AM | RU
USD
EUR
RUB

Հունգարիայի հայ համայնքի ղեկավարն ապշեցնող է որակել իշխանությունների անտարբերությունը Սաֆարովի գործի նկատմամբ

 

Մինչև հիմա հայտնի չէ, թե Հունգարիան ինչ օգուտ է ստացել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով հունգարական Politics կայքը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է Հունգարիայի հայ համայնքի ղեկավար Սևան Սարգսյանը' կրկին ընդգծելով, որ վերջին տարում հունգարական կառավարությունը գրեթե ոչ մի ջանք չի գործադրել արտահանձման պատճառով Հայաստանի հետ ծագած տարաձայնությունը հարթելու համար:

«Արևելյան գործընկերության միջոցով Եվրոպական միությունը կարող էր ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, սակայն Հունգարիան ոչինչ չի ձեռնարկել այդ ուղղությամբ»,- ասել է Սևան Սարգասյանը' «ապշեցնող» որակելով Հունգարիայի կողմից «հետաքրքրվածության լիակատար բացակայությունը»:

Սարգսյանի հայտարարությանն ի պատասխան' Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հունգարիայի կառավարությունը մի քանի փորձ է կատարել Հայաստանի հետ դիվանագիտական կապերը վերականգնելու ուղղությամբ. հարցի կապակցությամբ 2012 թվականին Հունգարիայի ԱԳ նախարար Յանոս Մարտոնյին նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին' նշելով, որ «Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելը ուղղված չէ հայերի դեմ»: Նախարարությունը նաև դիվանագիտական նոտա է հղել Հայաստանի ԱԳ նախարարությանը' հաստատելով հարաբերությունները վերականգնելու ցանկությունը:

«Հունգարիայի շահերից է բխում հայ-հունգարական բարեկամության հետագա խորացումը, իսկ համագործակցությունը երկու երկրների միջև պետք է ամրապնդել և ընդլայնել բոլոր ոլորտներում, ներառյալ նաև դիվանագիտական հարաբերություններում»,- նշված է նախարարության հայտարարության մեջ:

Նշվում է, որ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների սառեցումը չպետք է ազդի Հունգարիայում բնակվող հայերի հետ հարաբերությունների վրա: Նախարարությունը նաև հերքել է հայ համայնքի մեղադրանքներն այն մասին, որ հայերն իրենց ապահով չեն զգում Հունգարիայում և որ դուրս են մղվել երկու երկրների դիվանագիտական կապերի վերականգման ուղղությամբ տարվող ջանքերից:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմ անը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ հերոսացրին: Հայաստանը կասեցրեց դիվանագիատական հարաբերություններն ու բոլոր պաշտոնական կապերը Հունգարիայի հետ:

Լրահոս
Այս մղձավանջին պետք է վերջ տրվի և պետությունն իր բոլոր ինստիտուտներով պետք է կանգնի բանակի թիկունքին. Կարեն Բեքարյան Փաշինյաններն այնուամենայնիվ հերքում են այն, ինչը հնարավոր է հերքել. Հրանտ Մելիք-Շահնազարյան Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա. Միքայել Մինասյան Գեղարքունիքում գրանցվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք Կրակոցներ Առինջ գյուղում Բելառուսում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 41 հազարը. «ՌԻԱ Նովոստի» Պուտինը հայտնել է, թե երբ կլինի Հաղթանակի շքերթը Արթուր Վանեցյան. «Հայաստանում մարդը պետք է լավ ապրի» Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Պարետի նոր որոշումը Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8952, մահվան 181 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի» Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում Սպասվում է առանց տեղումների եղանակ.առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան. ՀՀ ԱԳՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 251, մահվան՝ 10 նոր դեպք Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ»․ Իրարանցում՝ դատական համակարգում «Ժողովուրդ»․ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է «Հրապարակ»․ Մինչև հուլիսի կեսերը Ավինյանը պաշտոնից կազատվի, ո՞վ է հաջորդը «Հրապարակ»․ Փոխադարձ մեղադրանքներ ԵԽԽՎ-ում՝ ԱԺ ծեծկռտուքի վերաբերյալ «Հրապարակ»․ Իշխանությունը ռեյդ է սկսել ընդդիմադիր օգտատերերի էջերում. փորձելու են թափանցել-ջարդել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 30 Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է Արցախը համաձա՞յն է Ադրբեջանի առաջարկած փուլային տարբերակին Ադրբեջանի նախագահի ելույթ-հարցազրույցներից պետք չի նյարդայնալ Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահին Կորոնավիրուսը կարող է դառնալ սեզոնային հիվանդություն, ինչպես գրիպը Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք․ մարզպետ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում 111-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող Վիտալի Բալասանյան. Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել Վտանգված է Արցախի սուբյեկտայնությունը Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրեն Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին գործերի հետ կապված հարցերով. Արայիկ Հարությունյան 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan