AM | RU
USD
EUR
RUB

Ութ շրջանավարտներ «մնաս բարով» ասացին Քարվաճառի դպրոցին

 

Այսօր, մայիսի 23-ին, ինչպես Արցախի Հանրապետության մյուս դպրոցներում, Քարվաճառի Վիլյամ Սարոյանի անվան դպրոցում էլ հնչեց վերջին զանգը: Քարվաճառի դպրոցն այս տարի ունի մեկ ավարտական դասարան: Դպրոցին «մնաս բարով» ասացին 8 շրջանավարտներ:

Միջոցառման սկզբում շրջանավարտներին, նրանց ծնողներին, ուսուցիչներին, ներկա հյուրերին ողջույնի խոսք ասաց դպրոցի տնօրեն տիկին Էմմա Ֆահրադյանը, որից հետո շրջանավարտները ներկայացրին իրենց վերջին դասը: Նրանք իրենց դասն սկսեցին դասղեկին նվիրված երգով, այնուհետեւ նրան հանձնեցին պատվոգիր:

Երեխաներ շնորհակալություն հայտնեցին դպրոցի տնօրենին, փոխտնօրեններին ու բոլոր ուսուցիչներին' իրենց գիտելիք տալու, կրթելու, իրենց չարաճճիությունների հանդեպ ներողամիտ լինելու համար: Եւ իհարկե, նրանք ներկայացրին հումորային դրվագներ իրենց դասերից:

Շրջանավարտներին ողջունելու էին եկել դպրոցի այս տարվա առաջին դասարանցիները: Նրանք շնորհավորեցին եւ կանաչ ճանապարհ մաղթեցին իրենց ավագ ընկերներին:

Տասներկուերորդցիները դպրոցի իմաստնության բանալին փոխանցեցին հաջորդ տարվա շրջանավարտներին ու նրանց հաջողություններ ցանկացան ուսման մեջ:

Միջոցառման վերջում շնորհավորանքի խոսք ասաց դպրոցի տնօրեն Էմմա Ֆահրադյանը: «Մենք լսեցինք երեխաների վերջին դասը, ու կարծում եմ, որ այս դասը կարելի է գերազանց գնահատել», ասաց նա: Նա իր խոսքում հիշեց այս տարվա շրջանավարտների ունեցած հաջողությունները թե´ դպրոցում, թե´ տարբեր հանրապետական մրցույթներում եւ նորանոր հաջողություններ մաղթեց նրանց: «Այս տարի բոլոր շրջանավարտները տարբեր մասնագիտություններ են ընտրել, եւ ես հույս ունեմ, որ բոլորն էլ կհասնեն իրենց նպատակին ու մեր հասարակության համար պիտանի մարդիկ կդառնան», բարեմաղթեց տնօրենը:

Ողջույնի խոսք ասաց Քարվաճառի քաղաքապետ Ռոլանդ Այդինյանը: Նա շրջանավարտներին կանաչ ճանապարհ ու հաջողություններ մաղթեց եւ նվերներ հանձնեց:

Քարվաճառի զորամասի հրամանատար Գեւորգ Գրիգորյանը եւս շնորհավորեց շրջանավարտներին զորամասի անունից ու նվերներ հանձնեց նրանց:

Շահումյանի շրջանի վարչակազմի կրթության բաժնի վարիչ Խորեն Վարդանյանն էլ մաղթեց շրջանավարտներին, որ նրանց կյանքում միշտ շողա պայծառ արեւն ու հավաստիացրեց, որ այս տարվա շրջանավարտները գիտելիքի հարուստ պաշարով են թողնում դպրոցը:

Դպրոցի փոխտնօրեն տիկին Արեգնազան Ղուկասյանը ցանկացավ, որ ուսուցիչների փոխանցած գիտելիքները միշտ օգնեն երեխաներին իրենց կյանքի ընթացքում, ու իրականանան շրջանավարտների բոլոր երազանքները: «Մենք շատ ենք ուրախանում ձեր ունեցած հաջողություններով, եւ Աստված տա, որ ապագայում էլ միշտ ուրախանալու առիթ ունենանք: Եւ ինչ էլ որ դառնաք, ինչ էլ որ անեք, միշտ հիշեք ամենակարեւորի' մարդկային բարձր հատկանիշների մասին: Եւ Աստված տա, որ մենք ամեն տարի մեր շրջանավարտներին դպրոցից ճանապարհ դնենք խաղաղ երկնքի տակ»:

Նշենք, որ այս տարի Շահումյանի շրջանի 16 համայնքներից դպրոցն ավարտում է 39 աշակերտ, որոնցից 13-ը կմասնակցեց միասնական քննությունների: Քարվաճառի դպրոցից միասնական քննություններին կմասնակցի հինգ աշակերտ:

Թամարա Գրիգորյան

 

Լրահոս
2019 թվականի ԱՄՆ արտաքին օգնությունն այլեւս սառեցված չէ Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի Ռուս զբոսաշրջիկները տարեկան մի քանի անգամ վերադառնում են Երևան «Հրապարակ». Վովային այցելելը աշխատանքից ազատվել է արժեցել «Ժամանակ». Մինչ Հայաստանը բանակցում է, Թբիլիսին իրականացնում է «Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան «Հրապարակ». Աշոտ Ղուլյանը ինչ ազդակներ է ստացել Հայաստանից «Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվե՞լ մարզպետարաններից «Հրապարակ». Ինչու է դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններին մասնակցել փոխնախարարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 24 Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար Իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել. փորձագետ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին Օդի ջերմաստիճանը կնվազի Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց տպավորություն ա, որ եկել եք համոզեք ջերմուկցիներին. բնակիչը՝ Փաշինյանին Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը ԱՄՆ-ն ետ է կանչել Patriot համակարգերը Թուրքիային վաճառելու որոշումը Times․ Թուրքիայից Հունասատան փախստականների հոսքը եռապատկվել է Տավուշում ՊՆ մեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել․ Արծրուն Հովհաննիսյան «Հրապարակ». Հրդեհներն ու ԱԻՆ հաղորդագրությունները «Ժամանակ». Ո՞վ է լինելու Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իշխանության թեկնածուն «Ժամանակ». Կշարունակեն թանկանալ ծխախոտը, սպիրտային խմիչքները, սեղմված գազը «Հրապարակ». Սեյրան Սարոյանին օդանավակայանում դիմավորելու են գնացել իրավապահները «Հրապարակ». Ո՞վ է լինելու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 23 Վաղվա հոսանքազրկումների մասին Հրդեհները ոչնչացնում են Ամազոնի անտառները Իրանը սատարում է Ֆրանսիայի կողմից առաջարկվող միջուկային գործարքին․ Ջավադ Զարիֆ Սորոսը մտավ Արցախ Եթե մենք լինեինք առաջադեմ, ժողովրդավարական, թափանցիկ պետություն և հասարակություն, ապա Ամուլսարի հիմնախնդիրն պետք է լուծվեր հետևյալ կերպ Որքան կարժենան դպրոցական դասագրքերը. Արայիկ Հարությունը հաստատել է որոշումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan