Սիրիայում 2 հայ է զոհվել, ևս 5 հայեր վիրավորվել են

Սիրիայում 2 հայ է զոհվել, ևս 5 հայեր վիրավորվել են

Դեր Զորում մայիսի 16-ին հայ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի տեղեկատվական գրասենյակից: Զոհվածը Անդրանիկ Քահքեջյանն է, ով ծառայում էր սիրիական բանակում: Նա ծնունդով Հալեպից էր: Եվս մեկ հայ’ 1958թ. ծնված Հարութ Մարգեյյանը, զոհվել է մայիսի 18-ին Նոր Գյուղում հրթիռի ընկնելու պատճառով: Նրա անշնչացած մարմինը հայտնաբերվել է շենքի փլատակների տակ: Նույն օրը՝ 18:30-ի սահմաններում, Նոր Գյուղում ընկած գազի տակառի պայթյունի հետեւանքով 5 հայեր են վիրավորվել՝ Ալիս Բոյաջյան, Հայկանուշ Միրզոյան, Դալար Միրզոյան, Նվարդ Մարգեյան և Անդրանիկ Մալաքյան: Վիրավորները փոխադրվել են հիվանդանոց, նրանցից ոմանք համապատասխան օգնություն ստանալուց հետո արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:

Ավելի վաղ՝ մայիսի 17-ին, տեղեկություններ էին ստացվել, որ Հալեպում թեթև վնասվածքներ էր ստացել Կարո Գույումջյանը:

Մայիսի սկզբից մինչև այժմ Հալեպում վիրավորվել են մոտ երեք տասնյակ հայեր: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը մոտ է 100-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում