AM | RU
USD
EUR
RUB

«Հայոց ցեղասպանության ժամանակները» երկհատոր հետազոտությունը ներկայացվել է Բեյրութում

 

Բեյրութի «Լյուսի Թութունջան» ցուցասրահում հունվարի 31-ին տեղի է ունեցել Կատյա Փելթեքյանի «Հայոց ցեղասպանության ժամանակները» երկհատոր հետազոտության շնորհանդեսը, որում ընդգրկված են հազարից ավելի հոդվածներ, հայտարարարություններ և այլ նյութեր 1914-1923թթ. բրիտանական մամուլից: Գրքի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել 2013թ. նոյեմբերին Լոնդոնի «Հայկական տանը»:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարութան մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատան նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի հովանավորությամբ կայացած միջոցառմանը ներկա էին պաշտոնյաներ, Լիբանանում հավատարմագրված դեսպաններ, կրոնական առաջնորդներ, լիբանանահայ համայնքի տարբեր կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Այնուհետև հետազոտության հեղինակը' Կատյա Փելթեքյանը, ներկայացրել է որոշ մանրամասներ 12 տարվա ընթացքում կատարված աշխատանքի մասին:

Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի անունից ելույթ է ունեցել Անիտա Լիբիարը, ով բարձր է գնահատել կատարված հետազոտությունը:

Իր ելույթում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը շնորհավորել է Կատյա Փելթեքյանին խոր ուսումնասիրության, ծավալուն և հույժ կարևոր աշխատության համար: Նա ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությանն առնչվող միջազգային առաջին արձագանքը եղել է 1915թ. մայիսի 24-ին, երբ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանն ընդունել են համատեղ հայտարարություն, որում հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվել են որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Դեսպանը բարձր է գնահատել Լիբանանի հայ համայնքի, մասնավորապես Հայոց ցեղասպանո ւթյան 100-ամյակի Կենտրոնական մարմնի նպատակաուղղված և բազմաբովանդակ գործունեությունը և համոզմունք հայտնել, որ, մոտենալով Հայոց Ցեղասպանության 100-ամյակին, անհրաժեշտ է համակարգված աշխատանք, ջանքերի համախմբում ցեղասպանության միջազգային ճանաչման, պատմական ճշմարտության վերականգնման, համընդհանուր դատապարտման և հետևանքների վերացման ուղղությամբ:

Լրահոս
«Փաստ»․ Ինչո՞ւ է վարակի տարածումը կանխելը դարձել անհնարին «Ժողովուրդ»․ Ապօրինի բռնագանձման թեմայով ուսումնասիրությունները կարող են սկսել հենց Արթուր Դավթյանից «Հրապարակ»․ Արցախի նախագահի երդմնակալությանը մոտ 600 մարդ է շփվել ՀՀ վարչապետի հետ «Իրատես». Արցախում Արայիկ Հարությունյանի կոնսենսուսային վերջին նշանակումները ՌԴ-ում շատ վատ են ընկալվել «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանը պարետատնից պահանջում է «մեկ պատուհանի սկզբունքը» կիրառել և ղեկավարումը հանձնել իրեն «Փաստ»․ Իշխանությունը ցանկանում է չեղարկել հանրաքվեն և ՍԴ հարցը լուծել ԱԺ-ում «Փաստ»․ Նախ սահմանափակեցին ԶԼՄ-ների աշխատանքը, որ հանկարծ խուճապ չտարածվի, հետո տարածեցին ՄՀՀ-ի լուսանկարները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 2 1 մլն շնչի հաշվով վարակակիրների թվով Հայաստանը տարածաշրջանում շարունակում է մնալ «ռեկորդակիր» Հունիսի 2-ին հայկական արտադրության առաջին թեստերը կհանձնվեն բժիշկներին․ Ավինյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները կրկին երկարաձգվել են Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան» Վրաստանում արգելքները հանվում են, վարակի դեպքերը շատանում Հոլանդացի լուսանկարիչը վերստեղծել է Նապոլեոնի դեմքը Իշխան Սաղաթելյանը՝ գույքահարկի փոփոխությունների մասին Այսօրվանից սովորական անձնագրեր կրող Իրանի քաղաքացիները իրավունք ունեն առանց արտոնագրերի ձևակերպման մուտք գործել Հայաստան Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը վատթարացել է Ընդդիմությունը տապալում է աղմկահարույց օրենքի ընդունումը Կորոնավիրուսից պաշտպանիչ արտահագուստով բժիշկները խորհրդարան են այցելել (տեսանյութ) Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ Մեզ մոտ Փաշինյաններ ու Զելենսկիներ չկան. Լուկաշենկո Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Լիոն-Երևան մարդասիրական չվերթը Սիրիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է Շների կողմից հարձակման ենթարկված 2.5-ամյա երեխան գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն 50 նամակ, 50 ժպիտ. Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաները պլանշետներ կստանան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը մի շարք նոր նշանակումներ է արել ՀԾԿՀ-ն առաջարկում է սպառողներին վաճառվող գազի սակագինը թանկացնել 4․5 %-ով, ոչ թե 11 %-ով 2020թ․ ադրբեջանական բանկերի ակտիվները նվազել են 4․4 տոկոսով, եկամուտները՝ 2․2 անգամ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինը Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը 43 է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 210, կան մահվան դեպքեր ԱԺ նիստը՝ ուղիղ Դուք կին ընդդիմադիր քաղաքական գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք. Սամսոնյանը՝ Փաշինյանին Լարված գիշեր Սպիտակ տան մոտ (լուսանկարներ) ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 1 Այս մղձավանջին պետք է վերջ տրվի և պետությունն իր բոլոր ինստիտուտներով պետք է կանգնի բանակի թիկունքին. Կարեն Բեքարյան Փաշինյաններն այնուամենայնիվ հերքում են այն, ինչը հնարավոր է հերքել. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan