AM | RU
USD
EUR
RUB

Վահագն Չախալյան. «Սաակաշվիլին նպատակաուղղված եկել էր սադրելու»

 

«Իմանալով, որ եկեղեցու բակում մենք Սաակաշվիլուն դիմավորելու ենք բողոքի ցույցով, Վրաստանի նախագահը սկզբից որոշել էր չգալ այնտեղ: Հետո փոխեց իր որոշումը և ուշացած եկավ: Ակնհայտ է, որ նպատակը պրովոկացիան էր: Նա ուզում էր, որպեսզի մենք հարվածենք կամ վիրավորենք իրեն: Բայց այդպիսի նվեր, իհարկե, մենք չէին կարող մատուցել Վրաստանի նախագահին»: Այս մասին, մեկնաբանելով երեկ Ախալքալակում տեղի ունեցած միջադեպը, Times.am-ի լրագրողին ասաց ջավախքցի քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը:

«Մեր բողոքի ակցիան մեկ նպատակ ուներ' չթույլատրել, որպեսզի Սաակաշվիլին մտներ հայկական եկեղեցի, քանի որ նրանք թշնամական քաղաքականություն են վարում մեր եկեղեցիների նկատմամբ: Պարզ է, որ Թբիլիսիի հայկական եկեղեցին շարունակում է մնալ պայթեցված հենց այդ քաղաքականության հետևանքով: Բացի դրանից, մենք ուզում էինք հասկանալ Սաակաշվիլու մոտեցումները Ջավախքի հայերի նկատմամբ: Պարզվեց, որ հայահալած քաղաքականությունն իրականացվել է հենց նրա իմացությամբ, անմիջական հանձնարարությամբ»:

Վահագն Չախալյանը նշեց, որ համացանցում տարածվել է իրենց զրույցի մոնտաժված տեսանյութը: «Մոտ 20 րոպե է տևել մեր զրույցը: Ես նրան ասացի, որ 4,5 տարի կյանքիցս խլել է: Որդիս առանց հայր է մեծացել և հիմա ուզում եմ հասկանալ, թե հանուն ինչի՞ էր այս ամենը, իսկ նա լկտիաբար ասաց, որ վրացերեն սովորեմ: Նրա հետ խոսում էի Թումանյանի, Տերյանի, մշակույթային արժեքների մասին, իսկ նա պատասխանում էր վիրավորանքներով' ինձ անվանելով սեպարատիստ և կրիմինալ: Խնդրեցի, որպեսզի հետևի իր բառերին' ասելով, որ դա վիրավորական է ինձ համար: Բայց նա շարունակեց իրեն լկտի պահեր: Ինձ հրավիրում էր մենամարտի, իսկ հետո էլ ոստիկանների մեջքի ետևից սկսեց վիրավորել ինձ և ակցիայի մասնակիցներին: Ցավում եմ, որ մեր տրամադրության տակ չկա միջադեպի ամբողջ տեսագրությունը: Բայց այնտեղ շատ լրագրողներ կային և կարծում եմ շուտով հանրությունը կտեսնի, թե ինչքան ստոր էր իրեն պահում Սաակաշվիլին»:

Վահագն Չախալյանը շնորհակալություն հայտնեց ակցիայի բոլոր մասնակիցներից Վրաստանի նախագահի նպատակաուղղված սադրանքներին չենթարկվելու համար: Նա նաև նշեց, որ պատրաստվում է պատասխանատվության կանչել Միխեիլ Սաակաշվիլուն իրեն վիրավորանքներ հասցնելու համար:

Լրահոս
ՀՀ 26 քաղաքացիներ Վրաստանից տեղափոխվել են Հայաստան․ հայտարարություն Ահազանգ պետական մարմիններին. Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել Հայաստան վերադառնալու համար գրանցվել են 1870 ՀՀ քաղաքացիներ․ ԱԳՆ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Կորոնավիրուսով վարակվածության և վարակից մահացության ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում 3-րդ երկիրն է. Worldometers Նշել թե՞ չնշել քաղաքացու օրը․ Կառավարությունը քննարկում է այս հարցը Զուտ իրավական դիտարկում․ Արփինե Հովհաննիսյանը՝ «Արտակարգ դրության մասին» օրենքի մասին Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Արցախում կայացած ընտրություններին միջազգային բացասական արձագանքների քանակը մտահոգիչ է. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Ապարան քաղաքում ձյուն է տեղում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. շարունակվում է գյուղատնտեսության և բիզնեսի ֆինանսավորումը Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է Տաթևիկ Ռևազյանի ու Հակոբ Ճաղարյանի միջև կոնֆլիկտ կար, որի մասին վաղուց է գրվել. Բորիս Մուրազի Արսեն Թորոսյանը հայտնել է, թե ծայրահեղ ծանր և ծանր վիճակում քանի պացիենտ ունենք Փաշինյանն ասել էր, որ անտոկոս վարկ են տալու, բայց բանկերն ասում են՝ պետությունց կարգավորում չեն ստացել. գյուղատնտեսներ (տեսանյութ) ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Առողջապահության նախարարությունը կառավարությանն առաջարկելու է երկարացնել արտակարգ դրության ռեժիմը Առողջապահության նախարարի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Հայկ Մարությանն ինչ էր խոսք տվել ու ինչ արեց Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի. Արսեն Թորոսյան Ժամանակին ասել եմ, որ դիմակ կրելու կարիք չկա, բայց հիմա նոր խորհուրդներով ասում եմ՝ խորհուրդ է տրվում կրել. Արսեն Թորոսյան (տեսանյութ) ՀՀ-ում կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից. Արսեն Թորոսյան Որոշել եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ և հպարտությամբ ընդունել եմ Արթուր Վանեցյանի հետ թիմ ձևավորելու առաջարկը. Արսեն Բաբայան ՓՄՁ-ների և գյուղատնտեսության վարկավորման գործընթացը շարունակվում է Նոր նշանակում ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան 12-րդ դեպքն է գրանցվել ԱՀԿ-ն Բելառուսին կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի դեմ Արսեն Թորոսյանը բացատրեց, թե ինչու սահմանը հատող բոլոր քաղաքացիներին չեն թեստավորում «Մոսկվայում կորոնավիրուսային պիկը դեռևս չի սկսվել». Սոբյանին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ «Փաստ»․ «Պրո­ֆե­սի­ո­նալ կադ­րե­րի բա­ցա­կա­յու­թյուն, դան­դաղ որո­շում­ներ». Հա­յաս­տա­նը խճճվել է կո­րո­նա­վի­րու­սի սար­դոս­տայ­նում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք Չինաստանից Հայաստան ուղարկված օգնության տուփերի վրայի գրառումը բարկացրել է թուրքական մամուլին ու հասարակությանը «Հրապարակ»․ Այս կարևորագույն ժամանակահատվածում քաղաքապետը նվազագույն ակտիվություն է ցուցաբերում․ Դավիթ Խաժակյան «Ժողովուրդ»․ Ծանր շաբաթ՝ իշխանությունների համար․ լարված օրեր են սպասվում «Իրավունք». «Աննախադեպ ասֆալտապատման» հետևանքները «Ժողովուրդ»․ Ո՞ր ապրանքների գները կիջնեն «Հրապարակ»․ Այս ԱԺ-ն իր «որակով» գերազանցում է նախորդներին «Ժողովուրդ». Ոստիկանության Դավիթաշենի բաժնում տեղի ունեցածը կապված է թմրանյութերի պատմության հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan