Կալիֆորնիայի Նահանգային ժողովը և Սենատը ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը

Կալիֆորնիայի Նահանգային ժողովը և Սենատը ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը

Կալիֆորնիայի Նահանգային ժողովը և Սենատը ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը’ Հայոց ցեղասպանությունը ճանաչման մասին առանձին բանաձևեր ընդունելով ապրիլին 7-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ այս մասին հայտնում է ամերիկյան Turlock Journal պարբերականը: «99 տարի առաջ 1.5 միլիոն տղամարդիկ, կանայք և երեխաներ կոտորվեցին Օսմանյան կայսրության ձեռքերով: Կալիֆորնիային բախտ է վիճակվել տուն դառնալու հայկական ծագում ունեցող շատ մարդկանց համար, նորանցից է նախկին նահանգապետ Գևորգ Դուքմեջյանը: Իրականում, Ֆրեզնո քաղաքում’ իմ ընտրական շրջանում է գտնվում ամբողջ Միացյալ Նահանգների ամենամեծ հայկական համայնքը: Հայերի հանդեպ իրականացված ցեղասպանությունն ամեն օր հիշվում և վերակենդադանում է իմ ընտրողների կողմից: Նրանք սգում են սպանվածների և մինչ օրս ճնշվածներին համար… որպես ազգ’ մենք պետք է հիշենք, որ այն, ինչ սխալ էր 99 տարի առաջ, սխալ է նաև այսօր»,- Սենատի դահլիճում կազմակերպված ոգեկոչման արարողությանը նշել է սենատոր Թոմ Բերիհիլը:

Ամերիկացի օրենսդիրների հետ արարողությանը մասնակցել են նաև հայկական եկեղեցու հոգևորականությունը, հայ համայնքի անդամները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում