Սումգայիթյան ջարդերի 26-ամյա տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Վարշավայում

Փետրվարի 28-ին Վարշավայի Սադիբա թաղամասում գտնվող «Հայկական այգում» տեղադրված խաչքարի մոտ Լեհաստանում հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանի կողմից կատարվեց հոգեհանգստյան կարգ’ նվիրված Սումգայիթի եղեռնագործության զոհերի և հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին:

Ներկաներին ուղղված խոսքով հանդես եկավ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանը’ դատապարտելով հայ ժողովրդի նկատմամբ կատարված ոճրագործությունները և կարևորելով այսուհետ հայ ազգի համար միայն զարգանալու և նորանոր ձեռքբերումներ ունենալու անհրաժեշտությունը:

Ելույթով հանդես եկավ նաև Լեհաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Տիգրան Վարդանյանը, ով, մասնավորապես, ընդգծեց լեհ հասարակությանը Սումգայիթի ջարդերի, Գուրգեն Մարգարյանի սպանության և հայ ժողովրդի պատմության այլ ողբերգական իրադարձությունները ճիշտ ներկայացնելու կարևորությունը:

Ապա հավաքվածների կողմից տեղի ունեցավ մոմավառության արարողություն և ծաղիկներ զետեղվեցին խաչքարի առջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում