AM | RU
USD
EUR
RUB

Սիրիահայերի «Նոր Հալեպ» թաղամասը կկառուցվի երկու տարում

 

Սիրիահայերի համար կառուցվող «Նոր Հալեպ» թաղամասի ամբողջականացված հատակագիծն արդեն պատրաստ է: Բնակարային համալիրը կլուծի 488 սիրիահայ ընտանիքի կացարանային պայմանները: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ սիրիահայերին «Նոր Հալեպ» թաղամասի ճարտարապետական լուծումները ներկայացրեց թաղամասի հատակագծի հեղինակ, «Ճարտարապետների համահայկական ընկերակցության» համանախագահ Վահե Թութունջյանը:

«Նոր Հալեպ» թաղամասը գտնվելու է Աշտարակ քաղաքում' Աշտարակից Էջմիածին տանող մայրուղուն մոտ: Թաղամասը բաղկացած կլինի երկու բնակելի և ակումբային շենքերից: Ակումբը պետք է ծառայի մշակութային և առողջապահական կյանքն ապահովելու համար: Բնկարանային համալիը կունենա լողավազան, մարզասրահ, թենիսի և բասկետբոլի մարզադաշտեր, մանկապարտեզ, եթե պետք լինի' նաև դպրոց: Գետնահարկում կտրամադրվեն փակ ավոտկանգառներ, որտեղից կարելի կլինի բարձրանալ բնակարաններ»,- ներկայացրեց Վահե Թութունջյանը' հավելելով, որ թաղամասը կծառայի 2 հազար սիրիահայի:ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով' «Նոր Հալեպ» թաղամասը իրականություն կարող է դառնալ, եթե յուրաքանչյուր հայ երկու դոլարի նվիրատվություն կատարի:

«Սիրիահայերին Հայաստանում ընդունելով'մենք երկու խնդիր ունեինք մեր առջև' մարդկանց ապահովել աշխատանքով և բնակարանով' հայրենիքում հաստատվելու համար: «Նոր Հալեպ» թաղամասի համար Աշտարակ քաղաքում տրամադրվել է 4.8 հեկտար տարածք, նախագծման աշխատանքները կատարվել են հայաստանյան և սփյուռքի ճարտարապետերի կողմից: Այսօր մենք հրավիրել ենք սիրիահայերին, որպեսզի ներկայացնենք պայ մանները»,- նշեց նախարարը:

Հրանուշ Հակոբյանի խոսքով' բնակարանների կառուցումը կսկսվի այն ժամանակ, երբ ավարտվեն նախագծման աշխատանքները և առկա լինի ֆինանսավորում: «Յուրքանչյուր սիրիահայ, ով կցանկանա բնակարան ունենալ, պետք է որոշակի ներդրում կատարի, մենք էլ պետք է տարբեր աղբյուրներից գումարներ հավաքագրենք, որ հնարավոր լինի կյանքի կոչել ծրագիրը»,- հավելեց Հրանուշ Հակոբյանը:

Նախարարի հավաստմամբ' մոտավոր հաշվարկներով' «Նոր Հալեպ» թաղամասում մեկ քառակուսի մետր մակերեսի արժեքը ամբողջությամբ պատրաստ բնակարանի համար կարժենա 500-550 դոլար, առանց հարդարման' 350-400 դոլար:

Ճարտարապետ Վահե Թութունջյանի խոսքով' երեք ամսից պատրաստ կլինեն թաղամասի վերջնական գծագրերը, որից հետո մրցույթ կհայտարարվի, և առավելագունը երկու տարուց թաղամասը պատրաստ կլինի:

Բանկերի հանդիպմանը ներկա ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց ծառայություններից օգտվելու պայմանները նրանց համար, ովքեր բնակարան ձեռք բերելու համար վարկ վերցնելու անհրաժեշտություն կունենան:

Սիրիահայերը հետաքրքրված էին ծրագրով, հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանեցին ծրագրի կազմակերպիչները:

ՀՀ Նախագահի հրամանով' հունիսից մեկնարկել է «Նոր Հալեպ» թաղամասի կառուցումը, որը նախատեսված կլինի Սիրիայից Հայաստան եկած քաղաքացիների համար:

Լրահոս
Այս մղձավանջին պետք է վերջ տրվի և պետությունն իր բոլոր ինստիտուտներով պետք է կանգնի բանակի թիկունքին. Կարեն Բեքարյան Փաշինյաններն այնուամենայնիվ հերքում են այն, ինչը հնարավոր է հերքել. Հրանտ Մելիք-Շահնազարյան Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա. Միքայել Մինասյան Գեղարքունիքում գրանցվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք Կրակոցներ Առինջ գյուղում Բելառուսում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 41 հազարը. «ՌԻԱ Նովոստի» Պուտինը հայտնել է, թե երբ կլինի Հաղթանակի շքերթը Արթուր Վանեցյան. «Հայաստանում մարդը պետք է լավ ապրի» Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Պարետի նոր որոշումը Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8952, մահվան 181 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի» Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում Սպասվում է առանց տեղումների եղանակ.առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան. ՀՀ ԱԳՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 251, մահվան՝ 10 նոր դեպք Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ»․ Իրարանցում՝ դատական համակարգում «Ժողովուրդ»․ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է «Հրապարակ»․ Մինչև հուլիսի կեսերը Ավինյանը պաշտոնից կազատվի, ո՞վ է հաջորդը «Հրապարակ»․ Փոխադարձ մեղադրանքներ ԵԽԽՎ-ում՝ ԱԺ ծեծկռտուքի վերաբերյալ «Հրապարակ»․ Իշխանությունը ռեյդ է սկսել ընդդիմադիր օգտատերերի էջերում. փորձելու են թափանցել-ջարդել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 30 Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է Արցախը համաձա՞յն է Ադրբեջանի առաջարկած փուլային տարբերակին Ադրբեջանի նախագահի ելույթ-հարցազրույցներից պետք չի նյարդայնալ Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահին Կորոնավիրուսը կարող է դառնալ սեզոնային հիվանդություն, ինչպես գրիպը Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք․ մարզպետ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում 111-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող Վիտալի Բալասանյան. Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրեն Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին գործերի հետ կապված հարցերով. Արայիկ Հարությունյան 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan