Այս պահին խոցվել է ադրբեջանական մի քանի անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը «կամիկաձե» է. Քոչարյան (Լուսանկար)

Այս պահին խոցվել է ադրբեջանական մի քանի անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը «կամիկաձե» է. Քոչարյան (Լուսանկար)

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒLԻՍԻ, Aysor.amԱյս պահին մենք ունենք ադրբեջանական մի քանի խոցված անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը «կամիկաձե» է, ԱԺ նիստի ժամանակ ասաց իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Հակառակորդի գործողություններն, ըստ էության, իրենց տրամաբանության մեջ ճնշվել են: Մնացած հարթակներում հարցի քննարկումները կախված են նրանից, թե որ երկիրն ինչպես կկառուցի իր դիրքորոշումը», – ասաց նա:

Նշենք, որ banak.info-ն հրապարակել է խոցված ադրբեջանական ԱԹՍ-ի լուսանկար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում