Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում վերջին երկու օրերին հարաբերական կայուն իրադրություն է

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում վերջին երկու օրերին հարաբերական կայուն իրադրություն է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՀՈՒLԻՍԻ, Times.amԱրցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ինչպես հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը, այնպես էլ այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանական բանակից։

ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները շարունակում են ուշադրությամբ հետևել առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և պատրաստ են, անհրաժեշտության դեպքում, ձեռնարկել իրավիճակից բխող համարժեք գործողություններ:

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան գոտում վերջին օրերին լարված դրություն է։ Հակառակորդի կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի չորս զինծառայող՝ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում