AM | RU
USD
EUR
RUB

Քուվեյթի դեսպանը խոստանում է նպաստել «Նոր Հալեպ» ծրագրի իրականացմանը

 

Քուվեյթի կառավարությունը 100 հազար ԱՄՆ դոլար է փոխանցել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ին' Հայաստանում բնակվող սիրիահայերի համար իրականացվող դպրոցական եւ կրթական այլ ծրագրերին աջակցելու նպատակով: Դրա վերաբերյալ պայմանագիրը ստորագրվեց սեպտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում: Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց հայ-քուվեյթական հարաբերությունների դինամիկ զարգացումն ո ւ երկու երկրների միջև ակտիվ համագործակցությունը: «Մեր աշխատաքնները ավելի սերտացան, երբ սկսվեց սիրիական ճգնաժամը: Սիրիահայությանը և հայ հասարակությանը հայտնի է, որ Քուվեյթի կառավարությունը անցյալ տարվա դեկտեմբերին 100 հազար դոլար նվիրեց մեր հայրենակիցներին' ցանկություն հայտնելով գումարն ուղղել նրանց սննդամթերքով ապահովմանը: Արդեն երկրորդ անգամ Քուվեյթը նվիրաբերում է 100 հազար դոլար կամ 40 միլիոն 586 հազար դրամ' այս անգամ արդեն սիրիահայերի կրթական ծրագրերին աջակցելու համար: Նախարարությունը հետևելու է ծրագրի իրականացմանն ու կատարելու է վերահսկող ֆունկցիա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հրանուշ Հակոբյանը:

ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդին, շնորհակալություն հայտնելով Հրանուշ Հակոբյանին ջերմ ընդունելության և երկկողմ հարաբերություններում շահագրգռվածության համար, շեշտեց, որ իրեն զգում է ինչպես տանը: «Մենք ուրախ ենք, որ կրկին կարողացանք օժանդակություն բերել, բնականաբար, Քուվեյթի էմիրը շատ կուրախանա, երբ իմանա, որ օգնությունը հասավ Հայաստան և ծառայեց իր նպատակին: Արդեն երկրորդ օգնությունն է, որ Քուվեթը ցուցաբերում է սիրիահայերին, և դա կլինի ոչ վերջինը: Կա ապագա ծրագիր' կապված «Նոր Հալեպ» նախագծի (սիրիահայերի համար բազմաբնակարան շենքերի եւ առանձնատների կառուցում- խմբ.) հետ. վստահ եմ, որ Քուվեյթն առաջին երկիրը կլինի, որ կնպաստի ծրագրի իրականացմանը»,- ասաց դեսպանը:

Հայաստանի Հանրապետության եւ Քուվեյթի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1994թ. հուլիսին: Հայաստանում Քուվեյթի դեսպանատունը բացվել է 2011 թվականին:

Սիրիական ճգնաժամի հետեւանքով Հայաստանում հաստատվել են շուրջ 10 հազար սիրիահայեր, ովքեր բնակարանային և աշխատանքի հարցերով մշտապես կապի մեջ են ՀՀ սփյուռքի նախարարության հետ: Վերջին մի քանի շաբաթներին հոսքը մի փոքր ակտիվացել է. նրանք Հայաստան են գալիս ոչ թե Սիրիայից, այլ Լիբանանից, որտեղ հաստատվել էին ավելի վաղ, իսկ ներկայում փակ են Սիրիայից դուրս գալու բոլոր ճանապարհները: Մեկուկես տարվա ընթացքում 15 հազար սիրիահայ է եկել Հայաստան, նրանցից ավելի քան 5 հազարը վերադարձել է Սիրիա, իսկ մի չնչին մասը' Եվրոպա: Աշխատանքի խնդրանքով Սփյուռքի նախարարություն է դիմել մոտ 1000 սիրիահայ, որոնք բոլորն էլ ապահովվել են աշխատանքով:

Լրահոս
Այս մղձավանջին պետք է վերջ տրվի և պետությունն իր բոլոր ինստիտուտներով պետք է կանգնի բանակի թիկունքին. Կարեն Բեքարյան Փաշինյաններն այնուամենայնիվ հերքում են այն, ինչը հնարավոր է հերքել. Հրանտ Մելիք-Շահնազարյան Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա. Միքայել Մինասյան Գեղարքունիքում գրանցվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք Կրակոցներ Առինջ գյուղում Բելառուսում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 41 հազարը. «ՌԻԱ Նովոստի» Պուտինը հայտնել է, թե երբ կլինի Հաղթանակի շքերթը Արթուր Վանեցյան. «Հայաստանում մարդը պետք է լավ ապրի» Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Պարետի նոր որոշումը Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8952, մահվան 181 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի» Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում Սպասվում է առանց տեղումների եղանակ.առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան. ՀՀ ԱԳՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 251, մահվան՝ 10 նոր դեպք Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ»․ Իրարանցում՝ դատական համակարգում «Ժողովուրդ»․ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է «Հրապարակ»․ Մինչև հուլիսի կեսերը Ավինյանը պաշտոնից կազատվի, ո՞վ է հաջորդը «Հրապարակ»․ Փոխադարձ մեղադրանքներ ԵԽԽՎ-ում՝ ԱԺ ծեծկռտուքի վերաբերյալ «Հրապարակ»․ Իշխանությունը ռեյդ է սկսել ընդդիմադիր օգտատերերի էջերում. փորձելու են թափանցել-ջարդել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 30 Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է Արցախը համաձա՞յն է Ադրբեջանի առաջարկած փուլային տարբերակին Ադրբեջանի նախագահի ելույթ-հարցազրույցներից պետք չի նյարդայնալ Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահին Կորոնավիրուսը կարող է դառնալ սեզոնային հիվանդություն, ինչպես գրիպը Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք․ մարզպետ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում 111-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող Վիտալի Բալասանյան. Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրեն Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին գործերի հետ կապված հարցերով. Արայիկ Հարությունյան 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan