Հայաշատ Հալեպն արդեն մի քանի օր զրկված է էլեկտրականությունից

Հայաշատ Հալեպն արդեն 3-4 օր հոսանքազրկված է, օրվա ընթացքում հազիվ մեկ-երկու ժամ է լինում էլեկտրականություն: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի իր աղբյուրից: Նույն աղբյուրը նաև նշեց, որ «բանտարկված» վիճակ է, քանի որ հեռախոսակապն անկանոն է գործում, իսկ համացացն արդեն մեկ ամիս է’ անջատված է:

Հալեպի կենտրոնական թաղամասերում բախումներ չկան, սակայն դրան հակառակ’ ծայրամասերում կրակոցները, պայթյունները հաճախակի են դարձել, ինչի հետևանքով զոհերի և վիրավորների թիվը բավական մեծ է: Մեծ դժվարություն է մթերքներ ձեռք բերելը, այն էլ’ շատ թանկ գներով: Իշխանությունները փորձում են ամեն ինչ անել իրավիճակը հնարավորինս կայուն պահելու և վերահսկելու համար:

Ինչ վերաբերում է համացանցում հայտնված տեղեկությանը, որ Հալեպի մոտակայքում «Ալ Կաիդա»-ի և «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումների կողմից 130 քրիստոնյաներ են սպանվել, այդ թվում նաև հայեր, մեր աղբյուրը չհաստատեց լուրը:

2011թ.-ի մարտի 15-ից ի վեր ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում