AM | RU
USD
EUR
RUB

Արամ Ա. Կաթողիկոսը Լիբանանում Շվեյցարիայի դեսպանին է փոխանցել իր դիրքորոշումը Փերինչեքի գործի կապակցությամբ

 

Լիբանանում Շվեյցարիայի դեսպան Ռութ Ֆլինթի հետ հանդիպման ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը բարձրացրել է թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործի հարցն ու շեշտել, որ հայ ժողովուրդը խստորեն դատապարտում է ՄԻԵԴ որոշումը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Անթիլիասի կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից, Արամ Առաջինը նշել է, որ սխալ տվյալների եւ միակողմանի մոտեցման հիման վրա ընդունած այս որոշումը կարող է ժխտական անդրադարձ ունենալ եվրոպական այլ երկրների Հայոց ցեղասպանության նկատմամբ դիրքորոշման եւ մոտեցման վրա: «ՄԻԵԴ-ը ոչ միայն հարցականի տակ է առնում Հայոց ցեղասպանության ճանաչումը, այլ նաեւ' բոլոր ցեղասպանությունները: Հետեւաբար, հայ ժողովուրդը դիմում է Շվեյցարիայի իշխանություններին, որ դիմի Մարդու իրավունքների եվրոպակ ան դատարանին փոխելու ընդունած որոշումը»:

Դեսպան Ռուֆ Ֆլինթն էլ հավելել է, որ ինքը քաջատեղյակ է գործին եւ ընդունում է հայ ժողովրդի արդար ընդվզումը: Միաժամանակ, դեսպանը շեշտել է, որ Շվեյցարիայի բոլոր դեսպանատները խնդրի ուղղությամբ բողոքներ եւ դատապարտող նամակներ են ստանում:

Արամ Ա. Կաթողիկոսը հանդիպել է նաեւ Շվեյցարիայի Բողոքական եկեղեցիների խորհրդի նախագահին, որպեսզի նրանք նույնպես իրենց բողոքը հայտնեն ՄԻԵԴ որոշման կապակցությամբ եւ դիմեն շվեյցարական իշխանություններին, որպեսզի դատապարտեն որոշումն ու հակընդեմ հայց ներկայացնեն ՄԻԵԴ-ին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար շվեյցարական դատարանի կողմից մեղավոր ճանաչված քաղաքական գործիչ, Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի հայցը: 2008 թվականին շվեյցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Փերինչեքին դատապարտել էր 3 ամսվա ազատազրկման, այնուհետ ազատազրկման որոշումը դատարանը փոխարինել էր վարչական տուգանքով: Եվրադատարանը Փերինչեքի հայցի բավարարումը հիմնավորել է նրանով, որ շվեյցարական դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի խոսքի ազ ատության վերաբերյալ 10-րդ և 7-րդ հոդվածները:

 

Լրահոս
Այս մղձավանջին պետք է վերջ տրվի և պետությունն իր բոլոր ինստիտուտներով պետք է կանգնի բանակի թիկունքին. Կարեն Բեքարյան Փաշինյաններն այնուամենայնիվ հերքում են այն, ինչը հնարավոր է հերքել. Հրանտ Մելիք-Շահնազարյան Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա. Միքայել Մինասյան Գեղարքունիքում գրանցվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք Կրակոցներ Առինջ գյուղում Բելառուսում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 41 հազարը. «ՌԻԱ Նովոստի» Պուտինը հայտնել է, թե երբ կլինի Հաղթանակի շքերթը Արթուր Վանեցյան. «Հայաստանում մարդը պետք է լավ ապրի» Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Պարետի նոր որոշումը Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8952, մահվան 181 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի» Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում Սպասվում է առանց տեղումների եղանակ.առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան. ՀՀ ԱԳՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 251, մահվան՝ 10 նոր դեպք Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ»․ Իրարանցում՝ դատական համակարգում «Ժողովուրդ»․ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է «Հրապարակ»․ Մինչև հուլիսի կեսերը Ավինյանը պաշտոնից կազատվի, ո՞վ է հաջորդը «Հրապարակ»․ Փոխադարձ մեղադրանքներ ԵԽԽՎ-ում՝ ԱԺ ծեծկռտուքի վերաբերյալ «Հրապարակ»․ Իշխանությունը ռեյդ է սկսել ընդդիմադիր օգտատերերի էջերում. փորձելու են թափանցել-ջարդել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 30 Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է Արցախը համաձա՞յն է Ադրբեջանի առաջարկած փուլային տարբերակին Ադրբեջանի նախագահի ելույթ-հարցազրույցներից պետք չի նյարդայնալ Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահին Կորոնավիրուսը կարող է դառնալ սեզոնային հիվանդություն, ինչպես գրիպը Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք․ մարզպետ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում 111-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող Վիտալի Բալասանյան. Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրեն Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին գործերի հետ կապված հարցերով. Արայիկ Հարությունյան 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan