Լիբանանում տոնել են Հայաստանի առաջին հանրապետության 96-ամյակը

Լիբանանում տոնել են Հայաստանի առաջին հանրապետության 96-ամյակը

Լիբանանում մայիսի 27-ին ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի քարոզչական մարմնի նախաձեռնությամբ, «Սարդարապատ» և «Ռուբեն» կոմիտեների կազմակերպությամբ Խորեն Այնթեբլյան կառատանը տեղի է ունեցել Հայաստանի առաջին Հանրապետության անկախության 96-ամյակի տոնակատարություն: Ինչպես հաղորդում է Ազդակ օրաթերթը, երեկոյան Բուրջ Համուդ հրապարակում միասնության շուրջպար է կայացել, որին մասնակցել են Ազգային Լևոն և Սոֆիա Հակոբյան քոլեջի և Հայ Կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանի աշակերտները: Դրան հաջորդել է ՀՄԸՄ-ի շեփորախմբի և «Ռոստոմ և «Գևորգ Չավուշ» պատանեկան միությունների հետ միասին տեղի է ունեցել քայլարշավ, որից հետո Բուջ Համուդի հրապարակում տեղի է ունեցել Լիբանանի և Հայաստանի դրոշների բարձրացման հանդիսավոր արարողություն: Հանդիսավոր արարողությունից հետո մասնակիցներն ուղղվել են Խորեն Այնթեբլյան:

Տոնակատարությունը բացվել է Լիբանանի և Հայաստանի քայլերգերով: Ապա ելույթ է ունեցել Նելլի Չաքմաքյան-Զուռնաջյանը՝ նշելով, որ մայիսի 28-ը մի հանգրվան է ստրկությունը շրջանցելու և առիթ է, որ սերուդները իրենք իրենց ճանաչեն Սարդարապատով:

Տոնակատարությանը ելույթ են ունեցել տարբեր հայկական պարախմբեր, երգչախմբեր: Իր խոսքն է ասել ՀՅԴ քարոզչական մարմնի ատենապետ Րաֆֆի Դեմիճյանը:

Մասնակիցներին բաժանվել է ՀՅԴ քարոզչական մարմնի հատուկ հարտարակությունը, «Սարդարապատ» և «Ռուբեն» կոմիտեների կողմից հուշանվեներ, երեք դրոշակներ և եռագույն փուչիկներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում