Ադրբեջանական ԶՈՒ-ն 120 մմ տրամաչափի ականանետից 3 արկ է արձակել Չինարիի ուղղությամբ. ՊՆ մամուլի խոսնակ

Ադրբեջանական ԶՈՒ-ն 120 մմ տրամաչափի ականանետից 3 արկ է արձակել Չինարիի ուղղությամբ. ՊՆ մամուլի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒLԻՍԻ, Tert.amԱդրբեջանական ԶՈՒ-ն 120 մմ տրամաչափի ականանետից 3 արկ է արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան»,-գրել է Շուշան Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

Ադրբեջանական կողմը հրետանակոծությունը շարունակել էր նաև այսօր։

«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է։ ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի»,– ավելի վաղ ասել էր Շուշան Ստեփանյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում