Դամասկոսի Հայ Կաթողիկե առաջնորդարանը կրկին ռմբակոծության է ենթարկվել

Դամասկոսի Հայ Կաթողիկե առաջնորդարանը հոկտեմբերի 15-ի երեկոյան կրկին հրասանդի հարվածների է ենթարկվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Դամասկոսում բնակվող մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանն՝ ավելացնելով, որ առաջնորդարանի շենքը նյութական վնասներ է կրել: Բարեբախտաբար, մարդկային վնասներ չեն գրանցվել:

Էլմաջյանը նաև նշեց, որ հոկտեմբերի 15-ին Դամասկոսի գրեթե բոլոր թաղամասերի ուղղությամբ հրասանդներ են ընկել: «Միայն Ջարամանայի վրա մոտ 30 հրասանդ է ընկել, բայց կարծես աստվածային հրաշք լիներ, ոչ մի բնակիչ չի տուժել»,- նշել է Էլմաջյանը:

Ինչպես հայտնի է, Հայ Կաթողիկե առաջնորդարանը ռմբակոծության էր ենթարկվել նաև սեպտեմբերի 17-ին: Շինության երկրորդ հարկը նյութական վնասներ էր կրել, բացի դրանից, վնասվել էին մերձակայքում գտնվող «Լույս» և «Փարոս» վարժարանները: Բարեբախտաբար այն ժամանակ նույնպես մարդկային վնասներ չէին եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում