայնիվ, վերաբերմունքը պատերազմի հանդեպ փոխվում է: Այո, Քարվաճառի դիրքն ապահով է, բայց անհնարին ոչինչ չկա: Ու ամեն անգամ, երբ որ միջազգային որեւէ պաշտոնյա հնչեցնում է «տարածք հանձնել» արտահայտությունը, իմ մեջ սեփական տունս պաշտպանելու բնական բնազդն է գլուխ բարձրացնում: Ու հարցերը շատանում են: Իսկ Քարվաճառի բնակչությունը պատրա՞ստ է լուրջ արտակարգ իրավիճակների, մասնավորապես լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Երեւանում, Վանաձորում, Գյումրիում ապրող մարդը կարող է իրեն այդքան հաճախ չտանջել նման ոչ հաճելի հարցերով, բայց Քարվաճառում ապրողի համար թերեւս բնական է այս հարցերի մասին հաճախ մտածելը:

Քարվաճառում եղանակային փոփոխությունների հետ կապված հաճախ է անջատվում էլեկտրականությունն ու կորում է հեռախոսային կապը: Այդ օրերին մենք փաստացի կտրվում ենք արտաքին աշխարհից: Իսկ ի՞նչ կանենք մենք, եթե այդ իրավիճակը շարունակվի օրերով, գոնե ամենքիս տանը մի քանի օրվա ուտելիքի ու ջրի պաշար կա՞: Իսկ Քարվաճառն ունի՞ էլեկտրաէներգիա ստանալու այլընտրանքային հնարավորություն, Արցախի խոշորագույն գետերից մեկը' Տրտուն (Թարթառը), օգտագործվու՞մ է այդ նպատակով, բնակչությունը ծանո՞թ է քաղպաշտպանության ու ինքնակազմակերպման կանոններին…

Այս հարցերը պետք է յուրաքանչյուրս մեզ հաճախ տանք ու փորձենք թե´ նյութապես, թե´ հոգեպես առավելագույնս պատրաստ լինել ցանկացած իրավիճակի. չէ որ մեր շատ դժբախտություններ վրա են հասել հենց մեր անպատրաստվածության հետեւանքով:

Հ.Գ. Այս մտքերը ծնվեցին մի քանի ժամ էլեկտրականություն ու հեռախոսային կապ չունենալու ընթացքում:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Ասուլիս՝ արցախյան հակամարտության հնարավոր զարգացումների, պատերազմի վերսկսման հավանականության վերաբերյալ․ Տեսանյութ Ով էլ հիմա դիմի, չեն գա․ Ծառուկյանը՝ ԱՄԷ նախագահի որդու այցի մասին Երկու պատճառ ԿԳՄՍ նախարարի հրաժարական ներկայացնելու համար .Արթուր Ղազինյան ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները. Ուղիղ Այն, ինչ տեղի է ունենում, ակնհայտորեն «Սանիթեք» ընկերությանը շուկայից դուրս մղելու նպատակ է հետապնդում. տնօրինություն ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը Իշխանությունների՝ Սահմանադրական դատարանի դատավորներից ազատվելու բոլոր քաղաքական փորձերն անարդյունք էին. Արա Ղազարյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 9 Ովքե՞ր են խանգարում Ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ Սենատում Թույլատրելի՞ է արդյոք նման արտահայտությունը բարձրաստիճան պաշտոնյայի կողմից. Ռուբեն Մելիքյան Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Երևանում և ևս 6 մարզում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ Մի՛ ջղաձգվեք, Դաշնակցությունն իր օրակարգով շարժվում է առաջ. Իշխան Սաղաթելյան Ադրբեջանի կողմից ծայրահեղ դիրքորոշման պնդումը կհանգեցնի բանակցությունների դադարեցման․ Տիգրան Աբրահամյան Էրդողանը հայտնել է, թե երբ թուրքական զինված ուժերը կհեռանան Սիրիայից Ուտելիքներ, որոնք առաջացնում են աղիքային հիվանդություններ Երևանում շունը հարձակվել է 17-ամյա աղջկա վրա Որոշ շրջաններում օդի ջերմասիճանը կբարձրանա Էրմիտաժ մտնելու համար հերթեր են գոյացել Երևանի պատմության ամենաթանկ ամանորը Բաղդադում կրակոցներից զոհերի թիվը հասել է 50-ի Նոյեմբերին կաթնամթերքի, հացաբուլկեղենի գներն աճել են, շաքարավազինը՝ նվազել Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը ԱՄՆ-ում հայտարարել են, որ կշարունակեն առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա Թուրքիան կրկին սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում Ֆինանսների նախարարը դեմ է առողջապահության պարտադիր ապահովագրության նախագծին ԱՄՆ-ը փորձում է տնտեսապես խեղդել Իրանին․ Սերգեյ Լավրով Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 130 անգամ Հայաստանում վերջին երեք տարիներին սեյսմիկ ցնցումների քանակն աճել է Գիտե՞ք մեր իրականության ամենասարսափելի բաներն ինչերն են... Ավերիչ երկրաշարժից 31 տարի է անցել. Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ Պուտինը Գերմանիայից ժամանած գործարարների հետ հանդիպման ժամանակ գերմաներեն է խոսել (տեսանյութ) Զելենսկին հստակ արդյունքի է սպասում Պուտինի հետ հանդիպումից «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Լրացավ 1988-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցը ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Փաստ». Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. թվերն այլ բան են փաստում «168 ժամ». Մենք շարժվում ենք այն օրակարգով, որը տարիներ շարունակ ունենք. Ադրբեջանի հարցերով փորձագետ «Հրապարակ». Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ բանակցությունները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan