Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 515 դեպք. մանրամասներ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 515 դեպք. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒLԻՍԻ, Times.am: Հայաստանում հուլիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 515 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 33005-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 592 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Հուլիսի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 189 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 781-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 619 է, ընդհանուր առողջացածներինը՝ 21348, փաստացի բուժվողներինը՝ 10876 (մեկ օրում նվազել է 120-ով): Մեկ օրում թեստավորվել է 2418 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 139220 քաղաքացի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում