AM | RU
USD
EUR
RUB

Սաակաշվիլի-Չախալյան հանդիպումը քիչ էր մնացել հասներ ծեծկռտուքի (տեսանյութ)

 

Այսօր, հոկտեմբերի 25-ին, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ախալքալակի Սուրբ Խաչ եկեղեցի այցելելու ճանապարհին հանդիպել է Վահագն Չախալյանին: Ինչպես տեղեկացնում է «168 Ժամը»՝ հղվելով վրացական կայքերից մեկին, եկեղեցու բակում հավաքված էին մարդիկ, որոնց թվում էր նաև Վահագն Չախալյանը: Միխեիլ Սաակաշվիլին բակ մտնելիս ուղեկիցներին հարցրել է. «Ո՞րն է նա», «ո՞ւր են նրանք»: Երբ ուղեկիցներից մեկը ցույց է տվել Չախալյանին, նախագահը քայլերն ուղղել է դեպի նա: Թիկնապահները շրջապատել են Սաակաշվիլիին, սակայն նա ձեռքով բացել է ճանապարհը և մոտեցել է հավաքվածներին: Սաակաշվիլին ձեռքով բարևել է Չախալյանին և նրանք զրույցի են բռնվել:

Չախալյանը ներկայացրել է Սաակաշվիլիին իր բողոքները: Նա խոսել է Վրաստանում հայկական եկեղեցիների վերադարձման և անմխիթար վիճակի մասին, ինչու է դպրոցական ծրագրում Հայոց պատմություն առարկան արգելվել, «ո՞ւմ էր խանգարում Տերյանը, Թումանյանն ու Դեմիրճյանը… Օրենքով պետք է պատասխան տաք այն ամենի համար, ինչ Ձեր անունից կատարվում էր այս շրջանում», – ասել է նա: Չախալյանի անվերջ հնչող հարցերին Սաակաշվիլին ընդհատել է հետևյալ խոսքերով. «Դու՞ ինձ պետք է դատես: Դու, կրիմինալ»:

Այնուհետև Չախալյանն ասել է, որ իրեն անօրինական են ձերբակալել, դատավարությունը ընթացել է խախտումներով, որից հետո Սաակաշվիլին նրան սեպարատիստ է անվանել: «Ես սեպարատիստ չեմ, ուղղակի ինձ այլ մարդիկ են Ձեզ ներկայացրել որպես սեպարատիստ», – պատասխանել է Չախալյանը:

«Այնուհետև Միխեիլ Սաակաշվիլին սկսել է խոսել իր նախագահության ժամանակ շրջանում կատարված բարեփոխումների մասին և որ այդ ամենը նա չի գնահատում, որ սեպարատիստ է: Այստեղ զրույցը բորբոքվել է: Չախալյանի կողմնակիցները սկսել են գոռալ «Ծադի Միշա» (Գնա Միշա), և միայն մի ձայն էր հնչում «Միշա գաումարջոս» (կեցցես Միշա): Երբ ոստիկանները և ընկերները Չախալյանին հեռացրին, Սաակաշվիլին նրա հետևից վազում էր և երկուստեք վիրավորանքներ էին հնչեցնում: Նախագահը մինչև կենտրոնական փողոց հետևում էր Չախալյանին»,- գրում է sknews.ge-ը:

Լրահոս
Հայկ Մարությանը քաղաքապետի տնազ է. Ռուսլան Բաղդասարյան Ցանկացած սահմանափակում մարդու իրավունքների պաշտպանություն է պահանջում․ Human Rights Watch-ը՝ ԱԺ ընդունած նախագծի մասին «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը ապրիլի 6-ին կիրականացնի Մոսկվա-Երևան չվերթը Ինչպես են Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածներին բուժելու․ «ՌԻԱ Նովոստի» Միսաք Լազարյանին Ռուսաստանի իրավապահներին հանձնելը՝ ոչ այլ ինչ է, քան խայտառակ և հակահայ որոշում. Արմեն Ավետիսյան Հայաստանի Էկոնոմիկայի նախարարին մսի փոխարեն առաջարկում եմ խոտ ուտել․ Գ․ Համբարյան Միջազգային ավիացիոն կազմակերպությունը լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին Պարետի որոշմամբ որոշ սուպերմարկետների գործունեություն է արգելվել Համաճարակի նման մասշտաբների, այսչափ վարակվածների ու մահերի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է․ Աղասի Ենոքյան Պարետի կողմից սահմանվել են արգելքներ Դեսպանությունը մշտական կապի մեջ է Իսրայելում 9 հայ ուսանողների հետ. ՀՀ ԱԳՆ Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի` Հայաստան ներթափանցելու և տարածվելու հիմնական պատասխանատուներից է. Նարեկ Սամսոնյան ՀՀ-ն արտահանձնում է ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող հային. անթասիբ որոշում՝ Քառօրյայի օրը Արարատի մարզում գրանցվել է կորոնավիրուսի 158 դեպք. մարզպետ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Երկրում տիրող այս իրավիճակի պատասխանատուն վարչապետ Փաշինյանն ու իր իշխանությունն են. Իշխան Սաղաթելյան Արտակարգ դրության մեջ գտնվող քաղաքի քաղաքապետը չի կարող նման վարքագիծ ունենալ. Մարինե Սուքիասյան Թուրքիան սկանդալով լքել է ՆԱՏՕ-ի առաջին վիրտուալ գագաթնաժողովը Ջուր չի լինելու. մանրամասներ Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացության իրավիճակը բարեհաջող սցենարով է զարգանում. ՌԴ առողջապահության նախարար Հայաստանում 4-5 անգամ ավելի վարակակիրներ կան, քան 4 միլիոնանոց Վրաստանում, ինչ է սա ցույց տալիս. քաղաքագետ ՀՀ Պարետի նոր որոշումը Ղազախստանում 28 բուժաշխատող կորոնավիրուսով է վարակվել. «ՌԻԱ Նովոստի» Նոր նշանակում Ստեփանակերտում այսօրվանից ժամը 20։00-ից հետո հասարակական տրանսպորտը չի աշխատի Արցախում քննարկվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքներն ու աջակցության մեխանիզմները Գտնենք մեզ էստոնիա-Բանգլադեշ դիապազոնում. Արմեն Մինասյան (լուսանկար) Արցախում զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ադրբեջանական կողմը փորձում է քողարկել սեփական գործողությունները. ՊՆ Քաղաքապետարանը հորդորում է հայհոյել Տիգրան Ավինյանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան Արմեն Սարգսյանը նոր նշանակումներ է արել Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը մեկնեց Հայաստան Արցախի ՄԻՊ-ը՝ երկրում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել Ճգնաժամի թերագնահատումն ամենավտանգավոր սխալն է Արցախում մահացած զինծառայողն Աբովյան քաղաքից էր Կառավարությունը պետք է բացատրություն տա, թե ինչու օրենքը բերեց և ընդունեց. իրենց նշած գաղափարը անհնար է իրագործել. Պատգամավոր «Վրաստանի պայքարը կորոնավիրուսի դեմ անսպասելիորեն հաջող է ընթանում». Foreign Policy Կլինեն գնային տատանումներ, պետք է հանգիստ վերաբերվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan