Հայ-ադրբեջանական սահմանին ժամը 23:15-ից մինչ այս պահը հարաբերական անդորր է. ՊՆ մամուլի խոսնակ

Հայ-ադրբեջանական սահմանին ժամը 23:15-ից մինչ այս պահը հարաբերական անդորր է. ՊՆ մամուլի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒLԻՍԻ, Times.amՀայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ժամը 23:15-ից մինչ այս պահը պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում»,-գրել է Շուշան Ստեփանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում