Հայտնի են գլխավոր գործոնները, որոնք մեծացնում են կորոնավիրուսից մահվան ռիսկը

Հայտնի են գլխավոր գործոնները, որոնք մեծացնում են կորոնավիրուսից մահվան ռիսկը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒLԻՍԻ, Analitik.amՄեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի գիտնականներն անվանել են գլխավոր գործոնները, որոնք մեծացնում են կորոնավիրուսից մահվան ռիսկը: Այս մասին տեղեկանում ենք «Nature» ամսագրում հրապարակված հոդվածից, փոխանցում է Լենտան:

Հետազոտողները վերլուծել են Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության ավելի քան 17 միլիոն մեծահասակների և 10,926 մահվան դեպքերի տվյալները:

Գիտնականները պարզել են, որ տղամարդիկ, տարեցները և միայնակ ապրող մարդիկ 1,59 անգամ ավելի հաճախ են մահանում COVID-19-ից: 80-ից բարձր տարիքի մարդիկ 20 անգամ ավելի մեծ ռիսկ ունեն մահանալու կորոնավիրուսային վարակից, քան 50-59 տարեկան մարդիկ:

Վտանգավոր գործոնները ներառում են նաև ճարպակալումը, շաքարախտը, ծանր ասթման և շնչառական այլ հիվանդությունները, սրտի, լյարդի, նյարդաբանական և աուտոիմունային հիվանդությունները: Այնուամենայնիվ, հետազոտողները շեշտել են, որ դրանք անպայման չէ, որ կարող են դառնալ լուրջ բարդությունների պատճառ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում