Արցախա-ադրբեջանական շփման գծում վիճակը հանգիստ է. խոսնակ

Արցախա-ադրբեջանական շփման գծում վիճակը հանգիստ է. խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒLԻՍԻ, Aysor.amԱրցախա-ադրբեջանական շփման գծում վիճակը հանգիստ է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Ե՛վ գիշերը, և՛ այս պահին սահմանին հանգիստ է։ Ընդհանուր առմամբ, իրավիճակն ամբողջությամբ մեր զինվորների վերահսկողության տակ է։ Հաշվի առնելով Տավուշի սահմանային գոտում տեղի ունեցող գործողությունները՝ պաշտպանության բանակը լրացուցիչ միջոցներ է գործադրում, որպեսզի հակառակորդի ոչ միայն առաջնագծում, այլ նաև խորքում բոլոր տեղաշարժերը վերահսկողության տակ պահի» , – հաղորդեց Վահրամ Պողոսյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում