Գյումրու գիշերօթիկ հաստատության 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել

Գյումրու գիշերօթիկ հաստատության 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒLԻՍԻ, Tert.amԳյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուս: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ երեխաներն ու աշխատակիցները հոսպիտալացված չեն, մեկուսացվել են հենց հաստատության ներսում։ «Դեպքերը հիմնականում ասիմպտոմ են, վարակակիրները որևէ խնդիր չունեն այս պահի դրությամբ»,– նշեց Մարտիրոսյանը:

Վերջինիս տեղեկացմամբ՝ հաստատությունում գրանցված է 80 երեխա, բայց այս պահի դրությամբ այնտեղ գիշերում են 21-ը, մյուսները կարանտինային ռեժիմի հայտարարումից հետո տեղափոխվել են կենսաբանական ընտանիքներ:

Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 557 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 30 903-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում