Այսօր Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի` Կոմանդոսի ծննդյան օրն է

Այսօր  Արցախի  հերոս  Արկադի  Տեր-Թադևոսյանի` Կոմանդոսի  ծննդյան օրն  է

 Կոմանդոսը`Արկադի Տեր-Թադևոսյանը դարձավ  75  տարեկան:

Ծնվել է 1939-ի մայիսի  22-ին` Թբիլիսիում։  Ավարտել է  Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։ Ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում, իսկ 1987 թվականից  Հայաստանում։

1988 թվականից միացել է  Ղարաբաղի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է  ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին  նշանակվել է   ՀՀ  պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։

Նույն թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարության տակ փայլուն օպերացիայի շնորհիվ թշնամուց ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն  ունեցող Տող գյուղը (Հադրութի շրջան)։

Մեկ տարի անց մայիսին Կոմանդոսը նախապատրաստել և փայլուն ձևով իրականացրել է Շուշի քաղաքի ազատագրումը («Հարսանիք լեռներում» օպերացիա), որը համարվում էր ադրբեջանական զորամիվորումների կողմից վերահսկող ամենաանառիկ բարձունքներից մեկը և որտեղից ամիսներ շարունակ ռմբակոծվում էր Ստեփանակերտը։

Պարգևատրվել է  առաջին աստիճանի Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ շքանշանով։ Տեր-Թադևոսյանը իր ռազմական ինչպես նաև մարդկային բարձր որակների շնորհիվ համարվում է Հայաստանի հետխորհրդային իրականության ամենաարժանավոր  ռազմական  գործիչներից  մեկը։

Աղբյուրը`Վիքիպեդիա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում