AM | RU
USD
EUR
RUB

Քարվաճառի ազատագրումը եղավ Արցախյան գոյամարտի բեկումնային հաղթանակներից մեկը

 

Ընդհանուր առմամբ, Արցախյան գոյամարտում 1993-1994 թվականները և′ մարտական գործողությունների մասշտաբով, և′ ռազմարվեստի տեսանկյունից եղել են առանձնահատուկ: Պատերազմի այս փուլը՝ ի տարբերություն նախորդների, աչքի ընկավ զինտեխնիկայի մարտավարական ճիշտ կիրառմամբ և պատերազմում ռազմավարական ճիշտ պլանավորմամբ, որոնք մեծ հաշվով վճռեցին ազատամարտի ելքը:

1993-1994 թվականների ռազմական գործողությունների տրամաբանության մեջ էր մտնում նաև Քարվաճառի ազատագրումը, որը ահռելի մեծ նշանակություն է ունեցել և բեկումնային է եղել մարտական հետագա գործողությունների համար:

1993թ. հունվարի սկզբներին ադրբեջանա-արցախյան ռազմաճակատով մեկ ծավալված ռազմական գործողությունները թևակոխեցին նոր փուլ: Այս փուլում հակառակորդը գործի էր դրել, գրեթե, իր ողջ զինանոցը, գրոհային օդուժը, ծանր տանկերը, հետևակի մարտական մեքենաները: Եվ արդեն հունվարի 14-ին ադրբեջանական զորքերը անցան խոշորածավալ հարձակման Մարտակերտի շրջանի Կիչան և Սրխավենդ, ինչպես նաև Մարտունու շրջանի Ճարտար գյուղերի ուղղությամբ: Սակայն հակառակորդին չհաջողվեց լուրջ հաջողություններ ունենալ և չկարողացան առաջ շարժվել այդ հատվածներում:

Այնուհետև հաջորդեցին փետրվարի սկզբներին ծավալված դաժան մարտերը հյուսիսային ռազմաճակատում: Մարտակերտի շրջանի զավթած տարածքների ազատագրման նպատակով Արցախի պաշտպանության բանակը փետրվարի 5-ին հարձակման հրաման տվեց: Մի քանի օրվա ընթացքում, կոտրելով հակառակորդի դիմադրությունը, Արցախյան ուժերը դուրս եկան Մարտակերտ-Քարվաճառ ճանապարհի ռազմավարական հատվածը: Փետրվարի վերջերին համառ մարտերի շնորհիվ արցախյան բանակին հաջողվեց լրիվ հսկողություն հաստատել Սարսանգի ջրամբարի վրա, այստեղ գտնվող էլեկտրակայանով հանդերձ, որը կենսական կարևոր նշանակություն ունի հանրապետության համար:

Իսկ արդեն մարտի 27-ից մինչև ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում սկսվեցին Քարվաճառի շրջանի ռազմակայանների վերացման գործողությունները, ռազմակայաններ, որոնք լուրջ սպառնալիք էին ներկայացնում Արցախի արևմտյան սահմաններին: Ապրիլի 2-րդ կեսերից իրադրությունը ռազմաճակատում համեմատաբար արդեն հանգիստ էր: Ապրիլի 3-ին ճնշվեցին Քարվաճառի (Քելբաջար) շրջկենտրոնի կրակակետերը: Գրավելով Քարվաճառը Գանձակին (Գյանջային) կապող խաչմերուկը' արցախյան ուժերը ապրիլի 5-ին դուրս եկան Օմարի լեռնանցքի մոտ: Որոշ աղբյուրնեի հավաստամամբ՝ Քարվաճառի ազատագրումը տեղի է ունեցել ապրլի 3-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում: Արևմտյան ուղղության գործողությունը ղեկավարում էին Գուրգեն Դալիբալթայանն ու Հրաչ Անդրեսյանը, Մարտակերտի ճակատից՝ Ավոն, իսկ միջանցքի կողմից՝ Յուրի Խաչատուրովը:

1993թ. Քարվաճառի ազատագրման ժամանակ հայկական հրետանին իրականացրեց պատերազմի ընթացքում մինչև այդ եղած ամենամեծ հրետանային հարվածը: Ռազմական փորձագետների հավաստմամբ՝ Քարվաճառում, թեև, միմյանց հաջորդող լեռնաշղթաներ էին՝ առավելապես ականանետների աշխատանքի տեղանք, բայց հրետանին աննախադեպ մեծ դեր ունեցավ: Ամենադժվարը գիծը ճեղքելն էր՝ Աղդաբանի առումը, որտեղ թշնամու ուժերի մեծ կուտակումներ կային, որոնք միայն հրետանու հարվածներից նահանջեցին: Դրանից հետո արդեն տեսադաշտ բացվեց և հրետանին սկսեց դիպուկ կրակներ բաց թողնել, և որի արդյունքում Կիրովաբադ փախչող խուճապահար բանակը հսկա ռազմավար թողեց, ընդհուպ հրթիռահրետանային բազմաթիվ կայանքներ, հրետանային սարքեր ու սպառազինություն, ինչը թույլ տվեց հենց տեղում նորոգել ստորաբաժանումների հրթիռահրետանային տեխնիկան, և դեռ պաշտպանության բանակում ձևավորել նոր ստորաբաժանումներ:
Եվ մեծ հաշով, եթե հակառակորդին հաջողվեր Քարվաճառում ընկճել արցախյան ուժերին, ապա հետագայում ամռանից մինչև հունվար ընկած ժամանակահատվածում Մարտակերտում ծավալվող գործողություններում չէր բացառվում հակառակորդի հաջողությունները ևս: Ուստի կարող են ասել, որ Քարվաճառի ազատագրումը իր մեծ ներդրումն ունեցավ մնացյալ ամիսների ծանրագույն մարտերում Մարտակերտի ազատագրման գործում:
Քարվաճառը՝ շնորհիվ իր աշխարհագրական դիրքի, և′ պատերազմի ժամանակ և′ ցայսօր ունի կարևոր ռազմական և ռազմավարական կարևոր նշանակություն: Քարվաճառի շրջանը, որը բարձադիր է արցախյան սարահարթի համեմատ, և այս շրջանում են սկիզբ առնում Արցախի գրեթե բոլոր գետերը, ուստի վերջինիս ազատագրմամբ լուծվեց նաև ջրի հարցը:
Քարվաճառը ունի նաև կարևոր պատմական նշանակություն: Քարվաճառում է գտնվում Ղարաբաղի հայկական ճարտարապետության մարգարիտ՝ Դադիվանքը: Դադիվանքը հիմնադրվել է դեռևս առաջին դարի սկզբում: Պահպանված կառույցների հիմնական մասը թվագրվում է 12-13 դարերով, որը վանքի ծաղկման շրջանն էր:

Քարվաճառի ազատագրմամբ պատերազմի այդ փուլում ռազմական կարևոր ձեռքբերումներից առաջինը կարող ենք համարել, այն որ վերջինիս ազատագրումով մի քանի հարյուր կմ-ով կրճատվեց ռազմաճակատի գիծը: Բանն այն է, որ Քարվաճառը երեք կողմից «սեպի պես խրված էր» Հայաստանի և Արցախի արանքում: Երեք կողմից' Լաչինի, Վարդենիսի (այստեղ 1992 թվականի վերջին ադրբեջանական հրամանատարությունը օդային հարձակումների թիրախ էր դարձել) և Մարտակերտի ուղղության վրա, արցախյան կողմը ստիպված էր կենտրոնացնել մեծ ուժեր, որպեսզի թույլ չտար թշնամուն թիկունքից հարված հասցնել: Եթե թշնամին Քարվաճառից գրոհեր Մարտակերտի ուղղությամբ, և ճեղքեր արցախյան պաշտպանությանը, ապա կհայտնվեր մարտական գործողություններ իրականացնող արցախյան զորքերի թիկունքում: Այդ իսկ պատճառով Քարվաճառի ազատագրումով այլևս անհրաժեշտություն չկար վերոհիշյալ երեք ուղղություններով կուտակել հսկայական քանակությամբ տեխնիկա և մարտական ուժ: Եվ փոխարենը՝ պատերազմի այդ ծանրագույն ժամանակաշրջանում կարելի էր այդ ուժերը կենտրոնացնել այլ ուղղությամբ: Օրինակ՝ ճիշտ այդ ժամանակ, Մարտակերտում Սարսանգի ջրամբարի և Պուշկինյալի բարձունքի ուղղություններով ծանր մարտական գործողություններն էին ընթանում և մարտական գործողուններին աջակցություն էր անհրաժեշտ:

Եվ ի վերջո պետք հիշել մի կարևոր հանգամանք՝ մենք ունենք Արցախ գնացող երկու հիմնական ճանապարհ' Լաչինով և Քարվաճառով, ուստի այդ երկու ուղիներին տիրապետումը կենսական նշանակություն ուներ և′ Արցախյան գոյամարտի ժամանակ, և′ այսօր :

Այսպիսով, պատահական չէ, որ Քարվաճառ շրջկենտրոնի ճանապարհին մեծ տառերով գրված է' «Քարվաճառը հայոց միջնաբերդ է»: Եվ իսկապես, Քարվաճառը թե՛ պատմական, թե՛ աշխարհագրական և թե՛ ռազմական առումով ամբողջովին համապատասխանում է իր կոչմանը և իսկապես միջնաբերդի դեր է կատարում՝ անհրաժեշտության դեպքում կարողնալով պատսպարել խաղաղ բնակչությանը, և միաժամանակ դիմադրելով հակառակորդին:

Եվ այսպիսով, մշտապես պետք է հիշենք, որ Քարվաճառի ազատագրումը մեծ ձեռբերում էր ոչ միայն Շահումյանի շրջանի ու Արցախի, այլև համայն հայության կյանքում, որը ունեցավ ռազմական, քաղաքական և հոգեբանական առանցքային նշանակություն ողջ հայ ժողովրդի համար:

 Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Լրահոս
Միհրան Հակոբյան. Շնորհակալություն հայտնելու փոխարեն էժան մանիպուլյացիաներ են արվում Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել և կոչ է արել միջազգային հանրությանը չլռել Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչումը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հաղթանակն է. Դավիթ Բաբայան Հրաժարական է ներկայացրել «Արմավիր» ՔԿՀ պետը Հայկ Մալխասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից Բակո Սահակյանն Ասկերան քաղաքում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն Հրապարակվել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը Թուրքիայի ԱԳՆ. ԱՄՆ-ի նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը որևէ արժեք չունի Ֆրանսիան մտադիր է իր ներդրումն ունենալ Հայոց ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ հանցագործության ճանաչման գործում. Էդուար Ֆիլիպ Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանին կոչ է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ խորհրդարանական քննություն անցկացնել Կառավարությունը Սերժ Սարգսյանի ղեկավարած կառույցին 133 հազար դոլար հատկացրեց ԲՀԿ-ն առաջարկել է ներկրվող կլինկերի համար ևս սահմանել պետտուրք Գեղարքունիքում առատ ձյուն է տեղացել Գործադիրը հաստատեց բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար նախատեսված անվճար տեղերի թիվը ԱՄՆ Կոլորադո նահանգը ճանաչել է Արցախի անկախությունն ու Ցեղասպանության հիշատակման օր ընդունել Արցախի արտաքին գործերի նախարաը հանդիպել է Ուրուգվայի փոխնախագահ Լուսիա Տոպոլանսկիի հետ Շարմազանովը՝ Փաշինյանին. Քննադատող էիր, Բոլթոնին քննադատեիր, այլ ոչ թե բերանդ ջուր առած լռեիր Մակրոնը՝ Ցեղասպանության հիշատակման մասին «Ժամանակ». Արմավիր ՔԿՀ պետին առաջարկվել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել «Հրապարակ». Նախարարի հովանավորյալը չունի տնօրենի հավաստագիր և, հետևաբար՝ տնօրեն դառնալու իրավունք «Ժամանակ». Արմավիրի մարզպետի և քաղաքապետի հարաբերությունները շարունակում են լարված մնալ «Ժամանակ». Սամվել Ալեքսանյանի եղբոր որդիները մեծարանքի երեկո են կազմակերպել Փաշինյանի մանկության ընկերոջ համար «Հրապարակ». Անտուն ու անփող պատգամավորներ «Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 25 Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը Արցախում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Դոնալդ Թրամփ. Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել ՌԴ-ից Կնեսետի պատգամավորները կոչ են անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրք ոստիկաններն արգելել են Սուլթանահմեթ հրապարակում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը Էրդողանը Հայոց ցեղասպանության տարելիցին շարունակեց թուրքական ժխտողականությունը Թուրքիայի արտգործնախարարը հերքել է S-400-ները Ադրբեջանում տեղակայելու մասին լուրերը Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Դավիթ Սանասարյանն իր հետ կապված քրեական գործի վերաբերյալ կխոսի նախաքննության ավարտին Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդից Ժոնաթան Լաքոտ․ Ապրիլ 24, հիշատակման օր, Արարատ լետ ԱԳՆ. Ցեղասպանությունը ժխտողականության քողի ներքո արդարացնելը ամոթալի և վտանգավոր երևույթ է 1915 թվականին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է. Լին Թրեյսի Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan