Հալեպում հայ է վիրավորվել

Հալեպում հայ է վիրավորվել

Հալեպում մայիսի 13-ին Նոր Գյուղի և Ազիզիե հայաշատ թաղամասերում հրթիռներ ընկնելու հետևանքով հայ է վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից : Վիրավորը 25-ամյա Անտուան Դանիելյանն է, ով դեպքից հետո տեղափոխվել է հիվանդանոց:

Ավելի վաղ’ մայիսի սկզբին Հալեպի տարբեր թաղամասերում հրթիռներ և հրասանդներ ընկնելու հետևանքով տասնյակից ավելի հայեր էին վիրավորվել:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ սիրիական բանակը կանխել է զինված խմբավորումների մուտքը Հալեպի անվտանգ թաղամասեր: Տեղի ունեցած մարտերում տասնակից ավելի զինյալներ են սպանվել և վիրավորվել, ոչնչացվել են նրանց զենքերը: Բախումներ են ընթացել նաև ալ Լիրմուն, Զահրա, Աշրաֆիե թաղամասերում, որտեղ զինյալները մեծ կորուստներ են կրել:

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 90-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում